ՍէՖԻԼՅԱՆԻ ԱՐՏԱՔՍԵԼՈՒ ՀԱՅՑԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ Է
[19:54] 23 Մայիսի, 2008
Հունիսի 9-ին լրանում է ՚Վարդաշենՙ քրեակատարողական հիմնարկում գտնվող, գնդապետ Ժիրայր Սէֆիլյանի պատժի ժամկետը եւ նա պետք է ազատ արձակվի: Սակայն իշխանությունները նրա քաղաքական հայացքների համար հերթական պատիժն են նախապատրաստել:
ՀՀ Ոստիկանության իրավական ապահովման վարչության պետ Մխիթարյանը դիմել է ՀՀ վարչական դատարան` պահանջելով Հայաստանից արտաքսել Սէֆիլյանին:
Առայժմ հայտնի չէ, թե վարչական դատարանը հայցը ընդունել է վարույթ, թե ոչ: Սէֆիլյանին փաստաբան Վահե Գիրգորյանը ՚Ա1+ՙ-ին հայտնեց, որ Վարչական դատարանը հայցը պետք է միանշանակ մերժի, քանի որ ՚Օտարերկրացիների մասինՙ ՀՀ օրենքի 32 հոդվածի 2-րդ կետը արգելու է Սեֆիլյանին արտաքսել Հայաստանից եւ մեջբերեց օրենքի այն դրույթը, որը հստակ ասում է.՚Արգելվում է արտաքսել ՀՀ –ում բնակվող այն օտարերկրացուն, որն իր խնամքի տակ ունի անչափահաս երեխաՙ:
Իսկ Ժիրայր Սէֆիլյանը իր խնամքի տակ ունի անչափահաս երկու որդի` ծնված 1994թ եւ 2006թ -ին:
Հաշվի առնելով այն փաստը, որ իշխանությունները Սէֆիլյանի ձերբակալման պահից նրա նկատմամբ ոչ թե իրավական նորմեր են կիրառում, այլ քաղաքական հետապնդում` Վահե Գիրգորյանը դժվարացավ ասել, թե ինչպես կվարվի Վարչական դատարանը. ՚Այն, որ արդեն 2 տարի է` Սէֆիլյանի նկատմամբ խտրական վերաբերմունք են ցուցաբերում նրա քաղաքական հայացքների համար, ապացուցված է նրա նկատամբ կառավարության եւ դատարաների ընդունած որոշումներով: Նրա նկատմամբ խտրական վերաբերմունքի բազմաթիվ էլեմենտներ արդեն իսկ առկա են անցյալ տարվա վերջին Եվրոպական դատարանին ներկայացված Սէֆիլյանի դիմումումՙ:
Վահե Գրիգորյանը նշեց, որ Սէֆիլյանի նկատմամբ խտրական վերաբերմունքն են ցուցաբերել նրա ձերբակալման, կալանքի ընտրման, նրան որպես օտարերկրացի վերաբերվելու, քաղաքական հայացքների համար հետապնդում սկսվելու հարցերում եւ այլն: Նրա նկտամամբ խտրական վերաբերմունքը կրկնվեց նաեւ դատավարությունների ընթացքում:
Ի դեպ, անցյալ տարվա վերջին Ժիրայր Սէֆիլյանը Մարդու իրավունքների եվրոպական դատարանին ներկայացրած իր դիմումին լրացումներ էր ուղարկել` իր նկատմամբ կիրառված կոպիտ եւ խտրական վերաբերմունքի մասին:
Վահե Գիրգորյանը նշեց, որ Սէֆիլյանի նկատմամբ խտրական վերաբերմունքի վառ ապացույց է նաեւ նրա արտաքսելու պահանջով Վարչական դատարան դիմելը:
http://www.a1plus.am:81/amu/?page=issue&iid=60883