Հայտարարություն
Հայ Արիական Միաբանությունն իր մտահոգությունն է հայտնում վրաց-օսական ռազմական հակամարտության ծավալման առումով: Այդ հակամարտությունն արդեն հանգեցրել է խաղաղ բնակավայրերի ավերումների եւ բնակչության շրջանում մեծաթիվ զոհերի:
Նախահարձակ լինելով՝ վրացական զինուժը չհայտարարված պատերազմ է սկսել Հարավային Օսիայի դեմ: Արցախ-ԼՂՀ-ն, Հարավային Օսիան եւ Աբխազիան վաղուց արդեն անկախացած երկրներ են Հայկական եւ Կովկասյան լեռնաշխարհներում: Ուստի, Վրաստանի գործողությունները մենք գնահատում ենք որպես ներխուժում (ագրեսիա) անկախ պետության տարածք:
Վրացական ազգայնամոլական իշխանությունները փորձում են օս-ալաններից վերստին բռնագրավել ժամանակին Վրաստանին բռնակցված ոչ վրացական տարածքները, ինչը մենք անթույլատրելի ենք համարում եւ կոչ ենք անում Վրաստանի իշխանություններին՝ դադարեցնել պատերազմական գործողություններն ու հատուցել Հարավային Օսիային պատճառած վնասները:
Վրացական իշխանություններին կոչ ենք անում նաեւ՝ զերծ մնալ Ջավախքի եւ վրաստանահայ համայնքի ներկայացուցիչներին պատերազմական գործողություններում ներգրավելուց: Հայաստանի իշխանություններից պահանջում ենք միջամտություն՝ որպեսզի ջավախքահայերն ու վրաստանահայերը չդառնան վրացական կողմի եւ արեւմտյան ուժերի ռազմա-քաղաքական խաղերի զոհ:
Նույնիսկ Վրաստանի բնակիչներն են դժգոհում, որ □Սահակաշվիլին կործանում է Վրաստանը հանուն նավթի եւ ՆԱՏՕ-ի□: Այս փաստի իսկությունն ապացուցվեց շատ արագ, երբ ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը հակամարտությունը որակեց որպես ռուս-վրացական եւ բացառապես միայն Ռուսաստանին կոչ ուղղեց՝ հանել զորքերը հակամարտության գոտուց: Միանշանակ է, որ պատերազմը Վրաստանն է սանձազերծել, եւ այդ երկրի նախագահը ռազմական գործողությունները չէր սկսի առանց ԱՄՆ նախագահի եւ ՆԱՏՕ-ի պատասխանատուների հետ համաձայնեցման, ուստի՝ սա մեր կռիվը չէ, եւ պետք է օգնել, որ մեր ազգակիցները զերծ մնան ՆԱՏՕ-ական նպատակներին զոհաբերվելու տխուր հեռանկարից: Պետք չէ սպասել, որ լինեն առաջին զոհերը, որպեսզի լինի ուշացած արձագանքը:
Վրացական զլմ-ներն արդեն փորձում են Հայաստանին ներքաշել այս հակամարտության մեջ եւ կեղծ տեղեկատվություն են տարածել թե՝ □Հայկական ռմբակոծիչներն ու կործանիչներն են ռմբահարել Վրաստանի զինուժին Ցխինվալիում□: Չնայած ՀՀ ԱԳՆ-ն հերքել է լուրը, սակայն նոր սադրանքները չեն բացառվում:
Հայ Արիական Միաբանությունը ողջունում է հարավօսական ժողովրդի ինքնապաշտպանական պայքարը, ողջունում է Աբխազիայի կառավարության ռազմական աջակցությունը Հարավային Օսիային, նաեւ՝ Ցխինվալի 1000 զինվորների ուղարկման փաստը եւ Կոդորի կիրճում երկրորդ ճակատ բացելու հանգամանքը:
Հայ Արիական Միաբանությունը Ջավախքի հայությանը կոչ է անում՝ չեզոքություն պահպանել այս հակամարտությունում եւ անհարկի չներքաշվել արդեն լարված ռուս-վրացական հակասությունների մեջ, որի առաջին քայլերը Ջավախքի հայրենասիրական ուժերի հանդեպ վերջերս իրականացված վրացական կողմի եւ նրանց հայ խամաճիկների համատեղ դավադրությունն էր:
Միջազգային հանրություն կոչվածն այսօր ընդամենը մութ ուժերի համաշխարհային դավադիր դաշինք է, որը պատրաստ է հանուն իր շահերի կարծանել իրեն անհնազանդ ազգեր ու երկրներ: Վստահ ենք Հյուսիսային Օսիայի՝ ՌԴ կազմից դուրս գալու դեպքում, այդ հանրությունը կպաշտպաներ օսերի շահերը: Ուստի նրանց կարծիքը այժմ կարեւոր չէ եւ պետք է համակարգված դիմագրավել Հայկական լեռնաշխարհն ու Կովկասը իսրայելա-թուրքա-ամերիկյան զավթարարությունից ազատելու նպատակով:
Հայ Արիական Միաբանությունը Հայաստանի եւ Իրանի իշխանություններին կոչ է անում՝ ավելի եռանդով ներգրավվել այս հակամարտության կարգավորման գործին, որպեսզի ո՛չ արեւմտյան եւ ո՛չ էլ ռուսաստանյան ռազմա-քաղաքական շահերը պատերազմի մեջ չներքաշեն ամբողջ տարածաշրջանը:
Իսրայելա-թուքա-ամերիկյան ռազմական դաշինքը փորձում է Մերձավոր Արեւելքի նավթա-գազային դրամա-տնտեսական շահարկումները փոխանցել նաեւ Հայկական լեռնաշխարհ ու Կովկաս: Ուստի չի բացառվում, որ Ադրբեջանին նույնպես կդրդեն ռազմական գործողությունների:
Հայ Արիական Միաբանությունը կոչ է ուղղում նաեւ համայն հայությանը՝ զգոն լինել եւ անհրաժեշտության դեպքում սատարել Հայաստանին ու Արցախ-ԼՂՀ-ին՝ հնարավոր հարվածները նախապես կանխելու համար:
Հայ Արիական Միաբանության
Գերագույն Խորհուրդ
11.08.2008թ.
|