“Чрезвычайное” промывание мозгов-3
Оскорбления “слепой пес” и “подонок” были официальной информацией государственных органов?
Согласно указу о введении чрезвычайного положения, подписанному Робертом Кочаряном 1 марта 2008 года, на 20-дневный срок вводилось в частности следующее ограничение: “Публикации СМИ о государственных и внтуриполитических вопросах могут появляться тсключительно в рамках официальной информации государственных органов”. Оказалось, что этот указ обязателен только для неподконтрольных властям СМИ, поэтому сотрудники Службы национальной безопасности запретили издание ряда газет, в том числе газеты “Аравот”, заблокировали ряд интернет-сайтов, даже Youtube. Однако на следующий же день после подписания указа в информационной программе “Жам” телекомпании “Армения” прозвучали следующие вопросы: “означал ли выдвинутый оппозицией лозунг “До конца!” то, что произошло 1 марта?”, “именно это имели в виду, говоря о “демонтаже государства”?”
В тот же день в информационной программе “Лрабер” Второго канала ведущий напомнил о том, что “в 1996 году эти же демонтирующие силы заявили, что не уступят власть даже тому, кто получит 100 процентов голосов. И сегодня они пытаются поступать аналогичным образом”. Давайте придерживаться самой “мягкой” версии: составитель данного текста не знал, кто конкретно сделал такое заявление в 1996 году, не знал, что человек, который был убит в 1999-ом, не мог участвовать в событиях 2008 года. И, наконец, программа “Айлур” Общественной телекомпании, которая время от времени напоминала о том, что, подчиняясь указу о чрезвычайном положении, передает исключительно официальную информацию, решила опередить орган предварительного следствия и передать в эфир следующие авторские тексты: “На улицах Григора Лусаворича и Маштоца все еще дымятся несколько десятков автомобилей, сожженных сторонниками Тер-Петросяна”, “Неизвестно откуда появилось спиртное, которое митингующие, яростно выкрикивавшие лозунги, пили прямо из бутылки”. Подчеркнем, такго рода журналистские комментарии звучали в условиях, когда оппозиционные СМИ и деятели были лишены возможности обнародовать какую-либо точку зрения. Казалось, что чрезвычайное положение было введено именно для того, чтобы посредством односторонней информации попытаться направить общественное мнение в нужное им русло.
Этой цели служил также телеопрос “Глас народ”, ставший в те дни любимым жанром телекомпаний. Вначале некоторые телеканалы уверяли, что видеозаписи этих опросов им якобы предоставляет управление по информации и связям с общественностью Полиции РА, то есть государственный орган. Но поскольку камера слишком часто фиксировала микрофон с лого данной телекомпании, то от этой формальности вскоре отказались. Приведем несколько высказываний, которые вышли в эфир в последующие после 1 марта дни: “я не тот человек, который мог пойти за этим подонком”, “сверху поступило предложение о создании коалиции, мог ведь слепой пес и сам вступить в переговоры”, “этого Левона следовало посадить на кол, разве неясно, что он продался туркам”, “он должен провалиться сквозь землю, не выходить из дома”, “для них даже виселицы будет мало…” Приведем еще некоторые высказывания, которые звучали в эфире другой общереспубликанской телекомпании – Второго канала (излишне напоминать о том, что этот канал ничего, кроме обвинений в адрес оппозиции, не передавал): “всю эту клику АОД нужно арестовать и судить”, “Левон хуже турка, вывел на улицу и убил столько людей”, “а говорил, пусть жертвой буду только я. Но все погибли, а он даже из дома не выходит и никого к себе не пускает”. Утром 1 марта я пошла на пресс-конференцию Левона Тер-Петросяна и могу засвидетельствовать: более получаса полицейские не разрешали нам войти в его дом.
3 марта Второй канал несколько раз показал репортаж, в котором пожилой человек критиковал Левона Тер-Петросяна: “Откроем, говорит, границу с Турцией, улучшим отношения с Азербайджаном... Как он собирается улучшить эти отношения? Если открыть границу с Турцией, сюда хлынет столько турок, что армян не останется”. Тогда никто не мог предположить, что очень скоро президент РА Серж Саркисян будет прикладывать усилия и для открытия границы с Турцией, и для урегулирования отношений с Азербайджаном.
