Join Date: Dec 2006
Age: 51
Rep Power: 26
|
Պատասխանը: Ընդիմադիր լրատվամիջոցները թե կառավարական, ով ինչքան է ստում Оппозиционные и правительственные СМИ, кто больше врёт
подробности.
Quote:
Бывшие члены группы по сбору фактов, Андраник Кочарян и Седа Сафарян, сомневаются, что финальный доклад временной парламентской комиссии по изучению событий 1-го марта будет беспристрастным и коснется результатов исследования всех фактов.
"До сих пор неизвестно, кто занимается подготовкой доклада, кто является экспертом, на какие факты они опираются", - заявил сегодня в клубе "Аяцк" ("Взгляд") Андраник Кочарян.
Андраник Кочарян и Седа Сафарян представили журналистам свой четвертый по счету доклад, который, в частности, касается создания и вовлечения незапланированных вооруженных объединений в события, произошедшие 1-го марта.
Речь идет о документе, который 15-го декабря 2008 года был предоставлен Армянским национальным конгрессом (АНК) группе по сбору фактов. Согласно этому документу, ряд высокопоставленных чиновников: Ваче Казарян, Гагик Царукян, Сурик Хачатрян, Левон Саргсян, Гагик Бегларян, Овик Абраамян, Аракел Мовсисян, Мгер Седракян и Самвел Алексанян, на складе службы тыла министерства обороны РА 1-го марта получили 950 штук военных костюмов двух видов и 140 головных уборов. По сведениям АНК, форма была предназначена для лиц, которые должны были осуществлять провокации. В документе указывались также адрес склада и имя начальника склада, выписавшего форму - Арутюн Барсегян.
С целью проверки факта группа решила выехать на место. Чтобы избежать сокрытия факта, Андраник Кочарян сообщил о цели поездки, уже находясь в машине. Однако проверить данный факт не удалось, так как группе по сбору фактов запретили въезд на территорию части. Он уверен, что это было сделано специально, чтобы скрыть вышеуказанный факт.
Андраник Кочарян и Седа Сафарян направили доклад также и во временную парламентскую комиссию. Однако они не уверены, что комиссия рассматривает важнейшие факты.
Кстати, они также заявили, что если в финальный доклад комиссии не войдут представленные ими факты, то они постараются подготовить свой доклад.
|
Quote:
Չորրորդ զեկույցը
16:07 | Այսօր | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Ամբողջությամբ ներկայացնում ենք Մարտիմեկյան իրադարձություններին օրենքով չնախատեսված զինված միավորումների ստեղծման և ներգրավման վերաբերյալ զեկույցը, որը պատրաստել են Փաստահավաք խմբի նախկին անդամներ Անդրանիկ Քոչարյանն ու Սեդա Սաֆարյանը:
«Առաջնորդվելով 2009թ. Եվրաորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի ՙՀայաստանում Ժողովրդավարական ինստիտուտների վիճակի մասին՚ թիվ 1677 բանաձևի 8.1 կետով` ՀՀ նախագահի 2008 թ. հոկտեմբների 23-ի կարգադրությամբ ստեղծված Փաստահավաք խմբի անդամներ Անդրանիկ Քոչարյանը և Սեդա Սաֆարյանը /այսուհետև զեկուցողներ/ որոշեցին մարտիմեկյան իրադարձություններին օրենքով չնախատեսված զինված միավորումների ներգրավման վերաբերյալ ուսումնասիրության արդյունքները ներկայացնել Ազգային Ժողովի ժամանակավոր հանձնաժողովին:
2008 դեկտեմբերի 15-ին Հայ Ազգային Կոնգրեսը Փաստահավաք խմբին ներկայացրեց փաստաթուղթ, որում ուղղակիորեն մատնանշված են հինգ բարձրաստիճան պաշտոնյաներ և չորս պատգամավորներ, որոնց` ըստ ներկայացնողի, մարտի մեկին ՀՀ պաշտպանության նախարարության թիկունքի ծառայության պահեստից տրամադրվել է 950 հատ երկու տեսակի զինվորական կոստյումներ և 140 հատ գլխարկներ /տես հավելված 1-ին/:
