Quote:
Originally Posted by Mukik
ՏՈՐՈՆՏՈ, ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Տորոնտոյի հանրային դպրոցների նոր ծրագրում ընդգրկված ընթերցանության տեքստերի ցուցակից ցեղասպանության վերաբերյալ մի տեքստ է հանվել` Կանադայի թուրք համայնքի առարկության պատճառով: Բարբարա Կոլորոսոյի «Արտասովոր չարիք. Ցեղասպանության հակիրճ պատմություն» գրքից մի հատված կազմում էր 11-րդ դասարանի պատմության դասագրքի մի մաս, որը կոչվում էր «Ցեղասպանություն եւ մարդկության դեմ հանցագործություններ»: Գիրքը ուսումնասիրում է 6 միլիոն հրեաների ոչնչացումը Երկրորդ համաշխարհարհային պատերազմի ժամանակ, թութսիների եւ հուտուների 1994-ի ջարդը Ռուանդայում, ինչպես նաեւ ավելի քան մեկ միլիոն հայերի կոտորածները 1895-ին, 1909-ին եւ 1915-ին: Դասավանդման ծրագիրը վերանայվել է մի հանձնաժողովի կողմից, որը ապրիլի վերջին դասավանդման ծրագրում գիրքը չընդգրկելու վերաբերյալ որոշում է կայացրել` պատճառաբանելով, թե «որոշ մտավախություններ կան, որ այն այնքան էլ տեղին չէ»: Հանձնաժողովը որոշել է, որ դրա բովանդակությունը կարելի է ընդգրկել սոցիալական հոգեբանության ծրագրում, որովհետեւ ցեղասպանությունը` դա ահաբեկության ծայրահեղ ձեւ է:
|
Մի քանի օր առաջ «Լրաբերով» ճիշտ հակառակն էին ասում, թե հայոց եղեռնի վերաբերյալ նյութեր են ներառվել կանադացի դպրոցականների պատմության գրքերում, ինչն առաջացրել է թուրքերի դժգոհությունը։
Ձեր նկարագրած իրադարձությունը ե՞րբ է կատարվել, և ի՞նչ աղբյուրից եք վերցրել այս տեղեկատվությունը։
Այստեղ ճիշտ հակառակն է ասվում՝
http://www.lusamut.net/preview.php?id=1033