Кстати, от рядовых граждан не отставали и представители интеллигенции. Так, 4 марта председатель Союза кинематографистов Рубен Геворкянц, выступая по Первому каналу, заявил: “Левон Тер-Петросян вместе со своей шайкой, вместе со своими фашистами должен ответить перед армянским народом”.
И это в условиях, когда те же лица часто жаловались на то, что оппозиционеры нарушают нормы этики, позволяют себе недопустимые выражения, сравнения и так далее. И это в условиях, когда в те же дни было опубликовано обращение премьер-министра, в котором говорилось о слепой ненависти, обращение Католикоса, в котором отмечалось, что дух нетерпимости привел к конфронтации. И это в условиях, когда 1 марта спикер парламента Тигран Торосян с трибуны Национального Собрания заочно обратился к Левону Тер-Петросяну: “Для чего ты вызываешь в этих людях ненависть, желание отомстить, лжешь, обманываешь их? Разве тебе не жаль этих людей?” А Роберт Кочарян заявил: “Длительное проведение пропаганды нетерпимости опасно для стабильности страны”.
И вместо того, чтобы после событий 1 марта, когда все вкусили горькие плоды взаимной нетерпимости, стремиться разрядить напряженность, пропагандистская машина властей продолжала нагнетать ненависть. И постоянно забивались голы в ворота, голкипер которой был изолирован.
http://new.aravot.am/ru/articles/politics/54489/view
http://new.aravot.am/am/articles/politics/54427/view
ՈՒՂԵՂՆԵՐԻ «ԱՐՏԱԿԱՐԳ» ԼՎԱՑՈՒՄ -3
«Քոռ շուն» եւ «տականք» վիրավորանքները պետական մարմինների պաշտոնական տեղեկատվությո՞ւն էին
Արտակարգ դրություն հայտարարելու մասին Ռոբերտ Քոչարյանի 2008-ի մարտի 1-ին ստորագրած հրամանագրի համաձայն՝ 20-օրյա ժամկետով սահմանվում էր մասնավորապես հետեւյալ սահմանափակումը. «Զանգվածային լրատվության միջոցների կողմից պետական եւ ներքաղաքական հարցերի առնչությամբ հրապարակումները կարող են իրականացվել բացառապես պետական մարմինների պաշտոնական տեղեկատվության սահմաններում»: Պարզվեց, որ նախագահի հրամանագիրը պարտադիր էր միայն այն լրատվամիջոցների համար, որոնք իշխանական չէին: Եվ այդ պատճառով ԱԱԾ-ի գրաքննիչներն արգելեցին մի շարք թերթերի՝ այդ թվում նաեւ «Առավոտի» տպագրությունը, արգելափակեցին մի շարք կայքեր՝ այդ թվում անգամ Youtube-ը:
Սակայն հրամանագրի ստորագրման հաջորդ օրն իսկ, ասենք, «Արմենիա» հեռուստաընկերության «Ժամը» լրատվական ծրագրի վարողը եթերում հարցեր էր հնչեցնում, թե արդյոք «մինչեւ վերջ» կոչերով հենց ա՞յն նկատի ունեին, ինչ տեղի ունեցավ մարտի 1-ին, ու նաեւ՝ երեւի հենց սա՞ էին պատկերացնում՝ խոսելով «պետության կազմաքանդման մասին»: Նույն օրը Հ2-ի «Լրաբերի» ընթացքում հաղորդավարը պնդեց, թե «1996-ին այս նույն կազմաքանդող ուժերը հայտարարել են, որ 100% ձայն ստացողին էլ չեն զիջի իշխանությունը: Եվ այսօր էլ նույնն են փորձում անել»: Ամենամեղմ տարբերակն ընտրենք, որ այս տեքստը կազմողն ուղղակի անտեղյակ էր, թե 1996-ին հատկապես ով է հայտարարել այդ 100%-ի մասին, եւ որ 1999-ին սպանված մարդը, բնականաբար, որեւէ մասնակցություն չէր կարող ունենալ 2008-ի դեպքերին:
