View Single Post
Old 27 Jul 09, 14:56   #6 (permalink)
Զամունդացի դեմք
VIP Ultra Club
voter's Avatar
Join Date: Dec 2006
Age: 51
Posts: 8,242
Blog Entries: 15
Rep Power: 26 voter is on a distinguished road
Պատասխանը: Political position of intellectuals Политическая позиция интелигенции Մտավորականների քաղաքական դիրքորոշումը

Интервью с театроведом и социалистом Ара Недоляном Name:  124825715010.JPG
Views: 794
Size:  25.9 KB

НАСТОЯЩЕЕ ПИТАЕТСЯ ОТ ПРОШЛОГО

- Какова, по-вашему, гражданская позиция интеллигенции?
- В мире существует два вида деятельности – бытовая и интеллектуальная. Интеллектуальная деятельность созидает будущее. Будущее создает интеллигенция. Разница между этими двумя образами мышлениями иногда приводит к конфликту – интеллигенция всегда нацелена на демонтаж старой системы, чтобы возвести новую, и такой интеллигент всегда в состоянии конфликта с настоящим, с действующими властями. Но в советские времена звание интеллигента присуждалось властями. Для того, чтобы получит признание, нужна была воля властей. Хотя интеллигенция всегда должна быть готова к демонтажу реалий.
Сегодняшняя интеллигенция все еще репродуцируется властью. И в этой ситуации человек не рискует стать интеллигентом – признать конфликт с реальностью, потому что понимает, что без власти у него нет признания. Страх перед непризнанием велик – лишь немногие готовы к тому, что признание будет спущено не сверху, а воспринято как ценность, представляющая интерес. Что кто-то скажет – знаешь, твои мысли могут помочь мне в будущем, поэтому они мне интересны. В противном случае слово интеллигента воспринимается как очередная проповедь, которую ты вынужден выслушивать, потому что знаешь – оно идет «сверху», значит, ему известно что-то такое.
- Думаете, это заставило деятелей искусств вступить в ряды Республиканской партии?
- Я не общался с интеллигентами, ставшими старейшинами Еревана, но знаю общие настроения – типа, я знаю, что нынешние власти ничего не стоят, но поскольку они обеспечивают мне признание своим авторитетом, я тоже обязан поделиться с ними своей известностью. Это довольно цинично – говорить, что ты не способен изменить реалии и тебе нужно признание. Чем он занимается как интеллигент, что производит, уже никому не интересно, просто человек занял должность интеллигента.
- Могут ли интеллигенты говорить о насущных вопросах в Совете старейшин?
- Думаю, нет, потому что такие проблемы, как правило, рождаются в обществе. Есть такое расхожее мнение, будто человек может изменить реальность, лишь объявившись в высших эшелонах власти. Лишь немногие понимают, что можно менять реальность, не занимая государственных должностей и кабинетов. Можно создавать будущее прямо в обществе. В конце концов, решения принимает не власть, она лишь отслеживает решения, принятые общественным организмом. И место интеллигенции – в обществе.
- А тех, кто на площади находится рядом с оппозицией, вы считаете настоящими интеллигентами?
- У них нет того негатива, о котором мы говорили выше. Они нашли в себе смелость стать членами общества и даже согласны на лишения. Оппозиционный организм все еще молод, но сейчас настало время для самоорганизации, завтра может быть поздно. В предвыборный период общество также надеялось получить власть, но когда эта надежда улетучилась, общество не разошлось и осталось живым организмом, который больше не думает о том, чтобы стать властью и только после этого изменить свою жизнь. Общество понимает, что именно здесь – на площади – начинается решение проблем.
- Нуждается ли общество в слове интеллигента?
- Давайте определимся – часть общества все еще нуждается в ритуальном слове, как нуждается в духовниках и речах чиновников. Но есть более глубокая, неудовлетворенная потребность – выслушать того смельчака, кто посмеет бросить перчатку господствующему образу мышления, морали. Вот в чем задача интеллигенции. Потому что общество не должно считать, будто существующие законы и моральные устои совершенны. Нынешнее мерило нравственности утеряло жизненность, живой дух. Нравственность – это тоже мысль, которую надо развивать, чтобы она меняла жизнь людей. Наша нравственность консервативна, она зиждется на сохранении прошлого, представляет будущее по подобию прошлого, хотя настоящее должно питаться из будущего.
- Многие из членов Совета старейшин говорят, что мэр - человек дела, что в его душе – театр. Как вы относитесь к вашему мэру?
- Для меня существует некая оттененная часть, куда я не заглядываю, не потому, что там одни монстры, просто я не вижу там движения, жизни, настоящего. Я знаю только одного человека с театром в душе – Левона Тер-Петросяна. Я не люблю его, как, возможно, многие, но именно этот «театр» - внутренняя свобода и способность подчинить ее общественным целям – позволила ему воплотить в себе эту тайну.
- Как бы вы оценили события последних полутора лет?
- В символическом смысле учреждение Конгресса несет в себе большой смысл. Ганди сказал об индийском конгрессе: «Индийский национальный конгресс- это форма самоорганизации индийского народа в условиях английской оккупации». Это значит, что он придает важное значение самоорганизации, они не стремятся к мятежу, они считают, что ответы на вопросы следует искать в самоорганизации. И очень хорошо, что АНК остался жить после выборов.
- Вы не верите в возможность внеочередных выборов?
- Это не исключается. Во-первых, во времена Роберта Кочаряна отсутствовала тенденция самоорганизации общества, был фальшивый конструктивизм – реформы, самообман. Проявлением этих настроений стали «Процветающая Армения» и «Оринац еркир», а также риторика Сержа Саркисяна и «общественный совет». Общество поняло, что ему необходима настоящая самоорганизация, вне властной профанации. Вторая причина – Серж Саркисян не может обеспечить хотя бы внешний лоск, позволяющий людям воспринимать его как воплощение государственности и носителя ее ценностей.
Но дело не только в образе президента. Задача состоит в том, что если даже к власти придет оппозиция, общество не должно отказываться от идеи самоорганизации, не должно доверять свое будущее властям, оно должно остаться на сцене и диктовать задачи.
Беседовала СИРАНУШ ПАПЯН
http://www.lragir.am/src/index.php?id=society&pid=10160

