Join Date: Nov 2006
Location: Big City
Age: 38
Rep Power: 39
|
3. ՀՈՐ ՏՎԱԾ ԻՐԵՔ ԽՐԱՏԸ
։Ժուկով ժամանակով մի մարդ ա լինում, ունենում ա մի մինուճար տղա։ Էս մարդը կանչում ա աղին.
— Այ որդի,— ասում ա,— տեսնում ես՝ հրես մեռնում եմ։ Քեզ ուզում եմ իր եք խրատ տամ։ Որտեղ լինես,— ասում ա,— ինչ էլ որ անելիս լինես, հենց որ ժամի զանգակի ձենը լսես, ձեռիդ գործը թող, գնա ժամ, աստծուն աղոթք արա։ Էս մեկ։ Որ վարար ջուր հանդիպի,— ասում ա,— առանց փորձված ուղեկցողի անց չկենաս։ Էս էլ երկու։ Երրորդն էլ,— ասում ա,– գիշերով ճամփա չգնաս. որտեղ մթնեց, էնտեղ էլ վեր արի, կաց, մինչև լուսանա։
Ասում ա ու հոգին տալիս։
Ժամանակ ա անցնում։ Էս տղեն միտք ա անում. գնա համ աշխարք տեսնի, համ էլ ապրանք բերի, առևտուր անի։ Ընկերների հետ վեր ա կենում, ճամփա ընկնում։ Գալիս են, հասնում քաղաք, իրանց առևտուրն անում, պրծնում, վերադարձին մի վարար ջրի են հանդիպում։ Ուզում են թե տան, անց կենան էն ափը, տղեն չի թողնում, հոր խրատը միտն ա բերում, թե «վարար ջրի հանդիպելիս, առանց փորձված ուղեկցողի չանցնես»։
Մինը գալիս ա թե՝ ի՞նչ կա, տնաշեններ, որ էդքան վախենում եք։ Ուզու՞մ եք, ես ջուրը մտնեմ, հետո դուք։
Ասում ա ու ախմախավարի ձին քշում, ջուրը մտնելն ու չքվելը մին ա լինում։ Իրան էլ, ձիուն էլ ջուրը քշում ա տանում։ Դե, հիմի արի տես էն մեկելները ոնց են ուրախացել, որ տղի խոսքին ականջ արին` ջուրը չմտան, թե չէ պտի խեղդվեին։ Նոր մի իմացող մարդ են գտնում, որ ջրի սաղրիկ տեղերն էնպես գիտեր, ինչպես իր հինգ մատը, դրանց անց ա կացնում ջրի էն ափը։
Մի վաճառական էդ տղի խելքն ու շնորհքը որ տեսավ, շատ հավանեց։
— Տղա,— հարցրեց,— ինձ ընկեր չե՞ս լինի։
— Խի՞ չեմ լինի,— ասեց,— համա հերս մեռնելիս ինձ խրատ ա տվել, թե դու էլ կընդունես դրանք...— ու պատմում ա հոր իր եք խրատը։
— Տնաշեն,— ասում ա վաճառականը,— բան գիտես, բան ասա, թե չէ ով չի ընդունի էդպես խելոք խրատները։ Դե, որ ընկերացանք՝,— ասում ա,— դու վեր, վռազ գնա իմ քաղաքր, հրես քեզ էս նշանաբանը, կտանես,— ասում ա,— կտաս կնկանս, դուքանի բալանիքը կառնես, կգնաս պատրաստություն կտեսնես, որ ես գամ թե չէ մեր բանին կենանք։
— Շատ լավ,— ասում ա տղեն,— ձին նստում, ճամփա յա ընկնում։ Հասնում ա տեղ,
— Ֆլան վաճառականի տունը ո՞րն ա։
— Հրես, էս ա,— ասում են։
Տղեն դուռը ծեծում ա։ Վաճառականի կնիկը դուրս ա գալի, տեսնում մի շահել, սիրուն, բոյով բուսաթով տղա հրեն էնտեղ կանգնած։ Կնիկը տղին տեսնելուն պես, խելքամաղ ա լինում։
— Ո՞ւմ ես ուզում,— հարցնում ա կնիկը։
— Ֆլան վաճառականի տունն էս ա։
— Հա, էս ա,— ասում ա կնիկը։— Ի՞նչ կա։
Տղեն նշանաբանը հանում ա ծոցիցը, տալիս կնկանը ու մին-մին ասում, թե ինքն ով ա, կամ ինչ բանի համար ա եկել։ Կնիկը տղին ուրախ-ուրախ կանչում ա, տանում տուն.
