View Single Post
Old 06 Jun 08, 21:20   #59 (permalink)
Persona grata
VIP Club
azadakrum's Avatar
Join Date: Dec 2007
Posts: 83
Rep Power: 17 azadakrum is on a distinguished road
Սեֆիլյանը Ազատ Կարձակվի Հունիսի 9-Ին

a1plus
Հունիսի 9-ին կլրանա Շուշիի առանձանակի գումարտակի հրամանատար, Ժիրայր Սեֆիլյանը պատժի ժամկետը: Վարդաշենի քրեակատարողական հիմնարկից Սեֆիլյանի ընտանիքին հայտնել են, որ ազատ կարձակվի առավոտյան ժամը 9.00-ին: Հիշեցնենք, որ Սեֆիլյանին ձերբակալել էին 2006թ դեկտեմբերի 10-ին եւ նրան մեղադրանք էին առաջադրել իշխանությունը բռնի ուժով տապալելու կոչեր անելու եւ անօրինական զենք կրելու մեջ:

Ձերբակալության պահից Սեֆիլյանը հայտարարեց, որ իր նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում: Այս փաստը ապացուցվեց նաեւ դատական բոլոր ատյաններում: Ի դեպ, դատավարության ընթացքում Սեֆիլյանին առաջադրված 2 մեղադրանքից մնաց մեկը` անօրինական զենք կրելը: ՚Անօրինականՙ զենքը նրան պարգեւել էր ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը` հայրենիքին մատուցած ծառայության համար: Սեֆիլյանի ազատազրկման ողջ ընթացքում տեղի են ունեցել բազմաթիվ բողքի ակցիաններ ի պաշտպանություն նրան եւ բոլոր մյուս քաղբանտարկյալների: Նշենք նաեւ, որ 1990թ. հունիսի 18-ը կամավոր Հայաստան եկած լիբանանահայ Սեֆիլյանը երեք անգամ դիմել է ՀՀ իշխանություններին` ՀՀ քաղաքացիություն ստանալու համար եւ մերժում ստացել: Ի դեպ, 2 մերժումը նա ստացել է Քոչարյանի օրոք եւ վերջին Սերժ Սարգսյանին ՀՀ նախագահի աթոռը զբաղեցնելու ընթացում: ԱԱԾ-ն բացատրություն է տվել, թե Սեֆիլյանը վտանգում է ՀՀ անվտանգությունը: Վերջին շրջանում շրջանառության մեջ էր Սեֆիլյանին Հայաստանից արտաքսելու իշխանությունների ցանկության մասին լուրը, ինչը նրանք ապացուցեցին Հայաստանի Վարչական դատարան համապատասխան հայց ներկայացնելով, ինչը կարճ ժամանակ անց հետ վերցրեցին` առանց բացատրության:

Նշենք` Ժիրայր Սեֆիլյանի գործով իշխանությունները ձերբակալել էին նաւե ազատամարտիկ Վարդան Մալխասյանին եւ Վահան Արոյանին: Մալխասյանն ու Արոյանը ազատազրկման մեջ կմնան եւս 6 ամիս: Մալխասյանին մեղադրանք է առաջդրվել 301 հոդվածով, 2006թ. Հայ կամավորականների համաժողովում Ժիրայր Սեֆիլյանի ելույթը շարունակելու համար: Ի դեպ, իշխանությունները Սեֆիլյանի ելույթում հանցակազմ չէին գտել, սակայն Մալխասյանի ելույթը համարելով Սեֆիլյանի ելույթի տրամաբանական շարունակությունը` նրան ազատազրկման դատապարտեցին 2 տարով: Նույն գործով 2 տարով ազատազրկման դատապարտվեց Վահան Արոյանը, որը սահմանային գոտու բնակիչ է եւ որի զինանոցի գոյության մասին գիտեին ՀՀ իշխանությունները եւ ժամանակին նրան պարգեւատրել էին հայրենի սահմանները պաշտպանելու համար:
Ինչեւէ, հունիսի 9-ին ժամը 9.00-ին Ժիրայր Սեֆիլյանի հարազատներն ու համակիրները ազգային հերոսին կարող են դիմավերել Վարդաշենի քրեակատարողական հիմնարկի մուտքի մոտ:




www.azadakrum.org
 
azadakrum is offline  
Reply With Quote
 
 

All times are GMT +4. The time now is 08:30.

 v.0.91  v.1  v.2 XML Feeds JavaScript Feeds


Powered by vBulletin® Version 3.8.7
Copyright ©2000 - 2024, vBulletin Solutions, Inc.



Liveinternet
User Control Panel
Networking Networking
Social Groups Social Groups
Pictures & Albums All Albums
What's up
Who's Online Who's Online
Top Statistics Top Statistics
Most Active Forumjans Most Active Forumjans

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60 61 62 63 64 65 66 67 68