View Single Post
Old 05 Feb 09, 15:36   #98 (permalink)
justice managements
VIP Ultra Club
brat_eu's Avatar
Join Date: Oct 2007
Location: germany
Posts: 11,769
Blog Entries: 74
Rep Power: 29 brat_eu is on a distinguished road
Re: Ընդիմադիր լրատվամիջոցները թե կառավարական, ով ինչքան է ստում Оппозиционные и правительственные СМИ, кто больше врёт

Quote:
«Իսկ գուցե հիմնավոր են իմ քաղաքական պատանդ ընկերներին առաջադրված 225 հոդվածո՞վ մեղադրանքները»՝ ի պատասխան իր այս հռետորական հարցին, Գ. Ջհանգիրյանը փորձում է վերլուծել նաեւ «Յոթին» առաջադրված այս հոդվածի եւ դրա 3-րդ մասի դիսպոզիցիան՝ «սպանություններով զուգորդված զանգվածային անկարգություններ կազմակերպելը»: Արդյոք ընդդիմությունը նպատա՞կ է ունեցել զանգվածային անկարգություններ կազմակերպել կամ իրականացնել: Հիշեցնելով, որ «10 օր եւ ավելի Ազատության հրապարակում հարյուր հազարանոց խաղաղ հանրահավաքներ եւ երթեր են տեղի ունեցել, եւ այդ օրերին ոչ մի իրավախախտում, ոչ մի հանցագործություն՝ թե՛ Ազատության հրապարակում, թե՛ երթերի ընթացքում երբեւէ չի արձանագրվել, որեւէ մեկի քթից արյուն չի եկել», որ բռնությունները սկսվել են ուժայինների կողմից՝ մարտի 1-ի առավոտյան, շարունակվել մայրաքաղաքի փողոցներում, նաեւ Մյասնիկյանի արձանի մոտ, Գ. Ջհանգիրյանը մեջբերել է ՀՀ ՔՕ 42-րդ հոդվածը, որը մասնավորապես վերաբերում է անհրաժեշտ պաշտպանությանը, որով նաեւ սահմանված է, որ «անհրաժեշտ պաշտպանության իրավունքն անձին պատկանում է անկախ ոտնձգությունից խուսափելու կամ այդ անձանց՝ կամ պետական մարմինների օգնությանը դիմելու հնարավորությունից»: Սա, ըստ նախկին դատախազի, նշանակում է, որ մարտի 1-2-ին Մյասնիկյանի արձանի մոտ հավաքված հարյուր հազարավոր մեր հայրենակիցները, պաշտպանելով իրենց համաքաղաքացիների, իրենց հարազատների անձնական անձեռնմխելիությունը, առողջությունը, կյանքը՝ դիմել են ինքնապաշտպանության, եւ դա ոչ թե պասիվ, այլ՝ ակտիվ իրավունք է: «Ափսոսում եմ, որ իմ մեղադրանքի ծավալից քննչական մարմինը հանել է 300 հոդվածով մեղադրանքը եւ ինձ այդ հոդվածով մեղադրանք չի առաջադրել, որովհետեւ եթե ինձ ներգրաված լինեին «7-ի գործով», ես խոստանում եմ՝ կպայթեցնեի դատարանում այդ արհեստական, ծիծաղելի մեղադրանքը»,- եզրափակում է Գ. Ջհանգիրյանը:
ՀՀ բնակչությանն անասնացնելու գործընթացը, ինչի շնորհիվ 350 հազար մարդ հավաքվեց ֆյուրեր Տեր-Պետրոսյանի շուրջը, բազում հարցեր է ծնում, որոնցից շատերը պատասխան չեն գտնում: Սակայն այդ կործանարար գործընթացը հաղթահարելու միջոց կա: Բանն այն է, որ եթե պետությունը ժամանակին և օպերատիվ հանրությանը ներկայացներ Տեր-Պետրոսյանի կողմնակիցների իրական դեմքերը, ապա նրան ձայն տվողները առնվազն 10 անգամ պակաս կլինեին: Այսինքն, նրա կողքին կմնային բացառապես «Լևոնի վկաներ» աղանդի անդամները, ասել է թե՝ անհույս հիվանդ մարդիկ, իսկ մնացածները, անկասկած, կգնային այլ ճանապարհով: Սակայն պետությունը չկարողացավ հասնել դրան` մահացու վտանգի ենթարկելով թե՜ իրեն, թե՜ ժողովրդին:

Հասկանում ենք, որ օրաթերթում սիստեմատիկաբար նույն անձանց մասին խոսելը վատ պահվածքի նշան է: Սակայն դա անհրաժեշտ է դառնում, երբ խոսքը վերաբերում է Գագիկ Ջհանգիրյանի նման ճիվաղներին և ֆյուրեր Տեր-Պետրոսյանի մյուս դահիճներին: Կարծում ենք` նրանց մասին խոսելը և նրանց՝ «խղճի ու պատվի բանտարկյալների» շղարշով քողարկված, մարդատյաց նենգ էությունը ամեն օր և ամեն ժամ մերկացնելը անհրաժեշտություն է: Գուցե դա ինչ-որ կերպ նպաստի ազգի և պետության համար ծայրահեղ վտանգավոր, բնակչությանն անասնացնելու գործընթացի կանխմանը:

Գագիկ Ջհանգիրյանն այս մեղսավոր աշխարհում երբևէ թթվածին սպառած ամենաանբարո, ամենանողկալի էակն է: Նման դրամատիկ բնութագիրը ժամանակի հետ կհամալրենք որևէ կասկածի չենթարկվող մանրամասն հավաստիացումներով: Ջհանգիրյանը պետական հանցագործ է, ու եթե պետությունը նրան չնստեցնի մինչև կյանքի վերջը, երկրի նորմալ քաղաքացիների համար դա Հայաստանը լքելու ազդակ կհանդիսանա: Ջհանգիրյանը կործանել է մարդկային հարյուրավոր ճակատագրեր և նստեցրել անմեղ մարդկանց՝ փրկելով իր մերձավորներին՝ մարդասպան-ազգականներին և շատ ուրիշների: Հոկտեմբերի 27-ից հետո Ջհանգիրյանը դավադրություն էր ծրագրում երկրի առաջին դեմքերի դեմ՝ գեստապոյական ահավոր խոշտանգումների միջոցով մեղադրյալներից ցուցմունք կորզելով խորհրդարանի գնդակահարությանը Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի մասնակցության վերաբերյալ: Իսկ Ջհանգիրյանին մաքուր օդ շնչելուց վերջնականապես զրկելու համար անհրաժեշտ է մի մանրուք՝ վերանայել ցմահ բանտարկության դատապարտված զինծառայողների 10-15 քրեական գործ, որից հետո կարելի է հանգիստ խղճով այդ տղաներին տուն ուղարկել, իսկ նրանց խուցը ցմահ գործածության տրամադրել Ջհանգիրյանին և մարդատյացության ու զազրելիության առումով նրա ցեղակիցներին:

Այսօր ֆյուրեր Տեր-Պետրոսյանի մերձավոր զինակցի մասին կարծիք է արտահայտում ցմահ բանտարկության դատապարտվածը, որն իր մաշկի վրա է զգացել ժամանակին պրն Ջհանգիրյանի տնօրինության տակ եղած, «գեստապոյական» խցերի ողջ հրապույրն ու հնարամտությունը:

Հոկտեմբերի 27-ին ոչ մի կրակոց չարձակած, բայց ութ մարդու դիտավորյալ սպանության և մի քանիսին էլ դիտավորյալ հրազենային վնասվածքներ հասցնելու համար ցմահ ազատազրկման դատապարտված՝

