Re: Афоризмы на армянском),Aphorisms in Armenian)/ԱՖՈՐԻԶՄՆԵՐ` Հայերեն
Ինքնասիրություն, եսասիրություն
Բնավորությունը ապրում է մարդու մեջ, համբավը նրանից դուրս: Հոլենդ
Այն մարդու համար, որը միայն իրեն է սիրում, ամենաանտանելին ինքն իր հետ միայնակ մնալն է: Պասկալ
Շատերը նման են ձվի. նրանք չափից ավելի լիքն են իրենցով, որպեսզի էլի ինչ-որ բան իրենց մեջ տեղավորեն: Հենրի Շոու
Ինքնագոհությունը չի բացառում տաղանդը, սակայն վարկաբեկում է այն: Բոնալդ
Ոչ մի գովեստ չի կարող գոհացնել ինքնասիրությունը: Դա դժբախտ սեր է: Ալեն
Եսասիրությունը թույն է ընկերության համար: Բալզակ
Եսամոլը տունն անգամ կվառի իր մի ծվածեղի համար: Բեկոն
Եսասիրությունը գարշելի արատ է, որի համար ոչ ոք դիմացինին չի ներում, բայց դրա հետ մեկտեղ, ոչ ոք դրանից զերծ չէ: Բիչեր
Ով իր մասին շատ մեծ կարծիք չունի, նա ավելի լավն է, քան կարծում է: Գյոթե
Որքան շատ ես քեզ սիրում, այնքան ավելի ես թշնամանում ինքդ քեզ հետ: Էբներ Էշենբախ
Սիրեք ձեզ ուրիշների մեջ, քանզի ձեր կյանքն ուրիշների մեջ է և առանց ուրիշների այն ոչինչ է: Լերու
Ինքնասիրության զգացումը կարող է վերածվել արատի կամ՝ առաքինության, կախված մարդու ճաշակից ու կրքերից: Հելվեցիուս
Եսասիրությունն անհատակ անոթ է, կարող եք նրա մեջ լցնել բոլոր մեծ լճերը, միևնույն է, այն չի լցվի: Հոլմզ
Ինքնասիրությունը կարելի է խոցել, սպանել նրան անկարելի է: Մոնտեռլան
Ինքն իրեն սիրահարվածը մրցակիցներ չունի: Ցիցերոն
Ինքնասիրությունը տարօրինակ գազան է. նա կարող է քնել ամենադաժան հարվածների ներքո և հանկարծ արթնանալ մահացու վիրավորված, ամենադատարկ քերծվածքից: Մորավիա
Ով իրեն չի հարգում, նա դժբախտ է, բայց նա, ով չափից դուրս գոհ է իրենից, հիմար է: Մոպասան
Մեր ինքնասիրությունը այնքան հմուտ է, որ ոչ մի քծնող նրան չի կարող գերազանցել: Լառոշֆուկո
Առանց ինքնասիրության մարդը ոչնչություն է: Ինքնասիրությունը արքիմեդյան լծակ է, որով կարելի է երկրագունդը շարժել: Տուրգենև
Չափազանց մեծ ինքնասիրությունն ու ինքնահավանությունը սեփական արժանպատվության զգացման հատկանիշ չէ: Դրայզեր
|