View Single Post
Old 27 Jul 09, 15:03   #8 (permalink)
Զամունդացի դեմք
VIP Ultra Club
voter's Avatar
Join Date: Dec 2006
Age: 51
Posts: 8,242
Blog Entries: 15
Rep Power: 26 voter is on a distinguished road
Պատասխանը: Political position of intellectuals Политическая позиция интелигенции Մտավորականների քաղաքական դիրքորոշումը

ПРЕЖДЕ НАДО БЫ ИМЕТЬ ПРИНЦИПЫ
Интервью с певцом, композитором, азатамартиком Давидом Амаляном Name:  124816498877.JPG
Views: 554
Size:  16.6 KB
- Принятая накануне 24 апреля «дорожная карта» по урегулированию армяно-турецких отношений заставила ряд деятелей искусств направить письмо властям и согражданам. Под этим письмом есть и ваша подпись. Вы просто больше не могли молчать?
- Должен сказать, что ни один из подписавшихся под письмом не «отличается» молчаливостью, и для меня честь – находиться в этом списке, но подписывал письмо я не для этого.
- Что бы вы могли сказать по поводу гражданской позиции интеллигенции?
- Начнем с того, есть ли вообще интеллигенция. По идее интеллигенция должна быть консолидирована в армии. Интеллигенция должна координировать деятельность государства, а костяк ее должен быть в армии. И хотя после войны прошло уже 20 лет, интеллигенция для меня – это воевавшие парни, которые, может быть, даже читать не умели, но в них было больше культуры, чем в именующих себя деятелями искусств циниках.
Очень мало таких людей, как Чаренц и Рубен Ахвердян, которые преодолевают страдания искусством. Интеллигент – это человек, который понимает страдание, который верен своей позиции. Интеллигент не может быть идолопоклонником, тем более, если на месте идола – непонятно кто.
Что касается гражданской позиции, то для этого прежде надо иметь принципы, которые рождаются от правильного совмещения разума и души. В любом случае, нужно быть искренними, потому что у искреннего человека человеческие критерии, и если ты остаешься им верным, то твоя национальная и общечеловеческая позиция также бывает честной.
- Вы как-то сказали, что мечтаете увидеть армян консолидированными.
- К сожалению, это лишь мечты. Хотя в 88-ом нам удалось объединиться, и 1 марта тоже. И не случайно, что в 88 мы одержали победу, потому что консолидация произвела энергию, давшую инерцию нашим ребятам.
- Многие из этих ребят 1 марта были арестованы.
- Мне больно за них, будь прокляты те, кто это сделал. Я бы не хотел политизировать нашу беседу, но вся проблема в дефиците теплоты меду обществом и властью.
- Как я понимаю, к политическим деятелям отношение у вас негативное.
- Говорят, что если раскрыть больной раком орган, метастазы распространятся быстрее, и смерть наступит тоже скоро. Во власти и обществе немало людей, похожих на раковые клетки – как только к ним прикоснешься, они начинают размножаться, и единственный метод излечить их – безразличие. Как только начинаешь о ком-то говорить, даже как о дебиле, он тут же становится знаменитым. Я решил быть безразличным.
- Как вы относитесь к деятелям науки и культуры, которые активно вовлеклись в политику?
- Люди искусства, которые 1 марта были с народом, делали это искренне. А кто-то 1 марта выступал по телевизору и говорил идиотские вещи.
Понятие «родина» осталось у меня где-то в глубине души, но я не упоминаю его всуе. Это слово не использовали многие из воевавших и погибших ребят. Потому что в нем есть что-то фальшивое. Я теперь понимаю Левона, который говорил, что патриотизм – это фальшивая категория. Потому что если человек умеет любить, он не может не любить свою мать, родину, если он безразличен к родине, значит, не любит и мать.
Я заметил, что говорящие высокопарно люди не могут сказать ничего умного о том, ради чего ты отдавал жизнь.
- Не приведи Бог снова война, что вы будете делать?
- Не знаю. Многие разочарованы, но это не имеет отношения к войне. Я и сейчас часто встречаюсь с солдатами. Я буду рядом с ними, но не хочу никого ни к чему призывать.
- Но почему в вашем репертуаре больше патриотических песен?
- Я не называю это патриотизмом. Рубен Ахвердян говорит, что хорошая песня всегда патриотична. В его песнях о детях, корабликах больше патриотизма, чем во многих других. Я, кстати, знаю авторов патриотических песен – во время войны они были равнодушны, а теперь пишут потому, что им платят. Честнее было бы писать для рекламного ролика, а «рекламировать» родину за деньги безнравственно. Идиот, будь у тебя возможность, ты бы давно уехал. И эта неискренность наблюдается прежде всего в тех самых интеллигентах. В конце концов, главная ценность – это человек, и самое важное в жизни – оставаться верным себе.
Беседовала
СИРАНУШ ПАПЯН
http://www.lragir.am/src/index.php?id=society&pid=10143