Հայ Ազգային Կոնգրեսը պնդում էր, որ այդ տեղեկատվությունը ստացվել է հավաստի աղբյուրից, սակայն, անվտանգության նկատառումներից ելնելով, չէր բացահայտում տեղեկատվության աղբյուրը: Միաժամանակ Հայ Ազգային Կոնգրեսը համոզված էր, որ նշված զինվորական համազգեստը օգտագործվել է փաստաթղթում նշված պաշտոնյաների և պատգամավորների կողմից մարտի մեկին սադրիչ գործողություններ կազմակերպելու նպատակով ստեղծված օրենքով չնախատեսված զինված միավորումներին հանդերձավորելու նպատակով:
Հայ Ազգային Կոնգրեսի կողմից ստացված տեղեկատվությանն ի պատասխան Փաստահավաք խումբը, հաշվի առնելով խմբի անդամ Անդրանիկ Քոչարյանի երկարատև փորձը ՀՀ պաշտպանության նախարարարության բարձր պաշտոններում, հանձնարարել էր նրան մշակել գործողությունների պլան` ստացված տեղեկատվությունը պատշաճ ստուգելու նպատակով:
Գործողությունների պլան
Անդրանիկ Քոչարյանի առաջարկությամբ 2009թ փետրվարի 12-ին Փաստահավաք խումբը ողջ կազմով` նախագահ Վ. Ստեփանյան, անդամներ Գ. Թովմասյան, Ա. Քոչարյան, Ս. Սաֆարյան, Ռ. Ավագյան, որոշում է մեկնել ՀՀ պաշտպանության նախարարության թիկունքի վարչության իրային պահեստ` նպատակ ունենալով պարզել մարտի մեկին վերը նշված քանակի զինվորական համազգեստի ապօրինի դուրս բերման փաստը: Ընդ որում, միջոցառման արդյունավետության նպատակով Ա. Քոչարյանի պնդմամբ այցելությունը կրել է անակընկալ բնույթ : Փաստահավաք խմբի ղեկավար Վ. Ստեփանյանին միայն ավտոմեքենայի մեջ, Ճանապարհին է հայտնվել մեկնման նպատակակետը և պահեստի ելքի մատյանում նշված այն սպայի տվյալները, որի անվամբ դուրս է գրվել համապատասխան 950 հատ զինվորական կոստյումները և 140 հատ գլախարկները:
Անդրանիկ Քոչարյանը Փաստահավաք խմբի ղեկավար Վահե Ստեփանյանին ավտոմեքենայի մեջ նաև տեղեկացրել է, որ Հայ Ազգային Կոնգրեսի կողմից ներկայացված փաստաթղթում մատնանշված քանակի համազգեստը, ըստ հավաստի, սակայն բացահայտման ոչ ենթակա աղբյուրի պնդմամբ, դուրս է գրվել ՀՀ պաշտպանության նախարարության իրային պահեստից` թիվ 93353 զորամասի իրային ծառայության պետ Հարութ Բարսեղյանի անվամբ:
Փաստահավաք խումբը ծրագրել էր ՀՀ պաշտպանության նախարարության թիկունքի իրային պահեստում պարզաբնումներ ստանալուց հետո նաև մեկնել թիվ 93353 զորմաս` նշված քանակի զինվորական համազգեստի մուտքը պահեստ պարզելու համար :
Ծրագրավորած խոչընդոտներ Փաստահավաք խմբի առաջ
Ժամանելով ՀՀ պաշտպանության նախարարության թիկունքի իրային պահեստ, Փաստահավաք խումբը արձանագրեց, որ այն կողպված է: Ուշագրավ էր այն հանգամանքը, որ Փաստահավաք խմբի անդամների անակընկալ այցը դիմավորեց ՀՀ պաշտպանության նախարարության թիկունքի իրային ծառայության պետ` գնդապետ Նորիկ Յոլչյանը, որի աշխատավայրը ՀՀ պաշտպանության նախարարության վարչական ապարատի շենքում է: Վերջինս արգելեց Փաստահավաք խմբի անդամների մուտքը պահեստ հանդիսացող զորամասի տարածք` պատճառաբանելով, որ այդ հարցը պետք է համաձայնեցվի վերադասի հետ :
Փաստահավաք խմբի ղեկավար Վահե Ստեփանյանը գնդապետ Ն. Յոլչյանին ներկայացրեց խմբի ստեղծման վերաբերյալ ՀՀ նախագահի կարգադրությունը` պահանջելով թույլ տալ խմբի անդամների մուտքը տարածք : Գնդապետ Ն. Յոլչյանը հրաժարվեց ծանոթանալ փաստաթղթին : Ի վերջո խմբի անդամներին հնարավորություն չընձեռվեց մուտք գործել իրային պահեստ` փաստի պարզաբանման հետ կապված համապատասխան ճշգրտումներ կատարելու համար:
Փաստահավաք խումբը կատարվածի առնչությամբ կազմեց արձանագրություն առ այն, որ տեղի է ունեցել ՀՀ նախագահի` մարտիմեկյան իրադարձությունների ուսումնասիրման նպատակով Փաստահավաք խումբ ստեղծելու 2008թ. հոկտեմբերի 23-ի կարգադրության 5.1 և 7 կետերի խախտում, որով խոչընդոտվել է Փաստահավաք խմբի կողմից իր առջև դրված խնդիրների կատարումը:
ՏՐՎԱԾ ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Փաստահավաք խումբը որոշեց 2009թ. փետրվարի 13-ին, ժամը 1430-ին ապահովել ՀՀ պաշտպանության նախարարության թիկունքի վարչության պետ գեներալ-մայոր Տիգրան Գասպարյանի և իրային ծառայության պետ Նորիկ Յոլչյանի ներկայությունը փաստահավաք խմբի նիստին պարզաբանումներ ստանալու նպատակով: Լսելով վերջիններիս բացատրությունները, Փաստահավաք խումբը պարզված համարեց.
