View Single Post
Old 13 Mar 09, 02:08   #128 (permalink)
Զամունդացի դեմք
VIP Ultra Club
voter's Avatar
Join Date: Dec 2006
Age: 51
Posts: 8,242
Blog Entries: 15
Rep Power: 26 voter is on a distinguished road
Պատասխանը: Sexual and marriage practicies in Armenia Սեռական և ընտանեկան բարքերի ներկա մակարդակը Հայաստանում Уровен сексуальных и семейных отношений в сегодняшней Армении

Քանի որ Առավորի էջորում քննարկումները հեշտ նկատելի չեն, որոշեցի արտատպել այս թեմայով քննարկումները...
Quote:
Խմբապետ 11/03/09 [18:35]
Պարոն Աբրահամյան, ճիշտ եք նկատել, որ կարմիր խնձորի թեման լուրջ վիճաբանության առարկա դարձավ ձեր ընձեռած այս քննարկման սյունակում: Բայց չէ՞ որ կային նաև այլ կարծիքներ ու տեսակետներ կնոջ ու տղամարդու իրավունքների հավասարության, հենց նույն կարմիր խնձորի առեղծվածի մասին: Հաշվի չառնելով դրանք` փորձել եք մի լավ ձաղկել դիմացինի կարծիքը չընդունողին, դեռ ավելին` այդ կարծիքի պատճառով դիմացինի դեմ պայքարողին:Այս երևույթը Դուք ընդհանրացրել եք քաղաքականության առումով: Հնարամիտ է արված, բայց վրիպում այնուամենայնիվ թույլ եք տվել: Մեզ համար գաղտնիք չէ, որ քաղաքականության մեջ պոռնկությունը հարգի բան է, իսկ ահա ժողովուրդը միանգամայն այլ հավաքականություն է: Այստեղ գերիշխողը ավանդույթներն են, որոնցով էլ նա տարբերվում է մյուս ժաղովուրդներից: Եթե այս թեման քննարկվեր Ռուսաստանի պես երկրում,որտեղ չափահասության տարիք է համարվում 14-ը, և այն տեսանկյունից, որ գիտե՞ք, չի կարելի կուսությունը զոհել մինչև ամուսնությունը, ռուս աղջիկներն այդ միտքն արտահայտողին կտոր-կտոր կանեին:«Առավոտի» պարագայում էլ հայ ընթերցողն է զայրացել այն մտքից, որ կուսությունը անկարևոր մի բան է: Եվ դա բնական է: Բոլորի տներում էլ գոնե մեկ անգամ կարմիր խնձոր ուղարկելու արարողություններ եղել են:Թե որքան բարձր են արտահայտվում նորահարսի ու նրա ծնողների մասին փեսայի կողմի հարազատները, բոլորս էլ գոնե մեկ անգամ լսած կլինենք: Հիմա ի՞նչ անենք, սա է մեր սովորությունը: Թողեք այն հանգիստ ապրի (կամ աստիճանաբար մեռնի), իսկ ամուսնանալիս կարմիր խնձորի հետ խնդիրներ ունեցող աղջկան մի պարզ խորհուրդ տվեք`այդ մասին մի լռեք, մի դիմեք բժշկական միջամտությունների և խոստովանեք ձեր ապագա ամուսնուն:Այլապես հետագայում, երբ բամբասանքի արդյունքում անցյալի տխուր հիշողության լուրը հասնի փեսայի ընտանիք, կարող եք հայտնվել ապարանցու մասին անեկդոտի հերոսուհու դերում.«Ապարանցին իր հարսին երրորդ օրը դուրս է անում: Աղջկա ծնողները շտապում են սրա տուն պատճառն իմանալուԱղջիկ չէր,-ասում է ապարանցինԲա ինչո՞ւ առաջին օրը դուրս չարեցի՞ք,-հարցնում են հարսի ծնողներըԱռաջին օրն աղջիկ էր,- անվրդով պատասխանում է ապարանցին»: Ահա այսպիսի բաներ:
Quote:
ՀԱՅ 11/03/09 [21:19]
պրն Աբրահամյանին- Ամեն ինչ թութակի պես ընդօրինակվեց արտասահմանից,՝սկսած կապիտալիզմից մինչեվ հեռուստատեսությամբ անառակ ֆիլմերի ցուցադրում,երբեք չե՞ք մտածել բնականոն զարգանալ,թույլ տալ ազգն իր ավանդություններով ապրի,ստեղծի,քանդի... Ի՞նչու եք արագացնում լավի կործանումը բոլոր բնագավառներում,թույլ տվեք ազգը իր համար ընտրի իր ապրելակերպը բնականոն զարգացմամբ:Ձեր անհամ եվ անճաշակ գովազդներով,ազգին անհարիր սերիալներով,անտաղանդ տխմար երգիչներով նստած եք մեր ազի կոկորդին:Ինքնին հասկանալի է վերը նշվածների առկայության պատճառները ,դա անբարոյական բիսնեսմենների ներկրումն է Հայաստան աշհխար,բայց մենք ունենք մտավորականներ,լավ լրագրողներ օգտագործեք այդ ռեսուրսը ազգը փրկելու գործում:Դուք ինձանից լավ գիտեք,որ ճիշտ պրոպագանդան կշտկի ,կուղղորդի այսօրվա բացթողումները,վերացումները: Իհարկե թույլ չեք տա ,որովհետեվ Ձեր բիզնեսը դրանից մի քնի 100 անգամ կպակասի: ՈՒրեմն դեպի վատ ընդօրինակումներ առանց կարմիր խնձորի!
Quote:
Մհեր 12/03/09 [02:39]
"Բա հարևաներն ինչ կմտածեն" Ահա մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները ոտնահարող կարմիր խնձորի ծեսի հիմնական դրդապատճառը, որը արդյունք է համատարած տգիտության, քաղքենիության ու չգիտեմ էլ ինչի:Չնայած Վանոն ասում է "Ազգին չկպնենք" բայց ցավոք դա իրականությունն է:
Quote:
Ազգայնական 12/03/09 [04:15]
Կարմիր խնձորի ծեսը նույնքան հայկական է ինչպես որ բոշական,քրդական,արաբական,պակիստանյան կամ թրքական է :Իրենց հայ համարող ՛կարմիրխնձորականեր՛ մի մոռացեք վոր հեթանոս Հայքում աղջկա կույս ամուսնանալը նույնպիսի անհեթեթություներ ,ինչպես մի 100 տարի առաջ անկույս:
 
voter is offline  
Reply With Quote
 
 

All times are GMT +4. The time now is 12:31.

 v.0.91  v.1  v.2 XML Feeds JavaScript Feeds


Powered by vBulletin® Version 3.8.7
Copyright ©2000 - 2024, vBulletin Solutions, Inc.



Liveinternet
User Control Panel
Networking Networking
Social Groups Social Groups
Pictures & Albums All Albums
What's up
Who's Online Who's Online
Top Statistics Top Statistics
Most Active Forumjans Most Active Forumjans

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60