— Այ դու բարով, հազար բարին ես եկել— ասում ա,— ամեն ճամփիդ վարդեր բուսնեն, ո՞նց ես, լա՞վ ես։ Ախար ես մեռա քու ճամփեն պահելուվ, ինչի՞ էսքան ուշացար։
Տղեն մնում ա սառած՝ մտիկ անելով կնկա երեսին։
Ախպեր,— ասում ա,— ես ո՜վ, էս կնիկն ով, որ էսքան հարց ու փորձ ա անում, էսքան ուզում, խնդրում, ծիծաղում, ուրախանում ա, աշխարքով մին լինում։
Դե, հարամ կաթնակեր կնկա միտքը ծուռն էր էլի, համա խեղճ տղեն միամիտ էր, նրան էնպես էր մտիկ տալի, ոնց որ իրա հալալ քվորը։
Էհ, մի օր, երկու օր, երեք օր, էս կնիկը տեսավ որ չէ՛, սա իրա ասածը չի, հետը հակառակվեց։ «Թող մի մարդս՝ գա, էն վախտը ես գիտեմ»։
Վաճառականը իր ժամանակին եկավ, տեսավ՝ դուքանը սիրուն սարքին, կարգին, ուրախացավ, որ էս տեսակ շնորհքով տղա ա ընկել ձեռը։ Ուրախ-ուրախ, էրկուսով իրանց բանին, իրանց առուտուրին կացան։ Մի օր էլ վաճառականի կնիկը կպավ մարդի յախեն, թե՝
— Էդ տղին պտի կորցնես, որ նրա էրեսը էլ չտեսնեմ։
— Խի՞, այ կնիկ, քեզ ի՞նչ ա արել։
— Բա չե՞ս ասի,— ասեց,— էսպես, էսպես, էսպես բան, ուզում էր իմ հալալը հարամի։
— Կնիկ, ճի՞շտ ես ասում։
— Բա սո՞ւտ եմ ասում։
Մարդը էս որ չի լսում, քիչ ա մնում խելքը կորցնի։ Ի՞նչ անի, ի՞նչ չանի։ Սա իրանց տան մոտ մի փուռ էլ էր բանացնում։ Գալիս ա փռնչու մոտ։
— Փռնչի,— ասում ա,— քեզ մի բան կասեմ՝ կանես։
— Աչքիս վրեն աղա շան, էրկուսն ասա։
— Էգուց առավոտը,— ասեց,— մնին կուղարկեմ քեզ մոտ, կգա կհարցնի, թե՝ «Աղես ասում էր՝ ինչ որ քեզ հրամայեցի, արեցի՞ր, թե չէ»։ Էս որ կասի, էլ մտիկ չես տա, կբռնես ու դրան սաղ-սաղ կկոխես փուռը։ Վարձը կստանաս։
Սա թե՝
— Լավ, աղա ջան, դու ուղարկի, նրանից դենը քու բանը չի, ես գիտեմ։
Իրիկունը վաճառականը տղին ասեց,
— Էգուց առավոտ վաղ կգնաս մեր փռնչու մոտ, դուռը կծեծես, կհարցնես. «Աղես ինչ որ հրամայել էր՝ արեցի՞ր, թե չէ»։ Նոր կգնաս քու բանին։
— Լավ, կգնամ,— ասեց տղեն,— կհարցնեմ, ինչի՞ չեմ գնա։
Տղեն, բանից խաբար չէր, առավոտը թեզ վեր կացավ, գնաց փռնչու մոտ, որ վաճառականն ինչ ապսպրել էր՝ ասեր։ Քարը վերցրեց, որ դուռը
ծեծի, մին էլ լսեց. ծը՜նգ, զանգերը տվին։ Հոր խրատը միտն ընկավ, քարը տեղնուտեղը ձեռիցը գցեց, ասեց՝ «գնամ ժամ, կենամ մինչև ժամը դուրս գա, էն վախտն էլ փուռը բաց կլինի, կգամ կասեմ»։
Լա՜վ։ Վաճառականի կնիկը վեր կացավ, գնաց ժամ, մի քիչ աղոթք արեց (աղոթքը գլխին խռով կենա) չունքի մարդի միտքը գիտեր, վռազ ասեց. — գնամ մի փռնչուն հարցնեմ, տեսնեմ մարթիս ասածն արե՞լ ա, թե չէ։
Գնաց փռնչու դուռը ծեծեց։
— Էդ ո՞վ ա,— ձեն տվեց փռնչին։
— Ես եմ,— ասեց,— բա՛ց արա։
Փռնչին դուռը բաց արեց, տեսավ՝ իրա աղի կնիկը։
