վերջին 10 տարվա սպանությունները, եւ ինչ ճակատագիր ունեն դրանց վերաբերյալ հարուցված քրեական գործերը, հիշեցնենք 5 աղմկոտ սպանության պատմություն: 1998 թվականի դեկտեմբերի 10-ին իր բնակարանի շքամուտքում դիմահար կրակոցով սպանվել է գնդապետ Վահրամ Խորխոռունին: 1999թ. փետրվարի 9-ին երկու կրակոցով սպանվել է ՆԳ եւ ԱԱ փոխնախարար, ներքին զորքերի հրամանատար Արծրուն Մարգարյանը: Պաշտոնական վարկածով` գեներալ-մայորը մի անգամ կրակել է իր գլխին, հետո, զգալով, որ չի մահացել, ձեռքը պտտել է ետ եւ մեջքից կրակել սրտի շրջանին: 2001թ. սեպտեմբերի 11-ին իր բնակարանի դռանը հարմարեցված նռնակի պայթյունի արդյունքում զոհվել է վարչապետ Անդրանիկ Մարգարյանի խորհրդական եւ վերահսկողական ծառայության պետ Գագիկ Պողոսյանը: 2006 թ. սեպտեմբերի 6-ի առավոտյան, ծառայողական ավտոմեքենայով աշխատանքի ուղեւորվելիս, գործարկվել է հարկային պետական ծառայության օպերատիվ-հետախուզության վարչության պետ Շահեն Հովասափյանի նստատեղի տակ դրված ռումբը, Հովասափյանը զոհվել է: 2007թ. օգոստոսի 25-ի գիշերը, աշխատանքից տուն վերադառնալիս, իր տան մոտ դիմահար կրակոցից սպանվել է Լոռու մարզի դատախազ Ալբերտ Ղազարյանը: Այս հանցագործություններից ոչ մեկը բացահայտված չէ, եթե չհաշվենք, որ Արծրուն Մարգարյանի մահվան հանգամանքները որակվեցին որպես ինքնասպանություն: Այն իրավապահ համակարգը, որը կարող է իրեն թույլ տալ այդպիսի քստմնելի ու դաժան սպանությունն ախտորոշել այնպես, որ իբր մարդն ի զորու է մեկ անգամ գլխից, ապա ստուգողական կրակոցով սրտից ինքն իրեն սպանել, բնականաբար, երբեք չի կարող նմանատիպ ու չբացահայտվող սպանություններից ապահովագրել գոնե սեփական շարքերը:
http://hraparak.am/hodvac.php?h_id=2054