Re: Օտարերկրացիները ապաստան են հայցում ՀՀ-ում
tratox եթե զուտ հայ ազգային արժեքները, օրենքները, բարքերն ես ցանկանում, որ այլազգին գնահատի, ապա անկասկած դրանում ոչ մեկ վիճելու հիմք էլ չունի, նույնիսկ ՊԱՐՏԱԴՐԵԼ է պետք, այլապես մեր արժեքները, բարքերը կանհետանան ու մենք որպես այդպիսին ՀԱՅ հասկացողությունը չենք ունենա։
Նման սկզբունքներով, բոլորն են շարժվում, ներառյալ ամենաբաց ու դեմոկրատական երկրները - սովորիր լեզուն, հարգիր տեղի օրենքները ու բարքերը, ազատ ես մնացածում անել ինչ ցանկանաս։
ՈՒրիշ բան, որ երևի նկատի ունես, թե մյուս այլազգիների ազդեցությունը մեր հայերի վրա ավաղ շատ դեպքերում գերակշռում է ու փոխանակ հայն նրանց ասիմիլացնի դարձնի հայ, հայերեն խոսող, հայերեն մտածող, փոխարենը ինքն հայն է դառնում ուրիշ բան ասիմիլացվում սկսում նրա բարքերն ավելի գնահատել։ Սա է զուտ անթույլատրելի...
Բայց սկզբում ինչ, որ ամուսնանալ, պարսիկ, աֆրիկացիի մասին էր խոսքն ու այնքան էլ հասկանալի չեր ինչ որակների մասին է խոսքն։
Ի դեպ չես փորձել գրելուց առաւ միացնել Autotranslit turn on պատուհանիկն ու ընտրել АМ հայերեն տարբերակը, լատինատառ հայերենով շատ անհարմար է կարդալ, այլն էլ մտքեր նման նուրբ թեմաների վերաբերյալ...
|