Սէֆիլյանին արտաքսելու գործընթացը սկսված է...Սէֆիլյանի պատասխանը
Ժիրայր Սէֆիլյանին արտաքսելու գործընթացը սկսված է: Ոստիկանությունը այդ հարցով արդեն դիմել է դատարան: Դա տեղի է ունեցել հակառակ նրան, որ "Օտարերկրացիների մասին" ՀՀ օրենքի 32 հոդվածի 2-րդ կետը միանշանակ արգելում է արտաքսել այն օտարերկացուն, որն իր խնամքի տակ ունի անչափահաս երեխա: Ժիրայր Սէֆիլյանը իր խնամքի տակ ունի երկու զավակ 1994թ և 2006թ ծնված:»
Ժիրայր Սէֆիլյանի և Վարդան Մալխասյանի
զորակցության կոմիտե»
23 մայիս 2008թ.
«Ինձ համար այս որոշումը զարմանալի չէ, քանի որ այս ռեժիմից ամեն ինչ կարելի է սպասել: Սա այն ռեժիմն է, որ կրակում է սեփական ժողովրդի վրա», - իրեն արտաքսելու որոշման առթիվ երեկ մեզ հետ զրույցում հայտարարեց Արցախի հերոս, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը` շարունակելով. «Ինձ ուզում են իմ հայրենիքից արտաքսել, դռնից դուրս են հանում, ես լուսամուտից վերադառնալու եմ: Նրանք չեն կարող մեզ զրկել մեր հայրենիքից: Իշխանությունների այդ քայլից շահելու է Համաժողովրդական Շարժումը, շատ մարդիկ, ովքեր տարիներ շարունակ պաշտպանել են այս ռեժիմը, նույնպես արդեն հասկանում են, որ գործ ունեն հրեշների հետ: Ընդհանրապես այն, ինչ կատարվում է` ազգային իմաստով ողբերգություն է եւ մեր ժողովրդին զարթնեցնելու խթանիչ: Իշխանությունները պետք է մինչեւ հիմա հասկացած լինեին, որ մեզ հետ ուժի դիրքերից խոսելը անիմաստ գործ է, եւ ես համոզված եմ, որ նրանց շատ քիչ է մնացել: Բոլոր գործած հանցագործությունների համար պատասխան են տալու»:
|