ԷԴՈՒԱՐԴ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Ընդհանուր առմամբ հեղափոխությունը՝ որպես երևույթ, դրական է: Առանց դրա հասարակությունը լճանում է, չեն ծնվում հանճարեղ գործեր: Որովհետև հանճարեղ գործերը նույնպես հեղափոխության արդյունք են: Մտքի հեղափոխության: Այսօրվա լավագույն հասարակությունները հեղափոխության ծնունդ են:

Բայցևայնպես մարդիկ չեն ուզում ապրել հեղափոխական ժամանակաշրջանում, որովհետև այն ուղեկցվում է նաև բացասական երևույթներով: Իսկ եթե հեղափոխություն իրականացնողները, մեղմ ասած, պարկեշտ մարդիկ չեն, ապա այդ բացասական երևույթները կարող են ստվերել այն ամեն դրականը, որ ստացվում է հեղափոխության արդյունքում:

Հայաստանում հեղափոխություն իրականացնել պետք չէր, պետք էր միայն գլխավորել: Որովհետև այդ հեղափոխությունը պայմանավորված էր աշխարհաքաղաքական փոփոխություններով (Մեծ խաղի շրջանակներում): Այլ կերպ ասած` մեզանից անկախ հանգամանքներով: Մեզանում այն գլխավորեցին ոչ ամենալավ մարդիկ և ոչ ամենաազնիվ նպատակներով: Դրա պատճառով էլ հասարակությունը դեգրադացվեց, բարոյական նշաձողը իջավ չի կարելիից ներքև, ունեցանք նյութական կորուստներ: Այս պայմաններում գլուխ բարձրացրեց տականքը, սկսեցին թռչել սողունները: Այդ թռչուններից մեկը՝ նախկին զինվորական դատախազ, գլխավոր դատախազի տեղակալ, այժմ ամբաստանյալ Գագիկ Ջհանգիրյանն է:

Ո՞վ էր Գագիկ Ջհանգիրյանը մինչև հեղափոխությունը: Միջակ ընդունակություններով, միջակին ձգտող ինտելեկտով, իր կարիերայի գագաթնակետին հասած ու մի քիչ էլ անցած դասախոս: Այսպիսիներ էլի կային մեր բուհական համակարգում, բայց սա մնացածից տարբերվում էր բորենու հոտառությամբ և ամենազոր ավատներից մեկի համագյուղացին լինելու հանգամանքով:

Իր իշխանության առաջին 3-4 տարիների ընթացքում ՀՀՇ-ն այնպիսի ավերածություններ գործեց երկրում, որ ինքնավերարտադրումը արդար ընտրությունների միջոցով անհնար էր: Պետք էր կեղծել ընտրությունների արդյունքները: Ընդ որում, առավելագույն լկտիությունը պետք է ցույց տար կեղծարարների ինքնավստահությունը: Եվ ահա այստեղ էր, որ փայլեց մեր հերոսի աստղը: Նմանը չունեցող լկտիությամբ այս անարժանները «հաղթանակ» տարան սեփական ժողովրդի նկատմամբ՝ քաղաքական պլատֆորմ ունենալով երկրով մեկ սփռված անօրինական զինված բանդաները, որոնք չգիտես ինչու երկրապահի անվան տակ էին հանդես գալիս: Հայաստանի անկախացմամբ հայ ժողովուրդը ստացավ բացառիկ պատմական շանս՝ կառուցելու իրավական, սոցիալական ու արդար հայրենիք: Այդ շանսը կորցրեց իշխանությունը զավթած թշնամական գործակալների և նրանց հավատարիմ սողունների ջանքերով: Այս գործում մեր թռչունը կատարեց ոչ ամենավերջին դերը:

Սակայն սրանով ՀՀՇ-ի պրոբլեմները չվերջացան:

Բանակում տիրող բարոյահոգեբանական տխուր վիճակին, ինչի հետևանքով տեղի էին ունենում զինվորների սպանություններով ուղեկցվող հանցագործություններ, պետք էին բացատրություններ: Ընդ որում, այդ բացատրությունները պետք է ցույց տային հրամանատարների անարատությունը, ազնվությունն ու անձնվիրությունը բանակաշինության սուրբ գործին և շարքայինների անդաստիարակությունը: Մի խոսքով, պետք էր դարձյալ կեղծել: Էլ ո՞վ կարող էր դա անել ավելի լավ, քան մեր թռչունը: Եվ որպես նախկինում գործած սխրանքների պարգևատրություն` Գ. Ջհանգիրյանը ստանում է զինդատախազի պաշտոնը: Բանակում հաստատվել էր «չաստ նայողների» ինստիտուտը, որը ծառայում էր որոշ հրամանատարների անձնական շահերին: Սա ինֆորմացիայի և ֆինանսական հոսքերի ուղղորդման փորձված եղանակ է, որը հաջողությամբ աշխատում է ազատազրկման վայրերում: Ինչպիսին իրենք իրենց հիմնադիր համարողներն էին, այնպիսին էլ բանակն էր:

Եվ սկսվեց արտառոց մեղադրանքների ու դատական ֆարսերի շղթան: Մահապատժի դատապարտվեցին անմեղ զինվորներ, որոնք լավագույն դեպքում կարող էին հանդես գալ որպես վկաներ: Բայց մեր թռչունն էլ հենց նրա համար է, որ վերացնի համատարած կողոպուտին սպառնացող վտանգները՝ այդ թվում նաև անցանկալի վկաներին: Եվ եթե չլիներ Եվրոպայի ճնշումը, հավատացեք, որ այս մարդկանց վաղուց գնդակահարած կլինեին: Այսօր էլ բանակում խնդիրներ կան, բայց նույնիսկ համեմատության փորձն անպարկեշտ է: Եղան նաև ցմահ ազատազրկման դատապարտված ու «մոռացության» հարկ տեղափոխված զինվորներ, որոնք այնուհետև արդարացվեցին և հետ կանչվեցին հանդերձյալ կյանքից: Բայց սա ոչ թե արդարադատության համակարգի արդարամտության րոպեական պոռթկում էր, այլ արդարացվածների հետ կապ չունեցող քաղաքական դաս: Որոշել էին մեր թռչնի կտուցին թրխկացնել… վանդակի չափերը ցույց տալու նպատակով: Առիթն էլ շատ հարմար էր՝ նորից անմեղ մարդկանց էին դանդաղ մահվան դատապարտել:

Իհարկե, պատժված բազմաթիվ զինվորների մեջ կան նաև հանցանք կատարածներ: Բայց այդ գործերի, նույնիսկ մակերեսային, ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ այդպիսի բան հնարավոր է տեղի ունենար միայն հանցավոր միջավայրում: Այնպես որ, պետք չէ ասածիս մեջ բացառություններ որոնել:

Ավելորդ չէ ասել, որ սույն թռչնակին թույլատրված էր հարստանալ բոլոր հնարավոր և անհնար միջոցներով: Ինչն էլ նա շատ արագ արեց և այսօր Հայաստանի ամենահարուստ մարդկանցից է: Միևնույն ժամանակ պետք է նշել, որ նրա հափշտակած ամեն մի լուման թաթախված է արյան ու անեծքի մեջ:

Այս իդիլիային սպառնացող հաջորդ վտանգը Հոկտեմբերի 27-ն էր: Չնայած դեպքի, առնվազն ինձ համար, անցանկալի ողբերգականությանը, հանգամանքներն այնպես դասավորվեցին, որ այլևս չկային այն մարդիկ, որոնք ՀՀՇ-ի նախկինում կատարած հանցագործությունների պարտակման երաշխավորներն էին: Զարմանալի չէ, որ այս գործի նախաքննությունը վարելու պատվավոր իրավունքը տրվեց Ջհանգիրյանին: Այնքա՛ն կեղծելու և թաքցնելու բան կար… Սկսվեցին կտտանքներ, շանտաժներ, անկապ մարդկանց ձերբակալություններ, հաշվեհարդարներ, բանտում սպանություններ, ինքնասպանության հասցնել, հեքիաթներ, լեգենդներ, սենսացիոն բացահայտումների խոստումներ… և այլն: Մի խոսքով, ամեն ինչ` իշխանությունը նորից զավթելու, և ոչինչ՝ իրականությունը հասարակության սեփականությունը դարձնելու համար: Նախաքննությունը վերածվեց դավադրության: Խաբված մնացին նաև շատ տուժողների հարազատներ:

Թե ի՞նչ ստացվեց արդյունքում, և ինչո՞ւ, ինչո՞ւ Լևոն Տեր-Պետրոսյանը քաղաքականություն «վերադարձավ» 2008-ին և ոչ, ասենք, 2003-ին, է՞լ ինչ սողուններ կան, որ մինչև հիմա ճախրում են և ինչո՞ւ, ի՞նչ տեղի ունեցավ հոկտեմբերի 27-ին և ինչո՞ւ… Այս և շատ այլ ինչուներ արժանի են առանձին անդրադարձների: Իսկ այսքանով առայժմ վերջացնում եմ մեր թռչնակի պատմությունը՝ սպասելով նոր զարգացումների:

P.S. Այսօր Ջհանգիրյանը կալանավորված է: Թվում է, թե եկել է հատուցման պահը, կառուցում ենք արդար հասարակություն՝ ինչպես խոստացվել էր: Բայց՝ դատելով առաջադրված մեղադրանքի ծավալից, կարծես ուզում են նրան ուղղակի պատվով թոշակի ուղարկել: Քրեական գործ հարուցել Ջհանգիրյանի նկատմամբ և քննության չառնել նրա գործունեությունը` սկսած առնվազն 1995թ-ից, նշանակում է ինքնախաբեությամբ զբաղվել: Կամ ավելի ճիշտ է ասել՝ ինքնապաշտպանությամբ: Որովհետև ո՜չ իշխանություններին, ո՜չ առավել ևս ընդդիմությանն ու դատախազությանը ձեռնտու չէ անցյալը փորփրել: Ի՞նչ իմանաս` ինչեր դուրս կգան: Սա լավ գիտի նաև Ջհանգիրյանը: Դրա համար էլ դատարանում մատ է թափ տալիս, հեղափոխական կոչեր է հնչեցնում: Վստահ է, որ վերջը բազար է լինելու և մի ինչ-որ կետի վրա բարիշելու են: Ինչպես որ բազմիցս եղել է… Վանո Սիրադեղյան, Մուշեղ Սաղաթելյան և այլն: Ի դեպ, շատ-շատերի համար այդպես էլ անհայտ մնաց, թե Մուշեղ Սաղաթելյանին հատկապես ինչի՞ համար բռնեցին և հատկապես ինչի՞ համար դատեցին և այդ ո՞ր արժանիքների համար այդքան շուտ ազատ արձակեցին…
Я не думаю,что все так четкo у Ex-Prokurora МО Армений.
 
__________________
bleib mal cool...
brat_eu is offline  
Reply With Quote
 
 

All times are GMT +4. The time now is 03:25.

 v.0.91  v.1  v.2 XML Feeds JavaScript Feeds


Powered by vBulletin® Version 3.8.7
Copyright ©2000 - 2024, vBulletin Solutions, Inc.



Liveinternet
User Control Panel
Networking Networking
Social Groups Social Groups
Pictures & Albums All Albums
What's up
Who's Online Who's Online
Top Statistics Top Statistics
Most Active Forumjans Most Active Forumjans

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60