View Single Post
Old 13 Mar 09, 02:20   #131 (permalink)
Զամունդացի դեմք
VIP Ultra Club
voter's Avatar
Join Date: Dec 2006
Age: 51
Posts: 8,242
Blog Entries: 15
Rep Power: 26 voter is on a distinguished road
Պատասխանը: Sexual and marriage practicies in Armenia Սեռական և ընտանեկան բարքերի ներկա մակարդակը Հայաստանում Уровен сексуальных и семейных отношений в сегодняшней Армении

ԵՎ վերջում Առավոտի խմբագրի կարծիքը
Quote:
Դարձյալ մի սանրի կտավների մասին

Թող ներեն ինձ ընթացիկ քաղաքականության երկրպագուները, բայց ես պետք է գրեմ մի թեմայի մասին, որը առաջին հայացքից հեռու է քաղաքականությունից: Ընդգծեմ՝ միայն առաջին հայացքից: Խոսքս մեր թերթի մարտի 7-ի համարում, նախավերջին՝ 15-րդ էջում տպագրված «Թաղենք կարմիր խնձորը» տեղեկատվության մասին է, որն առաջացրեց բուռն արձագանքներ: Այստեղ կարեւոր է ճշտել, թե խոսքն ինչի մասին է: «Կանանց ռեսուրսային կենտրոնը», որն անց է կացրել համանուն ակցիան, բացարձակապես անառակության կոչ չէր անում, այդ հ/կ անդամներից ոչ մեկը չէր պնդում, որ կույս լինելը հետադիմական է, իսկ չլինելը՝ առաջադիմական: Ակցիան, որքան ես հասկանում եմ, ուղղված էր մարդկանց անձնական, ինտիմ կյանքի մանրամասները հասարակությանն ի ցույց դնելու դեմ, մարդուն (տվյալ դեպքում՝ աղջկան) ստորացնող ծեսը կատարելու պարտադրանքի, նրա կամքի վրա բռնանալու դեմ:

Որեւէ վերաբերմունք (դրական կամ բացասական) հ/կ-ի այդ նախաձեռնության վերաբերյալ «Առավոտը» չի արտահայտել: Բայց արձագանքների ճնշող մեծամասնության ագրեսիվ-«բարեպաշտ» տոնայնությունը թույլ է տալիս այս փոքր կենցաղային օրինակի վրա եզրակացնել, որ մենք կարող ենք խոսել հասարակության մեծամասնության տրամադրությունների մասին: Մենք հնարավորություն, իրավունք չենք տալիս մեր դիմացինին, որ նա մտածի եւ գործի՝ մեզնից տարբեր եղանակով, ինչը դրսեւորվում է կյանքի բոլոր ոլորտներում, եւ դա, կարծում եմ, նաեւ քաղաքական լուրջ խնդիր է:

Ժամանակակից Արեւմուտքում մարդկանց բաժանում են հավատացյալների եւ «ագնոստիկների»: Ուշադրություն դարձրեք՝ հավատալու այլընտրանքը պարզապես չհավատալն է, ոչ թե աթեիզմը, որը ենթադրում է պայքար կրոնի, հավատքի, հավատացյալների դեմ: Աթեիզմն, անշուշտ, տգեղ ու դատապարտելի երեւույթ է, իսկ հավատալ-չհավատալը՝ ամեն մեկի անձնական գործը:

Խնդիրը հենց այն է, որ ցանկացած «պլյուս»՝ ձեռք բերելով մոլի, ծայրահեղական, անհանդուրժողական դրսեւորումներ, վեր է ածվում «մինուսի», նույնանում է նրա հետ: Մարտնչող կույսը նույնքան վտանգավոր է, որքան մարտնչող անառակը: Մարդկանց եւ գրքերը այրող կաթոլիկ հավատաքննիչները ոչնչով լավը չեն բոլշեւիկ աթեիստներից, որոնք եկեղեցիներ էին քանդում ու հալածում էին հոգեւորականներին: Մոլի հակադաշնակցականը, որը պնդում է, թե բոլոր «դաշնակները» ահաբեկիչ ու դավաճան են, իր մտածողության տեսակով չի տարբերվում մոլի դաշնակցականից, որը կարծում է, թե «ով դաշնակ չի, նա հայ չի»: Աննկուն հեղափոխականներն այսօր նույն գործառույթն ունեն, ինչ որ կոռումպացված, կերած-խմած իշխանամետները:

Բոլորն էլ մի սանրի կտավներ են: Սանրի կամ սանդերքի՝ ոնց կուզեք:


ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
 
voter is offline  
Reply With Quote
 
 

All times are GMT +4. The time now is 12:46.

 v.0.91  v.1  v.2 XML Feeds JavaScript Feeds


Powered by vBulletin® Version 3.8.7
Copyright ©2000 - 2024, vBulletin Solutions, Inc.



Liveinternet
User Control Panel
Networking Networking
Social Groups Social Groups
Pictures & Albums All Albums
What's up
Who's Online Who's Online
Top Statistics Top Statistics
Most Active Forumjans Most Active Forumjans

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60