Re: Արցախյան ԱԶԱՏԱՄԱՐՏ Война за Арцах-карабах War for Artsach - Karabach
Ազերբեյջանը անելանելի դրության մեջ է......
Այն, որ Ադրբեջանում ակնհայտորեն դժգոհ են Պրահայում կայացած Սարգսյան-Ալիև հանդիպումից, արդեն որևէ կասկած չի հարուցում: Ամբողջ օրվա ընթացքում Ադրբեջանը դեռևս պաշտոնական որևէ հայտարարություն չի արել այս հանդիպման մասին: Իսկ ադրբեջանական կայքերը, որպես փրկօղակ, օգտագործում են Մ. Բրայզայի հայտարարությունը: Սակայն փաստ է, որ բանակցությունները բավականին ծանր են եղել, ինչպես վկայում է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Քուշները: Բանը հասել է նրան, որ նույնիսկ Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքում ներկայացված է հանդիպման մասին երկու ոչինչ չասող նախադասություն:
Պրահայում տեղի ունեցած հանդիպման մասին թուրքական «Today's Zaman» թերթը գրում է, որ, ընդհանուր առմամբ, մթնոլորտը սառն է եղել: Ավելին` ասվում է, որ «հակառակ լուսանկարիչների խնդրանքին` երկու երկրների նախագահները հրաժարվեցին ձեռքսեղմումից»: Պետք է նկատել, որ հանդիպումից հետո ՀՀ նախագահն ակնհայտորեն բանակցային գործընթացի տրամաբանությանը և դիվանագիտական արարողակարգին բնորոշ վարքագիծ էր դրսևորում` ի տարբերություն իր ադրբեջանցի պաշտոնակցի` Ալիևի, ում դեմքն արտացոլում էր բանակցությունների արդյունքներից դժգոհ լինելու հանգամանքը:
Ի տարբերություն Ադրբեջանի` հայկական կողմը պրահյան հանդիպումը գնահատել է օգտակար, ինչը հնարավորություն է տվել կողմերին առավել հստակեցնելու իրենց մոտեցումները ԼՂ խնդրի կարգավորման հիմնական սկզբունքների շուրջ, ինչպես նաև` որոշ կետերի ուղղությամբ մոտեցնելու դիրքորոշումները:
Ինչպես հատուկ է ադրբեջանական «վերլուծաբանների» մեծ մասին, երբ հերթական բանակցություններում Ի. Ալիևը ձախողվում է, վերջիններս սկսում են «մեղադրական եզրակացություններ» ներկայացնել ԵԱՀԿ Մինսկի խմբին: Այս անգամ էլ նման վերլուծությունը չուշացավ: Այսօր ադրբեջանական Դայ.ազ կայքին տված հարցազրույցում Ալիզադեն նախ մեղադրում է ԱՄՆ-ին, ՌԴ-ին և Ֆրանսիային «պատմական իրողությունները» չտեսնելու համար, այնուհետև նշում, որ ԼՂ հակամարտությունը մինչև այս տարեվերջ չի կարգավորվի, քանի որ համաշխարհային գերտերությունները արհամարհում են Ադրբեջանի շահերը:
Այս ամենը փաստում է միայն մեկ բանի մասին. Պրահայում տեղի ունեցած բանակցություններում կարգավորման հիմնարար սկզբունքներից առաջնային է համարվել հենց ազգերի ինքնորոշման սկզբունքը, ինչը և հարուցել է ադրբեջանական կողմի դժգոհությունը և Ի. Ալիևը փորձում է իր ձեռքի տակ ունեցած վերլուծաբանների և ԶԼՄ-ների միջոցով փրկել իր դեմքը: Սակայն այս անգամ, կարծես թե, ոչինչ չի ստացվում:
08.05.2009, 20:40
Aysor.am
|