Ի վերջո, Հանրային հեռուստաընկերության «Հայլուր» ծառայությունն էլ, որը մեկ-մեկ հիշեցնում էր, թե ենթարկվելով արտակարգ դրության մասին հրամանագրին՝ իրենք հաղորդում են բացառապես պետական մարմինների պաշտոնական տեղեկատվություն՝ հետո այսպիսի հեղինակային տեքստեր էր հրապարակում՝ նախաքննության մարմնից առաջ անցնելով. «Գրիգոր Լուսավորիչ եւ Մաշտոց պողոտաներում դեռեւս մխում են Տեր-Պետրոսյանի կողմնակիցների կողմից այրված մի քանի տասնյակի հասնող ավտոմեքենաները», կամ՝ «Չգիտես որտեղից՝ հայտնվեց խմիչք, որը ցուցարարները գազազած կոչերով խմում էին հենց շշից»:
Ընդգծենք՝ լրագրողական նման մեկնաբանությունները հնչում էին այն պայմաններում, երբ ընդդիմադիր ե՛ւ լրատվամիջոցները, ե՛ւ գործիչները զրկված էին որեւէ տեսակետ հրապարակելու հնարավորությունից: Ու թվում էր՝ արտակարգ դրությունը գերազանցապես հենց դրա համար էլ հայտարարվեց, որ փորձեն 21 օրվա ընթացքում միակողմանի տեղեկատվությամբ հանրային կարծիքը ուղղորդել ցանկալի հուն:
Այդ նպատակին էին ծառայում նաեւ այդ օրերին հեռուստաընկերությունների նախասիրած ժանրերից մեկը դարձած «ժողովրդի ձայն» հարցումները: Սկզբում մի քանի հեռուստաընկերություններ նշում էին, թե իբր այդ կարծիքներն իրենց տրամադրում է ՀՀ ոստիկանության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը, այսինքն՝ դա եւս «պետական մարմինների պաշտոնական տեղեկատվություն» է: Բայց քանի որ այդ հարցումների ընթացքում շատ անգամ երեւում էր տվյալ հեռուստաընկերության տարբերանշանով միկրոֆոնը՝ ի վերջո, այդ ձեւականության վերջն էլ տվեցին: Մի քանի մեջբերումներ անենք մարտի 1-ին հաջորդող օրերին հաղորդված այդ տեսակետներից:
Նախ՝ օրինակներ Հ1-ով հնչած որակումներից, որոնց հեղինակները գերազանցապես կանայք էին: «Ես էն մարդը չէի, որ էդ տականքի հետեւից գնայի»: «Առաջարկ կար վերեւից կոալիցիա ստեղծելու. կարար քոռ շունն ինքն էլ մոտենար՝ բանակցեին»: «Լեւոնն ի՞նչ ա, տո՛, դրան ցցի վրա պտի նստացնեն: Պարզ չի՞, որ նա թուրքի ծախված ա»: «Տո, նա պտի գետի՛նը մտնի, տանից դուրս չգա»: «Լեւոն չեղածը, քոռ շունը... Ես չեմ դիմադրում էս վիճակին, ուզում եմ՝ ինքը հեռանա՛»: «Կախաղանը քիչ է դրանց»:
Մի քանի մեջբերումներ էլ անենք հանրապետական սփռում ունեցող մեկ այլ հեռուստաընկերությունից՝ Հ2-ից: Ավելորդ է թերեւս հիշեցնել, որ այս ալիքով էլ չէր հնչում որեւէ այլ կարծիք, բացի ընդդիմությանն ուղղված մեղադրանքներից ու վիրավորանքներից: «Պիտի կալանավորել ու լուրջ դատել ՀՀՇ-ի էդ ամբողջ կլիկը»: «Լեւոնը թուրքից վերան ա, որ էսքան ժողովրդին հանեց ոտի՝ կոտորեց, պրծավ»: «Ասում էր՝ ե՜ս մենակ զոհ ըլնեմ, ե՜ս մենակ զոհ ըլնեմ: Բայց դե՝ սաղ մեռան՝ ինքը տնից դուրս չի գալի, դաժե ով էլ գնում ա իրանց տուն՝ չի թողնում մտնեն»: Ինքս մարտի 1-ի առավոտյան գնացել եմ Լեւոն Տեր-Պետրոսյանի ասուլիսին եւ կարող եմ վկայել՝ այո՛, կես ժամից ավելին չէին թողնում մտնել նրա տունը 2-3 տեղ հսկող ոստիկանները:
Հ2-ը մարտի 3-ին անընդհատ հաղորդում էր նաեւ մի տարեց մարդու քննադատությունը Լեւոն Տեր-Պետրոսյանի հասցեին. «Ասում ա՝ Թուրքիայի սահմանը կբացե՜նք, Ադրբեջանի հետ հարաբերությունները կլավացնե՜նք: Ո՞նց ես լավացնում: Թուրքիայի սահմանը բացես՝ հետո ստեղ թուրք կլինի, հայ չի մնա»: Թերեւս այդ ժամանակ չէին կարող կանխատեսել, որ կարճ ժամանակ անց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն էլ է ջանքեր գործադրելու ե՛ւ Թուրքիայի հետ սահմանը բացելու, ե՛ւ Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ:
Ի դեպ, շարքային քաղաքացիներից հետ չէին մնում նաեւ մտավորականները: Ասենք՝ կինեմատոգրաֆիստների միության նախագահ Ռուբեն Գեւորգյանցը մարտի 4-ին Հ1-ով հայտարարեց. «Լեւոն Տեր-Պետրոսյանն իրա ոհմակով, իրա ֆաշիստներով պիտի պատասխան տա հայ ժողովրդի առջեւ»:
Եվ սա այն պայմաններում, երբ նույն անձինք շատ հաճախ բողոքում են, որ ընդդիմադիրները ոտնահարում են էթիկայի նորմերը, անթույլատրելի որակումներ եւ համեմատություններ են անում եւ այլն: Սա նաեւ այն պայմաններում, երբ նույն օրերին հաղորդվում էր վարչապետի ուղերձը, որտեղ խոսվում էր կույր ատելության մասին, նաեւ՝ կաթողիկոսի ուղերձը, որտեղ ասվում էր, թե անհանդուրժողության ոգին հանգեցրեց առճակատման. «Երբեք չէինք սպասի, որ բնական ողջախոհությունը մեր ժողովրդի պիտի տեղի տար ատելության եւ թշնամանքի առջեւ»: Եվս մեկ անգամ հիշեցնենք՝ սա այն պայմաններում, երբ մարտի 1-ին ԱԺ ամբիոնից Տիգրան Թորոսյանը հեռակա հարց էր ուղղում Լեւոն Տեր-Պետրոսյանին. «Ի՞նչ ես ատելություն, սուտ, կեղծիք, վրեժ մտցնում այս մարդկանց մեջ, մեղք չե՞ն այս մարդիկ», ու «Ժառանգությանն» էլ կշտամբում. «Գոնե ձեր գործընկերներին, երբ հայհոյում էին վերջին խոսքերով, եւ այդ ամեն ինչը հրապարակում էին հազարավոր տիրաժով, մի բառ ասացի՞ք՝ այս ի՞նչ եք անում, այդ մարդուն ինչո՞ւ եք վարկաբեկում վերջին խոսքերով։ Ուղղակի ամոթալի է, այդպիսի բան չի՛ կարելի անել։ Լա՛վ, մարդը չի կիսում քո հայացքները, բայց կարելի՞ է վերջին խոսքերով եւ այլանդակ արտահայտություններով հայհոյել (...)Այդ ատելության նկատմամբ այդ անտարբերությունն է, որ այդ մարդկանց հասցրեց այդ վիճակին»: Իսկ Ռոբերտ Քոչարյանն էլ հայտարարում էր. «Այսպիսի անհանդուրժողականություն, այսպիսի քարոզչություն երկարատեւ վարելը վտանգավոր է երկրի կայունության համար»:
Ու փոխադարձաբար սերմանված անհանդուրժողականության ահավոր դառը պտուղները մարտի 1-ին ճաշակելուց հետո, փոխանակ փորձեին հանդարտեցնել կրքերը, իշխանական քարոզչամեքենան շարունակում էր ավելացնել ատելության չափաքանակը: Եվ անընդհատ գոլեր էին խփում մի դարպասի, որի դարպասապահին հարկադրաբար մեկուսացրել էին:
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