— Հը՞,— հարցրեց կնիկը,— աղեդ քեզ բան էր հրամայել, արեցի՞ր, թե չէ։
Փռնչին մտածեց՝ «Մի մուխանաթություն ա արել էս լիրբը, որ մարդ ուզում ա դրան կորցնի»։ Էլ ձեն ծպտուն չհանեց, վեր կացավ, կնկանը սաղ-սաղ կոխեց թեժ փուռը»։ Ժամը դուրս ա գալի, պրծնում, տղեն գալիս ա փռնչու մոտ։
— Փռնչի,— ասում ա,— աղեդ ինչ որ ասել էր՝ արեցի՞ր, թե չէ։
— Հա,— ասում ա փռնչին,— արեցի։
Տղեն լուր ա տանում վաճառականին, թե՝ «փռնչին ասեց՝ ինչ որ հրամայել էր, արել եմ»։
Վաճառականը վազում ա փռնչու մոտ,
— Փռնչի,— ասում ա,— բա ու՞մն ես կոխել փուռը։
— Աղա ջան,— ասում ա փռնչին,— դու չասեցիր «Առավոտը վաղ ով գա մոտդ էսպես, էսպես, էսպես ասի՝ վեր կունես, կմտցնես, փուռը»։ Կնիկդ եկավ, ոնց որ ասել էիր՝ էդպես հարցրեց, ես էլ վեր կալա մտցրի թեժ փուռը։
— Այ քո տունը քանդվի, ոնց որ դու իմ տունը քանդեցիր։
Շատ ա գլխին վայ տալի, լաց լինում, համա էլ ու՞ր, բանը բանից անց էր կացել։
— Այ տղա,— ասում ա վաճառականը,— դու արի դրուստն ասա քու ու կնկանս արանքը ի՞նչ ա անց կացել։
Տղեն առաջ չեմ ու չում արեց, համա տեսավ որ բանը ուրիշ ա, նստեց մեկ-մեկ պատմեց՝ էսպես, էսպես, էսպես բան, ոնց որ ես ձեզ պատմեցի։
— Լավ,— ասեց վաճառականը,— ես քեզ հավատում եմ,— ասաց,— համա սրանից դենը ինձ պետք չես։ Գնա ախպեր։
Էհ, առավոտը լուսը բացվեց թե չէ (բարին բացվի ձեր վրա, ձեր որդկերանց վրա) տղեն վեր կացավ, ապրանքիցը ինչ որ իրան կհասներ, բարձել տվեց մշակներին, ընկավ ճամփա՝ ուղիղ դեպի իրանց գեղը։
Եկավ, եկավ, եկավ, շատն ու քիչը աստված գիտե, էնա հասնում էր գեղը, մութը գետինը կոխեց։
— Բեռները վեր դրեք,— ասեց տղեն,— վրան կխփենք, կմնանք մինչև լիսանա, նոր ճամփա կընկնենք։
— Տնաշեն,— ասին,— էստեղ ի՞նչ կա, որ կենանք, հրեն գեղն երևում ա։
— Չէ որ չէ,— ասեց տղեն,— հերս ասել ա, որ գիշերը ճամփա չգնամ։ Բեռները վեր դրին, վրան խփեցին, կացան։
Գիշերվա մի վախտը տղեն վեր կացավ, մին էլ տեսավ՝ հրեն գեղիցը մի մարդ՝ լապտերը ձեռին, մի բան ուսին, գնում ա դեպի գերեզմանները։ Ասեց, էդ մարդը տեսնես էս ժամին ո՞ւր ա գնում։
Տեսավ՝ էդ մարդը հասավ գերեզմանները, մի քար բարձրացրեց, բահով տակը փորեց, ուսի բանը վեր դրեց, էնտեղ հորեց թողեց գնաց։
Տղեն տեսավ, որ մշակները խռմփալեն քնած են, սրանց թողեց քնած, լապտերը վառեց, հասավ գերեզմանները, էն մարդու պահածը հանեց, դրեց ուսին, բերեց վրանը։ Բաց արեց` ինչ տեսնի։
Մի սիրուն, նախշուն հուրի-մալաք աղջիկ, վիրավոր, արնաշաղախ, խանչալն էլ կողքին դրած։ Ձեռը դրեց սրտին, տեսավ, ըհը՛, սիրտը գցում ա։