ՆԵՐԿԱՆ ՍՆՈՒՑՈՒՄ ԵՆ ԱՆՑՅԱԼԻՑ

Հարցազրույց թատերագետ և սոցիալիստ Արա Նեդոլյանի հետ

- Մտավորականության քաղաքացիական դիրքորոշումն այսօր, ըստ Ձեզ, ինչպիսի՞ն է: Առհասարակ ի՞նչ է մտավորականությունը:

- Կյանքում կա երկու հիմնական գործելակերպ՝ կենսագործունեությունն ու մտագործունեությունը: Սովորաբար մտագործունեությունն այն է, ինչը որ ստեղծում է ապագան: Եվ այդ երկու մտածելակերպերի տարբերությունը շատ մեծ է, նույնիսկ երբեմն կոնֆլիկտահարույց, որովհետև մտավորականը միշտ նպատակ ունի ապամոնտաժել եղած իրականությունը, որպեսզի կառուցի այն, ինչը գալիս է մտքի թելադրանքից: Նման մտավորականը միշտ կոնֆլիկտի մեջ է եղած իրականության և եղած իրական իշխանության հետ: Սակայն մեզ մոտ` հետխորհրդային իրականությունում, մտավորական կոչումը շնորհել է իշխանությունը: Որպեսզի մեկին ճանաչեն որպես ժողովրդական արտիստ, ժողովրդական նկարիչ, մեծ գրող և այլն, պետք է անպայման իշխանության կամքը: Այսպիսով, մտավորական բառի իմաստը դրանով խեղաթյուրվում է: Մտավորականը միշտ ընդդիմադիր պետք է լինի, և նա միշտ պետք է պատրաստ լինի իրողությունն ապամոտաժելու:

Այսօրվա մտավորականին դեռ որ վերաստեղծում է իշխանությունը, և մտավորականը երբեմն շատ երկակի վիճակում է հայտնվում: Նա չի համարձակվում լինել մտավորական, այսինքն`ընդունել իր ունեցած կոնֆլիկտն իրականության հետ, որովհետև մտածում է` ախր առանց իշխանության ինձ մարդիկ չեն ճանաչի: Կա այդ չճանաչված լինելու ահավոր վախը, որովհետև շատ քիչ մտավորականներ են պատրաստ նրան, որ իրենց ճանաչեն ոչ թե որպես վերևից իջեցված արժեք, այլ որպես արժեք, որը կողքի մարդու համար հետաքրքիր է, դրա համար նա ուզում է դա հնչի: Ասում է` եղբայր, դու մտքեր ունես, որոնք ինձ հետաքրքիր են, քո մտքերը միգուցե ստեղծեն իմ ապագան, դրա համար քո մտքերն ինձ հետաքրքիր են: Երբ դա այդպես չէ, մտավորականի խոսքն ընկալվում է որպես տերտերական քարոզ, որը դու հասկանում ես, չես հասկանում, հետաքրքիր է, հետաքրքիր չէ, պիտի լսես, հարգես, վերևից է գալիս, երևի մի բան գիտի այդ մտավորականը, որ վերևից ինչ-որ բան է ճառում: Երբ մտավորականը չունի այդ կենդանի արարող միտքն ու խոսքը, նա վախենում է, որ եթե չլինի այդ վերևից իջեցրած սանկցիան, նա պարզապես կմնա անհայտ, պարզապես չպահանջարկված:

- Չպահանջարկված, անհայտ լինե՞լն էր, որ ստիպեց մի շարք արվեստի, մշակույթի գործիչների ներգրավվելու ՀՀԿ ավագանու շարքերը:

- Կոնկրետ ավագանի-մտավորականների հետ չեմ շփվել, բայց շփվելով այլոց հետ` գիտեմ մտավորականներից շատերի կարծիքը: Մոտավորապես սա է` դե ես գիտեմ, որ այս իշխանությունները վատն են, և վերջապես ես մտավորական եմ և գիտեմ, որ գործող ցանկացած իշխանությունը վատն է, բայց քանի որ իշխանությունն ապահովում է ինձ ճանաչելու գործառույթն իր հեղինակությամբ, ես էլ իմ հեղինակությամբ իրեն եմ սրբացնում, ուրեմն սկզբունքորեն ինչ տարբերություն` ինչ իշխանություն է: Սա որոշակի ցինիկ անպատասխանատվություն է, որ իբր ես չեմ կարող վերափոխել իրականությունը, ես ընդամենը քրմի, տերտերի նման մի բան եմ, ուրեմն` ես պետք է պարզապես կայանամ, որ, օրինակ, անցնեմ Փարիզյան սրճարանի կողքով, ու բոլորն ասեն` այ այսինչն անցավ: Թե ինչ է ինքն անում որպես մտավորական, ինչ է արտադրում որպես մտավորական, սովորաբար արդեն ոչ ոք լուրջ չի հետաքրքրվում, որովհետև հետաքրքրվելու առանձնապես բան էլ չկա, պարզապես մարդը գրավել է կոպիտ ասած մտավորականի պաշտոնը:

- Կարելի՞ է ասել, որ Դուք չեք հավատում, որ մտավորական-ավագանին կարող է հարցեր բարձրաձայնել:

- Ոչ, չեմ հավատում, որովհետև այդպիսի հարցեր բարձրաձայնելն իրականում կատարվում է հասարակության մեջ: Կա մի մտայնություն, որը կիսում են հասարակական և քաղաքական գործիչները` որ մարդը սկսում է գործել, փոփոխել իրականությունը, երբ հայտվում է իշխանական վերին օղակում: Շատ քչերն են պատկերացում, որ կարելի է հասարակության մեջ գտնվելով, որևէ տեղ չհեռանալով, չմեկուսանալով շենքում, որը պաշտպանվում է պարետային ծառայության կողմից, տեղում փոփոխել իրականությունը: Պարզապես կարելի է հենց տեղում` հասարակության շրջանում ստեղծել ապագան: Վերջապես հարցերը լուծում է ոչ թե իշխանությունը, նա հետևում է ավելի շատ հասարակական օրգանիզմի կայացրած որոշմանը: Եվ մտավորականի տեղը իրականում հենց հասարակության բեմահարթակներում է:

- Հրապարակում ընդդիմության կողքին կանգնած մտավորականներն, ըստ Ձեզ, իսկակա՞ն մտավորական են:

- Նրանք չունեն մտավորականի այն բացասական կետը, որին անդրադարձանք: Նրանք իրենց մեջ համարձակություն գտան դառնալ հասարակության անդամ, նաև համաձայնվել անձնական կարևոր անհաջողության կամ անձնական կարիերայի անհաջողության հնարավորության հետ: Այդ ընդդիմադիր օրգանիզմը դեռ բավական երիտասարդ է, բայց արդեն հիմա ակնկալվում է, հիմա շատ կոնկրետ ժամանակն է, որ այս հանրությունը սկսի ինքնակազմակերպվել, վաղն արդեն ուշ կլինի: Նախընտրական շրջանում հանրությունը նույնպես ուներ իշխանության այդ հույսը: Սակայն երբ պարզ դարձավ, որ իշխանություն գրավելու հույս արդեն չկա, շատ ողջունելի է, որ այդ հանրությունը չցրվեց, և սկսեց մնալ որպես կենդանի գործող հասարակություն, որն արդեն չի մտածում`ես գնամ այստեղից, մտնեմ նախագահական պալատ, նոր ամեն ինչ սկսեմ: Նա սկսում է գիտակցել, որ հենց այստեղ մնալով է (ի նկատի ունեմ ուշադրության էկրանի վրա, բեմահարթակի վրա) սկսվում հարցերի լուծումը, այստեղ մնալով կարելի է ավելի կարևոր հարցեր լուծել: Այդ գիտակցությունն արդեն հիմա սկսել է երևան գալ, և այդ մտավորականը ոչ թե արդեն միայն իր ընդդիմադիր դաշտում գտնվելու փաստով է բավարարվում, այլ արդեն գիտակցելու է, որ հենց սա է այն ճիշտ դիրքը, հենակետը, որտեղից նա սկսելու է գործել, կերտել ապագան, ապագայի նորմերը, միտքը, արժեքը:

- Ի՞նչ եք կարծում` հասարակությունն այսօր ունի՞ նույն այդ մտավորականի խոսքի կարիքը հասարակության վրա ազդելու իմաստով:

- Սահմանենք երկու խոսք` ծիսակարգային խոսքը, որի կարիքը հասարակության որոշ մասը դեռ ունի, որ տերտերը իրենց ծիսակատարային խոսք ասի, գուցե բովանդակության մասին չի էլ մտածում, ասում է` գեղեցիկ է, ճիշտ է, դե բոլոր մտավորականներն էլ ասում են` ձեզ կարգին պահեք, լավի մասին մտածեք, և ամեն ինչ լավ կլինի: Այդ ծիսակարգն, իհարկե, ժողովրդի կողմից դերևս պահանջված է, ինչպես պահանջված են տերտերները ու հանդիսավոր միջոցառումներում հնչող չինովնիկական ճառերը: Բայց կա նաև ավելի խորը, չբավարարված պահանջ` տեսնել, լսել խիզախ այն մեկին, որը համարձակվում է և որը կարող է մարտահրավեր նետել իշխող մտածելակերպին, իշխող բարոյականությանը 'չտեսնված ապագայի' դիրքերից, որն ի վիճակի է կոնֆլիկտ և ալեկոծում առաջացնել հենց հասարակության մեջ. դա է մտավորականի կարևոր, խորքային դերը: Հենց նա է բախման, կոնֆլիկտի նախաձեռնողը, որովհետև հասարակությունը չպետք է երևակայի, որ իր արժեքային բարոյական նորմերը, արժեքային համակարգը իսկապես կատարյալ է: Եղած բարոյականության չափը, այսինքն` եղած արժեքային համակարգը ոչ թե վատն է, այլ նա պարզապես կենդանի չէ, նրա մեջ մեռել է կենդանի միտքը, կենդանի ոգին: Բարոյականությունը դա ևս միտք է, որը պետք է զարգացվի ու զարգանա, պետք է նվաճումներ ունենա և պետք է փոփոխի մարդկանց կյանքը: Մարդու բարոյականությունը մի ուժ է, որն իրեն տանում է դեպի ապագա կերտելը: Մենք ունենք զուտ պահպանողական բարոյականություն, որը պահպանում է անցյալը, ներկան պատկերացնում է որպես անցյալ, այսինքն` ներկան սնուցում են ոչ թե ապագայից, ինչը այսօրվա մտավորականի դերը պետք է լիներ, այլ ներկան սնուցում են անցյալից:

- Շատ ավագանիներ նշում էին քաղաքապետի “արժանիքները”` թե դմբուզ ունեցող տղա է, ասում է, անում է, գործի մարդ է, նրա հոգում թատրոն կա: Ինչպե՞ս կբնորոշեք Ձեր քաղաքապետին, չէ՞ որ նաև Ձեր քաղաքապետն է:

- Ինձ համար կա ստվերի, խավարի ինչ-որ մի անուշադրության դաշտ, որտեղ ես պարզապես չեմ նայում, ոչ թե որ համարում եմ այնտեղ ինչ-որ հրեշներ են ապրում, այլ որովհետև չեմ տեսնում այնտեղ շարժունակը, կենդանին, ինքնագիտակցողը, իսկականը: 'Հոգու մեջ թատրոն ունեցող մարդ' մեր իրականության մեջ ես մեկին տեսա` դա Լևոն Տեր-Պետրոսյանն էր: Ես իրեն չէի սիրում, ինչպես երևի հասարակության մեծամասնությունը, բայց հենց այդ թատրոն ունենալն էր, այսինքն` ներքին ազատություն ունենալը և այդ ազատությունը ենթարկել հասարակական նպատակին, որ նա կարողացավ, և արդեն տարիուկես է, որ նա մարմնավորում է այդ խորհուրդը:

- Վերջին մեկուկես տարվա զարգացումների Ձեր գնահատականը:

- Կոնգրես հիմնելը սիմվոլիկ իմաստով իր մեջ շատ մեծ խորհուրդ է պարունակում: Գանդին հնդկական ազգային կոնգրեսի մասին ասել է.”Հնդկական ազգային կոնգրեսը հնդիկ ժողովրդի ինքնակազմակերպման ձևն է անգլիական օկուպացիայի պայմաններում”: Այսինքն` նա կարևորում էր հենց ինքնակազմակերպումը, իրենք չէին ձգտում ապստամբության, իրենք համարում էին, որ առօրյա իրադարձությունների հոսքը պետք է գտնվի ինքնակազմակերպված հասարակության ձեռքում: Այսօր մենք կարող ենք ասել, որ ՀԱԿ-ը դա հայ հասարակության ինքնակազմակերպման ձևն է երկրի քրեական օկուպացիայի պայմաններում: Շատ հատկանշական է, որ ՀԱԿ-ը մնաց, թեև իշխանության գալու հույսը կորավ, քանի որ ընտրական պրոցեսը լրիվ վարկաբեկված է, բայց ՀԱԿ-ը մնաց որպես ժողովրդի ինքնակազմակերպման հնարավոր պոտենցիալ:

- Փաստորեն չե՞ք հավատում ՀԱԿ-ի այն համաոզմանը, որ մենք արտահերթ նախագահական ընտություններ ենք ունենալու:

- Կարող է ունենանք: Նախ, Ռոբերտ Քոչարյանի օրոք հասարակության ինքնակազմակերպման որևէ միտում չկար, տեղի էր ունենում մի տեսակ կեղծ կառուցողականություն, 'բնականոն' բարեփոխումների, կյանքի ինքնաբուխ բարելավման ինքնախաբուսիկ մի հույս: Դրա արտահայտումն էին տարատեսակ 'Բարգավաճ Հայաստանները' ու 'Օրինաց Երկրերը', ինչպես նաև Սերժ Սարգսյանի հռետորականությունն ու 'հասարակական խորհուրդը': Այժմ հասարակությունը, մեծ հաշվով, գիտակցեց, որ իրեն հարկավոր է իրական ինքնակազմակերպում, իշխանական պրոֆանացիաներից դուրս: Երկրորոդ գործոնը` Ս. Սարգսյանին չի հաջողվում պահպանել գոնե մինիմալ արտաքին այն կերպարանքը, որը թույլ կտար մարդկանց թեկուզ և նվազագույն չափով ընկալել իրեն իբրև երկրի և պետականության մարմնավորում, ինչ-ինչ, թեև պայմանական, բայց պետականության արժեքների կրող:

Բայց հարցն այստեղ միայն նախագահի կերպարանքը չէ: Հարցն այն է, որ անգամ ընդդիմադիր թեկնածուի հաղթանակի դեպքում հասարակությունը չհրաժարվի ինքնակազմակերպումից, չվստահի կրկին անվերապահորեն իր և երկրի ճակատագիրը որևէ իշխանության, այլ շարունակի մնալ կենտրոնական այն բեմահարթակում, հրապարակում, որտեղից, այլ ոչ թե իշխանական պալատներից` սկիզբ են առնում իրական համակարգային փոփոխությունները:

ԶՐՈՒՑԵՑ ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆԸ
http://lragir.am/src/index.php?id=society&pid=28034
 
voter is offline  
Reply With Quote
 
 

All times are GMT +4. The time now is 13:32.

 v.0.91  v.1  v.2 XML Feeds JavaScript Feeds


Powered by vBulletin® Version 3.8.7
Copyright ©2000 - 2024, vBulletin Solutions, Inc.



Liveinternet
User Control Panel
Networking Networking
Social Groups Social Groups
Pictures & Albums All Albums
What's up
Who's Online Who's Online
Top Statistics Top Statistics
Most Active Forumjans Most Active Forumjans

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60