View Single Post
Old 08 Dec 06, 22:33   #12 (permalink)
No Matter Who
VIP Ultra Club
Speechless's Avatar
Join Date: Nov 2006
Location: Big City
Age: 37
Posts: 20,519
Rep Power: 38 Speechless is on a distinguished road
12. ԱԳՌԱՎ ԽՆԱՄԱԽՈՍՆԵՐԸ

Մի օր թագավորն ու նազիր-վեզիրը դուրս էկան ման գալու, տեսնեն՝ երկիրը ո՞նց ա կառավարվում, ժողովրդի հալը ի՞նչ ա։ Մի ամայի, անբնակ գեղամիջով անց կենալիս, տեսան մի դերվիշ նստած ա մի քանդած օջախի մոտ, գլուխը կախ գցած, դարդոտած։

— Դերվիշ բաբա,— ասեց թագավորը,— էդ ինչի ես էդպես դարդոտել։

— Թագավորն ապրած կենա,՝— ասեց դերվիշը,— տեսնում ե՞ս էն ծառի գլխին երկու պառավ ագռավ են նստած, նրանց խոսքակռվին եմ ականջ անում։

— Դու ի՞նչ ա, հասկանում ե՞ս թռչունի լեզուն։ Դե, ասա տեսնենք,— էդ ի՞նչ են կռկռոցը գցել։

— Թագավորն ապրած կենա,— ասեց դերվիշը,– ես գլխի եմ ընկնում, թե ի՞նչ ա նրանց խոսքակռիվը, ամա չեմ համարձակվում ասել քեզ։

— Համարձակվի, ասա։

— Թագավորն ապրած կենա,— ասեց դերվիշը,— երդվիր, որ չես պատժի ինձ, որ ասեմ։

— Երդվում եմ, ասա։

— Էն աջու կռանը նստած պառավ ագռավը՝ պսակվելու տղա ունի։ Էն ձախու կռանը՝ պսակվելու աղջիկ։

Աղջկա հեր ագռավն ասում ա.

— Իմ աղջկա բաժինքը էլած-չելած մենակ հարյուր հատ անբնակ քար ու քանդ արած գեղ ա, ուրիշ ոչինչ չունեմ։

— Կունենաս հոգեպահուստ,— ասում ա տղի մեր ագռավը,— ժլատություն մի անի աղջկադ համար։ Տվածդ՝ քիչ ա։

— Համբերիր մի քիչ, խնամի ջան,— ասում ա տղի հեր ագռավը,– եթե էս թագավորր առաջվա պես կառավարի երկիրը, ժողովուրդը սովի բերանը ընկած պետք ա գաղթի իր երկրիցը, փախչի ուրիշ երկրներ։ Մի տարուց հետո քեզ հարյուրի տեղ հազար անբնակ ու քարուքանդ գեղ կտամ բաժին։

— Դերվիշ բաբա,— ունքերը խոժոռում ա թագավորը,— քու ագռավին լսելով, իմ երկիրը ավերակի, սովի ու գաղթի երկիր ա՞։ Բա ինչի՞ պալատումս ես էդ բաները չեմ լսել։ Նազիր-վեզիր, ինչի՞ ես լիզուդ կուլ տվել, միշտ ասում էիր ամեն բան լավ ա։ Խոսի, է։

— Թագավորն ապրած կենա,— ասեց նազիր-վեզիրը,— ես ասել եմ, ասում եմ, էլի կասեմ, մեր ժողովուրդը աչքածակ, անբան ու թամբալ ժողովուրդ ա։ Չեն աշխատում, չեն ուզում քրտինք թափեն, ինչքան էլ տալիս ենք՝ մորեխի նման խժռում են ու էլի սոված նստում։ Չէ որ վերնային աստծանից ա կարգված՝ ինչ ա վայել ռանչպարին ու ռամիկին, ինչը՝ ազնվականին ու իշխանին, թե որ երկիրը պահելու համար մի նոր հարկ ու խարջ եմ նշանակում, տեղով-ընտանիքով փախչում են մեր երկրից, գաղթում ուրիշ աշխարհ

— Տեղին ա ասում նազիր-վեզիրը,— չարացավ թագավորը,— բա մարդ էլ իր երկիրը, իր հողն ու ջուրը, իր տուն ու տեղը կթողնի՞, կհեռանա՞, կգաղթի՞։

— Թագավորն ապրած կենա,— ասեց դերվիշը,— որ մարդու տեղը շատ նեղանա՝ կթողնի, կգաղթի։

Այ լսի պատմեմ քեզ։
 
__________________
Äàæå ïåðåä òåì êàê îòêðûòü øêàô, ñïåðâà ïîñòó÷è.

Speechless is offline  
Reply With Quote
 
 

All times are GMT +4. The time now is 01:13.

 v.0.91  v.1  v.2 XML Feeds JavaScript Feeds


Powered by vBulletin® Version 3.8.7
Copyright ©2000 - 2024, vBulletin Solutions, Inc.



Liveinternet
User Control Panel
Networking Networking
Social Groups Social Groups
Pictures & Albums All Albums
What's up
Who's Online Who's Online
Top Statistics Top Statistics
Most Active Forumjans Most Active Forumjans

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60