Լույսը բացվեց թե չէ, տղեն էլ իրանց գեղը չմտավ, ճամփեն ծռեց, եկավ հասավ մի քաղաք։ Էստեղ տղեն իրա ապրանքները բոլորը ծախեց, փող շինեց, ինչքան հեքիմ կար քաղաքում, կանչեց, «Ինչ ուզեք կտամ,— ասեց,— մենակ թե էս աղջկան մի ճար անեք»։
Էս հեքիմներն էին՝ խելք խելքի տվին, էս դեղը տվին, էն դեղը տվին՝ հիվանդը լավացավ, է լավ ոնց որ մորից նոր ծնված։
Նոր էստեղ աղջիկը նստեց, պատմեց իր գլխով անց կացածը։
— Ես,— ասեց,— թագավորի աղջիկ եմ։ Հերս մի սառաֆ ուներ,— ասեց, — դրա տղի աչքն ընկել էր վրես, ուզում էր ինձ առնի՝ չուզեցի։ Էդ օրվանից սառաֆի տղեն հետս հակառակվեց։ Մի օր էլ ես իմ աղախիններով գնացել էի գեղիցը դուրս ման գալու։ Մին էլ տեսանք մի քանի ձիավոր են գալիս դեպի մեզ։ Մինը էն սառաֆի տղեն էր։ Աղախիններս փախան։ Ես մնացի մենակ։ Ձեռ ու ոտս կապեցին՝ տարան։ Ես ուշաթափ էլա մնացի։ Թե ո՞ւր տարան, ի՞նչ արին միտս չի, մենակ էս ա միտս, որ աչքս բաց արի, դու մոտս էիր։
— Բա որ էդպես ա,— ասեց տղեն,— իմաց կաց՝ էդ աստծու կամքն էր, որ քեզ գտնեի ու սաղացնեի,— էսօրվանից դու իմն ես, ես քոնը։
Գնաց էն րոպեին տերտեր բերեց, սրանք պսակվեցին՝ ելան մարդ ու կնիկ, նոր ճամփա ընկան դեպի իրանց քաղաքը։
Որ հասան իրանց քաղաքը, թաքուն ջոկ տուն վարձեցին, կացան։
Տղի ձեռի փողը հատավ, ի՞նչ անի, ո՞ւմ դուռը գնա, ու՞մ ձեռը դեմ անի։
— Այ մարդ,— ասեց թագավորի աղջիկը,— ձեռիդ փողը պրծել ա, դրա համա՞ր ես միտք անում։
Ձեռը տարավ մազերի միջիցը մի ակ հանեց, տվեց նրան։
— Առ,— ասեց,— էս ակը կտանես բազար, կտաս թագավորի սառաֆի տղին, ի՞նչ արժի,— կհարցնես։ Կասի՝ «Հազար երկու հարիր մանեթ»։— Բաս որ էդպես ա, կասես, վեց հարիր մանեթ տուր, էն վեց հարիրն էլ քեզ փեշքեշ։ Բան ա, որ սառաֆի տղեն քեզ ղոնաղ կանչի, կգնաս, համա էնպես կանես, որ էգսի օրն էլ դու նրան բերես մեր տուն։ Իմացա՞ր։
Տղեն ակը ձեռն առավ գնաց բազար։ Դե, շոր-մոր փոխել էր, ուրիշ կերպարանք էր առել, որ ասես՝ մարդ էլա չճանաչեց նրան, թե ո՞վ ա, ո՞վ չի։ Եկավ դուզ թագավորի սառաֆի տղի մոտ։
— Էս ակն ի՞նչ արժի,— հարցրեց։
— Հազար երկու հարիր մանեթ։
— Բաս որ էդպես ա,— ասեց,— վեց հարիր մանեթ տու, վեց հարիրն էլ քեզ փեշքեշ։
Սառաֆի տղեն էն րոպեին ուրախ-ուրախ հանեց վեց հարիր մանեթը համրեց, ակը ձեռիցն առավ։ Իրիկունը որ եկավ տուն, հորը թե՝ «բա չես ասի, այ հեր, էսպես, էսպես, էսպես, բան. հազար երկու հարիր մանեթանոց ակը վեց հարիրով առա։
— Այ որդի, — ասեց հերը,— բա խի չէիր էն տղին կանչում բերում տուն, որ լավ պատիվ տայինք, նոր ճամփու դնեինք։ Էդ թավուրներից մարդ տեղն ընկած տեղը շատ խեր կտեսնի։
— Լավ, այ հեր,— ասեց,— որ մեկ էլ հանդիպի, կբերեմ։ Ժամանակ ա անց կենում։ Էս մեր տղեն գնում ա բազար, ոնց որ կնիկը պատվիրել էր, հանդիպում ա սառաֆի տղին։
