View Single Post
Old 22 May 08, 16:54   #1 (permalink)
Механик
Guest
Механик's Avatar
Posts: n/a
А кто понесет ответственность?

«Արաբո» ջոկատը գտնվել է սպանված

16 տարի հետո հայտնի է դառնում անհետ կորածների ողբերգությունը

1992 թ. հունիսի 27-ին ԼՂՀ Մարտակերտի շրջանի Հասանղարա տարածքում անհետ կորավ 79 ազատամարտիկներից բաղկացած ջոկատ: Նրանցից 22-ը «Արաբո» ջոկատից էր, 19-ը՝ Ղարաբաղից, 7-ը՝ «Զեյթուն» ջոկատից, 28-ը՝ Արմավիրի տղաներն էին: Ամեն տարի նրանց կորչելու օրը «Առավոտն» անդրադառնում էր կորածների ճակատագրերին, տպագրում իրենց որդիների վերադարձին հավատացող ծնողների խոսքը: Մենք տպագրել ենք նաեւ պաշտոնական տեղեկություններ այն մասին, որ ազատամարտիկների որոնումը շարունակվում է: Կար վարկած, թե նրանք գերի են եւ կվերադարձվեն բարի կամքի դրսեւորման արդյունքում:

Եվ ահա երեկ «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանն ու Անհետ կորածների հարցերով զբաղվող հասարակական կազմակերպության նախագահ Ռիմա Առաքելյանը հայտարարեցին, որ օրեր առաջ «Ինտերնետով» գտել են տեսանյութ, ուր պատկերված են իրենց որդիները: Նրանք բոլորը սպանված էին: «Տղաները կորան խորը թիկունքում: Կռվի դաշտում մենք նրանցից 5-6 կմ առաջ էինք: Ու մենք տեղյակ չենք եղել, թե ինչ եղան նրանք մեր թիկունքում»,- ասաց հրամանատար Մ. Եղիազարյանը:

Ռ. Առաքելյանը, որը իր սպանված որդու նկարը նույնպես տեսել էր եւ հոգեբանական ծանր վիճակում էր, «Առավոտին» տեղեկացրեց, որ հանդիպել են պաշտպանության այն ժամանակվա նախարար Սեյրան Օհանյանի հետ: Նրանք պահանջում են ազգային հերոսի կոչում տալ իրենց որդիներին. «Հուսով եմ՝ այնքան ողջամիտ կգտնվեն, որ արժանավույնս կգնահատեն նրանց»: «Առավոտի» այն հարցին, թե միջազգային բարեսիրական կազմակերպությունների, մասնավորապես՝ «Կարմիր խաչի» առջեւ հարց կբարձրացվի՞ հերոսաբար խրամատներում զոհված 79 տղաների աճյունները հայրենիք տեղափոխելու համար, պատասխանեցին, որ այդ հարցը նույնպես օրակարգում է:

«Առավոտի»՝ «16 տարի անց կարո՞ղ եք ասել, թե ովքեր են ղեկավարել այդ օրվա մարտական գործողությունները» հարցին «Արաբո» ջոկատի հրամանատար Մ. Եղիազարյանը պատասխանեց. «1992թ. հունիսի 25-ին այն ղեկավարում էր պաշտպանության շտաբի կողմից նշանակված Արկադի Տեր-Թադեւոսյանը: Հունիսի 27-ին ղեկավարում էին Ալիկ Պետրոսյանն ու Արտյուշա Հարությունյանը»: Ի դեպ, ազերիների կողմից դաժանաբար սպանված տղաների մայրերը պաշտպանության նախարարի առջեւ հարց են բարձրացրել. պատասխանատվության ենթարկել այն հրամանատարներին, ովքեր ղեկավարել են այդ ժամանակ մարտական գործողությունները:

«Տղաներին եթե մատնել են, ապա ո՞րն էր դրա իմաստը»,- լացակումած հարցրեց որդեկորույս մայրերից մեկը: Մանվել Եղիազարյանն ասաց. «Հավանաբար՝ նենգության արդյունք է, որի մասին կխոսեմ հետո»: Սակայն պատասխանը չգոհացրեց ազատամարտիկների ծնողներին, որոնք հարցրին. «Եվս 16 տարի հետո՞»:

Պաշտպանության նախարարությունում «վերծանել» են դեպքի վայրի տեսաերիզը, պարզվել է, որ եղել են հնարավորություններ, եւ տղաները կարող էին փախչել, գերի ընկնել: Սակայն նրանցից ոչ մեկը չի լքել մարտական տարածքը, ընկել է հերոսի մահով:

Որդեկորույս ծնողներից մեկը նշեց, որ իր ընտանիքը, երեխաներն ուշքի չեն գալիս տեսաժապավենը տեսնելուց հետո:

Մեկ այլ խնդիր էլ կա, որը պետք է լուծի պետությունը. նրանց ինքնությունը պարզելու հարցը:

Տարածքը, ուր սպանվել են մեր տղաները, ներկայումս չեզոք գոտի է: Հիշեցնենք, որ ողբերգական այդ օրը, երբ «Արաբոյի» ջոկատի ողջ մնացած տղաները իմացել էին իրենց ընկերների անհետ կորչելու մասին, ժամեր անց հետախուզական խումբ էին ուղարկել տարածք: Հողի տակից այդ ժամանակ հանվել էին Եղոյան Ռուբոյի, Սերգոյի եւ Ժորայի դիակները:


ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
http://new.aravot.am/am/articles//0/view/all
 
 
Reply With Quote
 
 

All times are GMT +4. The time now is 20:30.

 v.0.91  v.1  v.2 XML Feeds JavaScript Feeds


Powered by vBulletin® Version 3.8.7
Copyright ©2000 - 2024, vBulletin Solutions, Inc.



Liveinternet
User Control Panel
Networking Networking
Social Groups Social Groups
Pictures & Albums All Albums
What's up
Who's Online Who's Online
Top Statistics Top Statistics
Most Active Forumjans Most Active Forumjans

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60