ՆԱԽ ՍԿԶԲՈՒՆՔ ՊԵՏՔ Է ՈՒՆԵՆԱԼ

Հարցազրույց երգիչ, երգահան, ազատամարտիկ Դավիթ Ամալյանի հետ

- Ապրիլի 24-ի նախօրեին ստորագրված “Ճանապարհային քարտեզը” մի շարք արվեստագետների ստիպեց բաց նամակ գրել համաքաղաքացիներին և իշխանություններին: Նամակի տակ կա նաև Ձեր ստորագրությունը: Այլևս լռել անհնա՞ր էր:

- Կարող եմ ասել, որ վերոհիշյալ նամակի տակ ստորագրողներից և ոչ մեկն էլ լռող չէ, և ես ուղղակի պատիվ ունեմ այդ ցանկի մեջ լինելու, բայց դա չի նշանակում` ստորագրել եմ զուտ նրա համար, որ նրանց շարքում լինեի և նամակի բովանդակությունից բան չեմ հասկանում:

- Մեր մտավորականության քաղաքացիական դիրքորոշումն այսօր ինչպիսի՞ն է, եւ, ըստ Ձեզ, ի՞նչ է մտավորականությունը:

- Սկսենք նրանից` մտավորականություն այսօր կա, թե ոչ: Մտավորականությունն օրենքով պիտի համախմբված լիներ, եթե ավելի անկեղծ լինենք, առաջին հերթին բանակում: Մտավորականությունը երկրի մեջ որձի կարգավիճակում պիտի լինի, իսկ երկրի որձ տեսակն ամփոփվում է բանակում: Պատերազմից թեև անցել է քսան տարի, բայցևայնպես ինձ համար մտավորականները թեկուզ գիրք չկարդացած, պատերազմի մասնակից անթրաշ տղերքն են եղել, և ես հենց այդ տղերքի մեջ ավելի շատ մշակույթ եմ տեսել, քան մերօրյա իրենց մտավորական անվանող ցինիկների մեջ:

Որպեսզի բացատրության հետևից շատ չընկնեմ, խելոք բաներ չասեմ, ես կարող եմ չափանիշներ ասել: Չարենցից սկսած և Ռուբեն Հախվերդյանով վերջացրած` շատ քիչ մարդիկ, ովքեր տառապանքն իրենք իրենց մեջ հաղթում են, մասնագիտությունը միջոց է դառնում իրենց միջի տառապանքն արտաբերելու: Մտավորականը պարտադիր չէ, որ լինի մասնագիտությամբ արվեստագետ, կարող է լինել բանվոր, բայց ինքը տառապանքն այնպես է հասկանում, որ ավելի մեծ մտավորական է, քան դաշնամուր նվագել իմացողը: Մտավորականը նա է, ով ինքն իր ներքին կարծիքին հավատարիմ է: Մտավորականի դեպքում այդ կարծիքը պիտի անկեղծ լինի: Եթե մտավորականի մոտ անհատապաշտություն է նկատվում, մանավանդ երբ տեսնում ես, որ այդ անհատը եսիմ ով չի, ոչ Վարդան Մամիկոնյանն է, ոչ էլ այսօրվա մեր կարգին տղերքից ինչ-որ մեկը, իր համար սովորական, հասարակ, դեռ ընդհակառակը, մի բան էլ վատ կերպար է, որը որ դառնում է իդեալ որոշ մտավորականների համար, ինչը շատ վտանգավոր բան է: Դրա համար այդ որոշներին անհնար է մտավորական կոչել:

Իսկ ինչ վերաբերում է մտավորականի քաղաքացիական դիրքորոշմանը, ապա դիրքորոշում ունենալու համար նախ սկզբունք է պետք ունենալ, որը հոգու և ուղեղի ճիշտ համադրումից է ծնվում: Սակայն ամեն դեպքում անկեղծ լինելն ամենակարևորն է, որովհետև անկեղծ լինելու դեպքում մարդն ունի որոշակի չափանիշներ, մարդկային զուտ արժեքներ, եթե այդ արժեքներին չես դավաճանում, ուրեմն դիրքորոշումդ որպես ազգային կամ համամարդկային կեցվածք` անպայման ճիշտ է լինում:

- Մի անգամ ասել եք, որ Ձեր ամենամեծ երազանքներից մեկն էլ հայերին համախմբված տեսնելն է:

- Ցավոք սրտի, չենք էլ լինելու, դրա համար էլ երազում եմ: Միակ բանը, որ մեզ բախտ է վիճակվել հասնելու, դա 88-ի համախմբածությունն էր, մեկ էլ որոշ դեպքերում ենք համախմբվել: Կարող եմ ասել, որ մարտի մեկը համարում եմ այդ դեպքերից մեկը, որն ի սկզբանե պոռթկում էր: Բայց իրական համախմբվածություն միայն 88-ին եմ տեսել, և պատահական չէր, որ նման համախմբածության արդյունքում հաղթանակ տարանք, որովհետև այդ համախմբվածությունը դարձավ էներգիա, որ տղերքը բենզին լցրեցին այդտեղից, այսինքն` տղերքի հիմնական ուժը և թիկունքը հենց այդ իներցիան էր:

- Սակայն նույն այդ տղերքից շատերին մարտի մեկից հետո բանտ տարան:

- Ես այդ տղերքի համար շատ եմ ցավում, տանողների հերն էլ անիծած: Թեև չեմ ուզում մեր զրույցը քաղաքականացնել, բայց գիտեք՝ խնդիրը հասարակության և իշխանության ընդհանուր ջերմության պակասն է, այդ ջերմությունը ժամանակի ընթացքում պակասեց, ու հիմա ոչ ոք չի պատկերացնում` կռիվն ինչ բան է: Ես միշտ կռիվն ու խաղաղությունը համեմատում եմ էգի ու որձի հետ: Կռիվը որձն է, որը ձգտում է խաղաղության:

- Որքան գիտեմ, քաղաքական գործիչների նկատմամբ ունեք բացասական վերաբերմունք…

- Հարցը չեմ ուզում շարունակեք, միանգամից ուզում եմ պատասխանել: Քաղցկեղ հիվանդության հետ կապված մի հատ բան կա չէ՞, երբ բացում ես, մետաստազներն արագ տարածվում են, փակում ես` մահը արագ է մոտենում: Այսինքն` այդ բջիջներին երբ կպնում ես, իրենք սկսում են ավելի արագ տարածվել: Եվ իշխանության, և հասարակության մեջ կան կերպարներ, որոնք այդ քաղցկեղի բջիջների նման են, որոնց բուժման միակ մեթոդն անտարբերությունն է: Եթե հրաշքներ եղել են, և քաղցկեղը բուժվել է, դա միայն հոգևոր անտարբերությունն է բուժել: Նույնը տեղի է ունենում հասարակության մեջ: Ինչ-որ մեկի անունը որ տաս թեկուզ բացասական իմաստով, այսինքն` այդ դեբիլիզմը որ առաջ տանես, դու նպաստում ես դրա զարգանալուն: Վերջերս որոշել եմ ուղղակի անտարբեր լինել:

- Իսկ ի՞նչ կասեք բոլոր այն մշակույթի, ավեստի գործիչների մասին, ովքեր սկսել են ներգրավվել քաղաքականության մեջ:

- Մարտի մեկին ժողովրդի կողքին կանգնած ցանկացած մշակույթի գործիչ այդ պահին անկեղծ է եղել, որովհետև ժողովրդի հետ է եղել: Բայց հեռուստացույցով մարտի մեկ քննադատողը (և բոլորովին կապ չունի մարտի մեկին ով էր ճիշտ` ժողովուրդը, թե իշխանությունը, ուղղակի ով էր ժողովրդի հետ, և ով ժողովրդի հետ չէր) իշխանության աչքը մտնելու համար հեռուստացույցով որոշեց էշ-էշ դուրս տալ:

- Հիմա ես չեմ կարող քայլերգ գրել, որովհետև հիմա ես չեմ կարող ասել` իմ փառապանծ հայրենիք: Սրանք Ձեր խոսերն են, իսկ ինչպե՞ս կբնորոշեք 16 տարի անց այն հայրենիքը, որտեղ հիմա Դուք եք ապրում:

- Քայլերգ գրել եմ ես այն ժամանակ,երբ կռվի մեջ եմ եղել: Այսօր այդ կռիվը չկա, այդ ոգին ոտնահարված է: Հայրենիքն ինչ-որ անկյունում, սրտիս մի թանկ անկյունում մնացել է, բայց այդ բառը պետք չէ օգտագործել: Ասեմ, որ հայրենասիրություն բառը մեր այդ տղերքից և ոչ ոք` թե զոհվածները, թե կռվողները, ժամանակին չի օգտագործել:

Ես հասկացա, որ այդ հայրենասիրություն բառի մեջ կեղծիք կա: Հիմա եմ հասկանում, որ այն ժամանակ Լևոնն ասաց` հայրենասիրությունը կեղծ կատեգորիա է, բոլորս ասացինք` ինչո՞ւ է այդպես ասում: Ընդհանուր առումով այդ բառն ավելորդ է, որովհետև մարդը երբ սիրել գիտի, չի կարող մորը չսիրել, հայրենիքը չսիրել, ուրեմն մորն անկեղծ չի սիրում, եթե հայրենիքի հանդեպ անտարբեր է, ուրեմն մորը սիրելու մեջ ինչ-որ սուտ բան կա:

Սովորաբար միշտ ուշադրություն եմ դարձրել` հիմնականում բարձր խոսող մարդիկ խելոք բան չեն կարողանում ասել, խոսել մի բանից, որի համար դու կյանք ես դնում, այդ կյանքը դառնում է գրավ: Իսկ եթե չես խոսում, անտարբեր ես, դա քո հերթական պարտքերից է, երբ ուղղակի պարտավոր ես:

- Աստված մի արասցե, եթե վաղը պատերազմ լինի, ի՞նչ եք անելու….

- Հիմա չեմ կարող ասել… հուսահատություն բոլորիս մեջ կա, բայց դա բնավ պատերազմին չի վերաբերում: Հիմա էլ բանակի հետ կապեր ունեմ, հաճախ եմ գնում տղաներին տեսնելու: Անկասկած, նրանց կողքին կլինեմ, բայց հիմա կոչեր անել չեմ կարող:

- Այնուամենայնիվ, Ձեր երգացանկում ինչո՞ւ են գերակշռում հայրենասիրական երգերը, երբ գրեթե բոլոր երգիչների երգացանկում սերն է գերակշռում:

- Ես այդ բառի անունը չեմ դնի հայրենասիրություն: Հախվերդյան Ռուբենը մի լավ խոսք ունի` ասում է` լավ երգը հայրենասիրական է, վատ երգը հայրենասիրական չէ: Այսինքն` թեմատիկան կապ չունի: Հախվերդյան Ռուբենը մի լավ մանկական երգ ունի գրած` Արամն արեց չիշիկը, հագավ իր շալվարիկը: Սրա մեջ ավելի շատ հայրենիք կա, քան շատերի գրած հայրենասիրական երգերը, որ երգիչները խմբով երգում են: Ի դեպ, այդ հայրենասիրական երգերը գրողներին շատ լավ եմ ճանաչում. պատերազմի ժամանակ նրանք բոլորն անտարբեր են եղել ամեն ինչի նկատմամբ: Հիմա իրենց փող են տալիս, իրենք դարձել են հայրենասիրական երգերի վարպետ: Փաստորեն իրենք սուտ երգեր են գրում, օգտագործում են իրենց երաժշտական պրոֆեսիոնալիզմը, որտեղ հոգի չկա: Թող իրենք իրենց չխաբեն: Շատ ավելի անկեղծ է գովազդի պատվերի համար երգ գրել` փամփերսի կամ լվացքի փոշու մասին, ինչն ավելի անկեղծ կլինի, որովհետև դու փողի համար լվացքի փոշու մասին երգ ես գրում, բայց երբ դու այդ հայրենիքի նկատմամբ անտարբեր ես, ուղղակի փող են տալիս, որ դու այդ հայրենիքի մասին սիրուն բառեր գրես`ասենք` հայրենիք ջան, ես քեզ չեմ լքի: Ինչո՞ւ ես խաբում, ապուշ, ձեռքդ ճար լիներ, այն ժամանակ լքած կլինեիր: Ինձ համար սա անընդունելի է, և այդ անկեղծությունն առաջին հերթին պետք է լինի Ձեր ասած մտավորականի մեջ: Ի վերջո, մարդու ամենակարևոր արժանիքը հենց մարդն է` մարդով սկսվում, մարդով վերջանում է աշխարհը, և կյանքում միակ առավելությունը կերպարիդ հավատարիմ մնալն է:

ԶՐՈՒՅՑԸ ՎԱՐԵՑ ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆԸ
http://lragir.am/src/index.php?id=society&pid=28007
 
voter is offline  
Reply With Quote
 
 

All times are GMT +4. The time now is 13:45.

 v.0.91  v.1  v.2 XML Feeds JavaScript Feeds


Powered by vBulletin® Version 3.8.7
Copyright ©2000 - 2024, vBulletin Solutions, Inc.



Liveinternet
User Control Panel
Networking Networking
Social Groups Social Groups
Pictures & Albums All Albums
What's up
Who's Online Who's Online
Top Statistics Top Statistics
Most Active Forumjans Most Active Forumjans

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60