— Այ բարով, հազար բարին,— ասում ա սառաֆի տղեն,— քեֆդ հալդ, ո՞նց ես, լա՞վ ես։
— Փառք իրա ողորմությունին,— ասում ա,— կանք էլի։
— Ւնչ կլինի,— ասում ա սառաֆի տղեն,— արի էսօր գնանք մեր տուն ղոնախ։
— Լավ,— ասում ա,— սառաֆի տղա, էսօր որ ես ձեր տուն գամ, խոսք տա՞լիս ես, էգուց էլ դու գաս մեր տունը։
— Խոսք եմ տալիս,— ասում ա սառաֆի տղեն։
— Որ էդպես ա, գնանք։
Գալիս են տուն։ Սառաֆի տղեն սրան լավ պատիվ ա տալիս։ Ուտում են, խմում, լավ լլվում, թրջվում, էնպես որ հալից ընկնում են։ Տղեն գիշերը մնում ա էդտեղ, առավոտը վեր ա կենում։
— Սառաֆի տղա,— ասում ա,— հիմի ի՞նչ ես ասում։ Գալի՞ս ես մեր տուն ղոնաղ` թե՞ չէ։
— Գալիս եմ, գնանք։
Գալիս են տուն։ Թագավորի աղջիկը սառաֆի տղին տեսնելուն պես ճանաչում ա։ Գնում ու տապ կենամ։ Սրանք երկուսով են նստում։ Տղեն ա սեղան բացում։ Նստում են, ուտում, խմում, քեֆ անում, ջան ասում, ջան լսում մինչև կես գիշեր, գինովանում, հենց տեղնուտեղը թեք ընկնում, քնում։ Դե հո գինովը, հո մեռելը մին ա, որ ոտիցը բռնես, քարշ տաս՝ չի իմանա։
Գիշերվա մի վախտ թագավորի աղջիկը վեր՝ ա կենում, էն իրա արնոտ խանչալը վեր ունում, գնում սառաֆի տղի գլխավերևը կանգնում։ Խանչալը որ չի կոխում տղի սիրտը, սա հոգին տալիս ա։
— Այ կնիկ,— ասում ա մարդը,— էս ի՞նչ զուլում բերիր մեր գլուխը։ Հիմի հո մենք հոգեց-հոգի կորանք։
— Ես հո վրեժս լուծեցի,— ասում ա կնիկը,— սրանից դենը ինչ ուզում ա լինի։ Մի բանի միջի փաթաթի դրան,— ասում ա,— տար գերեզմանները, գտի էն քարը, որի տակ ինձ էին հորել, լավ քանդի, դրան էնտեղ հորի, ետ արի։
Մարդն էլ տեսնում ա, որ ճար կա, գնում ա, կնկա ասածի պես անում, թաղում, գալիս տուն։ Առավոտը երկու լավ ձի ա առնում, թուր ու ասպապ, մի ձեռք էլ տղամարդու շոր կնկա համար, աստծու անունը տալիս են, թռչում ձիերին, ճամփա ընկնում դեպի Ստամբուլ։
Գնում են, գնում, գնում, շատ ու քիչն աստված գիտե, գալիս են մի աղբրի մոտ վեր գալիս` մի քիչ հանգստանան, հաց-մաց ուտեն։ Թագավորի աղջկա վրան հո հալ չէր մնացել, հոգնել էր, թլփել։ Գլուխը դրեց տղի ծնկանը, ասեց. «Մի քիչ էլա աչքս կպցնեմ, հանգստանամ»։
Տղեն տեսավ որ աղջիկը քնեց, ինքն էլ իրա դարդի հետ ընկավ։
— Հրես,— ասեց,— ձեռիս փողը պրծնում ա։ Սրանից դենը ի՞նչ պիտի անենք։ Կնիկս էն անգամ որ մի ակ տվեց տանեմ խարշեմ, իրա մազերի միջից հանեց, բալքի նրանից էլի կա։
Ուսուլով ձեռը տարավ մազերը։ Մին էլ ի՛նչ տեսնի՝ մը կարմիր մահուդի կտորի վրեն յոթ-ութ ակ կա շարած։ Մահուդի կտորը որ չդրեց արևին՝ շողշողաց, ֆրֆրահար եկավ։
Որտեղից որտեղ մի անտեր ագռավ վեր եկավ, երևի կարծեց թե միս ա, մահ
|