| 
	
		
		
			
			 
				
				Ответ:  Hayastan@ qandoxner@
			 
			 
			
		
		
		Սպասելը սպասենք ,պարզապես վախենամ հետո ուշ լինի : 
Ամեն դեպքում երբ սահմանը բացելու մասին խոսում էր ԼՏՊ-ն ,նրան, կարծեմ նաև քո ֆորումում, թուրք ու դավաճան անվանեցին:Քիրվայության ու ազգուրացության մեջ մեղադրեցին:Իսկ նա ընդամենը սահմանի մասին էր ասում: 
Հիմա ՍՍ-ն խոսում է ոչ միայն սահմանի այլ նաև ինչ որ խորհրդավոր հանձնաժողովների մասին Ցեղասպանության հետ կապված ու դա ընդունվում է: 
Դու ինչպես ես պատկերացնում նման փայլատակման ընդունումը հայության կողմից? 
Ի դեպ այսօր դաշնակ Պետրոսյան Ալվարդը զուգահեռներ է անցկացրել ՍՍ-ի ներկայիս կեցվացքի ու ԼՏՊ-ի իշխանության տարիների միջև,ասելով որ այն ժամանակ էլ են փորձեր արվել հանձնաժողով ստեղծելու:Ու երբ նրան հիշեցրել են,որ այն ժամանակ խոսքը եղել է ոչ թե պատմաբաններից կազմված ,Ցեղասպանության հարցը ուսումնասիրող հանձնաժողովի ,այլ դիվանագետներից կազմված հաշտության եզրեր գտնող հանձնաժողովի մասին - նա հիշեցնողներին մեղադրել է տառակերության մեջ: 
 
Իսկ մածուն նա կարող է ուտել թե տանը թե ազատազրկման վայրում (եթե ինչ որ մեկը այդ ժամանակ նրան հիշի ու հանձնուք ուղղարկի): 
		
		
		
	 |