Այն որ Լևոնի ժամանակ ահագին քաքեր են կերվել, փաստ է, ժխտող չկա, բայց պնդել որ Լևոնի որոշելով լիներ ռուսներին վաղուց էինք հանձնվել, հենց դրանում է նրբությունը։
Պարզ է, որ ԼՏՊն չեր գնա հարցներ եթե անող լիներ – գնացել հարցերլ է ուրեմն այդքան տականք չի, ինչքան կարծում ես, տականքը չի հարցնում անում է։
Նա այդքան խորամանկ էր, որ ամեն դեպքում իր համար ընդունելի տարբերակ էր լինելու, եթե հրաժարվեին ոչ ասեին, ինքը Էլցինին կասեր, ապե չեմ կարում համոզեմ, ինչը և եղավ, իսկ եթե ստորագրեին էլի ԼՏՊն կասեր ես իմ արածը արեցի, իրանք համաձայնվել են ու մենակ իրա վրա չեր մնա հանձնելու մեղադրանքը։
Այնպես որ այս դրվագը ոչինչ ԼՏՊի մասին նոր չի ասում, բացի նրանից, որ նա չի համարձակվել իր վրա պատասխանատվություն վերցնի, որ չգիտեինք, բայց օրինակ որոշ վոինների ու արկադիկների մասին շատ բան է ասում – ի դեպ բանդեռԲԼՈԳները արդեն դատով են վախացնում այս փաստերը հրապարակողին, պետական գաղտնիքա միթոմ բացել, երբ որ միակ գաղտնիքը այսօրվա կրուտոյ պլստացողների մասին է, որ պարզվում է ընդհամենը ԼՏՊի հավատարիմ կադրերն էին, ասում էր տվեք, սկսում էին նվնվալ հա պետք ա տալ, արա վարիանտ չկա...
Զզվելս գալիս է, որ մինչ օրս դեռ կարծում էի ինքնազոհաբար կռվել են, ոչինչ երեխաեն մի քիչ էլ թող գռփեն կդիմանանք, բայց պարզվում ա միակ անձնազոհաբար նվիրվածներին նստացրել են ինչպես Սամվել Բաբայանին կամ ընդհանրապես սպանել ինչպես Վազգեն Սարգսյանին, կյանքները դժողք են սարքել որ Հայաստանից հեռանան...
Quote:
Ջոկատի հրամանատարից՝ մուրացկան
Ազատամարտիկ Ալբերտ Վարդանյանը փող է մուրում, որ ապրի
«40 տարեկան եմ, 40 էլ դարդ ու ցավ ունեմ: Կյանքս չեմ խնայել, կռվել եմ Արցախում, դարձել 2-րդ կարգի հաշմանդամ: Ոտքս՝ հեչ, ստամոքսս է վիրավորվել, հիմա արհեստական է դրած»,- «Առավոտի» հետ զրույցում պատմեց ազատամարտիկ Ալբերտ Վարդանյանը: Ջոկատի հրամանատար ու ավագ լեյտենանտ Վարդանյանն այսօր մայրաքաղաքի գետնանցումներում փող է մուրում՝ ապրելու միջոց չունի: Արցախյան պատերազմի ժամանակ նա վիրավորվել է աջ ոտքից, այսօր էլ հենակի օգնությամբ է տեղաշարժվում: Առողջական խնդիրներ ունենալու պատճառով Ա. Վարդանյանը աշխատել չի կարողանում: Որպես 2-րդ կարգի հաշմանդամ՝ Ա. Վարդանյանն ամսական 58 հազար դրամ թոշակ է ստանում, որից 40 հազարը բնակարանի վարձ է տալիս: Մնացած 18 հազար դրամով ազատամարտիկը ոչ միայն սննդի հարցերը չի կարողանում հոգալ, այլեւ կոմունալ վարձերը մուծել դժվարանում է. «Դե ասեք, ոնց ապրեմ, շատ եմ ամաչում, որ զինվորականի շորերով ու ավագ լեյտենանտի կոչումով փող եմ խնդրում, բայց ի՞նչ անեմ»:
Ալբերտի խոսքերով, 2 տարի առաջ կինն ավտովթարից մահացել է, իսկ 2 տարեկան դուստրը ողնաշարի կոտրվածք է ստացել: «Աղջիկս պառկած է Ծերեթելիի մանկական հիվանդանոցում, ողնաշարը պետք է վիրահատեն, բժիշկներն ուզում են Մոսկվա ուղարկեն, բայց փող չունեմ, որ էրեխուս կյանքը փրկեմ»,- ասում է նա: Ա. Վարդանյանը մուրացկանություն անելով օրական 1000-2000 դրամ է հավաքում: Այս օրերին նրա «վաստակած» գումարը ծախսվում է հիվանդ աղջկա խնամքի համար: Ըստ Ա. Վարդանյանի, ինքը հայրենիքի համար լավ որդի է, սակայն սեփական ծնողի համար՝ «անպիտան». «Մայրս ծերանոցում է, փող չունեմ, որ պահեմ: Ծերանոցում նա ավելի ապահով է»:
Մենք զրուցեցինք նաեւ Ալբերտի հարեւանների հետ: Նրանց խոսքերով. «Կիսասոված վիճակում են համարյա միշտ լինում: Մենք երբեմն նրանց ինչով կարողանում ենք՝ օգնում ենք»:
«Շատ եմ նվաստանում, երբ տեսնում եմ, որ ինձ հետ խրամատներում կռվածները հերոսներ են, իսկ ես՝ միայն մուրացիկ հաշմանդամ: 3 տարի կռվել եմ, կիսամարդ եմ դարձել: Կոչումների ու շքանշանների փոխարեն մուրացկանի պաշտոն եմ ստացել»,- մեզ հետ զրույցում նեղսրտեց ազատամարտիկը:
ՄԱՆՅԱ ՊՈՂՈՍՅԱՆ
|