• ՀՀ պաշտպանության նախարարության թիկունքի վարչության պետ գեներալ-մայոր Տիգրան Գասպարյանն է կարգադրել թույլ չտալ Փաստահավաք խմբի անդամների մուտքը ՀՀ պաշտպանության նախարարության իրային պահեստ : Ինչպես ՀՀ պաշտպանության նախարարության թիկունքի վարչության պետ գեներալ-մայոր Տիգրան Գասպարյանը, այնպես էլ իրային ծառայության պետ գնդապետ Նորիկ Յոլչյանը, հղում կատարելով ՀՀ զինվորական կանոնադրությանը, փաստահավաք խմբում հրաժարվեցին ծանոթանալ ՀՀ նախագահի կարգադրությանը` պատճառաբանելով, որ դրան կծանոթանան, եթե այն իրենց մակագրված լինի համապատասախան անմիջական ղեկավարի կողմից:
• Փաստահավաք խմբի անակնկալ այցելության օրը ՀՀ պաշտպանության նախարարության իրային ծառայության պետ գնդապետ Նորիկ Յոլչյանը մեկնել էր ՀՀ պաշտպանության նախարարության իրային պահեստ` իբր ՙպլանային ստուգում՚ իրականացնելու նպատակով :
• Փաստահավաք խմբի տարակուսանքն է առաջացրել, թե ինչպես կարող էր ենթակա զորմասի հրամանատարի բացակայության պայմաններում, ինչպես Փաստահավաք խմբին տեղում ներակայացրել է գնդապետ Նորիկ Յոլչյանը, վերադասը անցկացնել ՙպլանային ստուգում՚:
• Գնդապետ Նորիկ Յոլչյանը հայտարարեց, որ անձամբ է դիմավորել Փաստահավաք խմբի անդամներին, քանի որ զորամասի /պահեստի/ հրամանատար գնդապետ Գ. Մաղաքյանը տեղում չի եղել:
• Նույն հարցի կապակցությամբ ՀՀ պաշտպանության նախարարության թիկունքի վարչության պետ գեներալ-մայոր Տիգրան Գասպարյանը հայտնեց, որ հրամանատար Գ. Մաղաքյանը եղել է տեղում, սակայն դիմավորել է գնդապետ Ն. Յոլչյանը, քանի որ ըստ զինվորական կանոնադրության, ներկա գտնվելու դեպքում, որպես կանոն անմիջական վերադասն է կատարում այդ գործառույթը :
• Գեներալ-մայոր Տիգրան Գասպարյանը հայտարարեց, որ նույն օրը իր տեղակալ գնդապետ Սարգսյանի կողմից ՙպլանային ստուգում՚ է անցկացվել նաև թիվ-93353 զորամասում, որտեղ ըստ Փաստահավաք խմբի պետք է հանձնված լինեին հագուտները և որտեղ պետք է այցելեին Փաստահավաք խմբի անդամները` իրային պահեստում համապատասխան պարզաբանումներ կատարելուց հետո: Գեներալ-մայոր Տ. Գասպարյանը հայտարարեց, որ Փաստահավաք խմբի անդամների մուտքը թիվ 93353 զորամաս նույնպես արգելվելու էր:
• Փաստահավաք խմբի տարակուսանքն է առաջացնում այն փաստը, որ զինվորական համազգեստների ապօրինի դուրս գրման փաստի ուսումնասիրության առնչությամբ Փաստահավաք խմբի նույնիսկ անակընկալ այցելության ժամանակ, միաժամանակ ՙպլանային ստուգումներ՚ են անցկացվել ինչպես ՀՀ պաշտպանության նախարարության թիկունքի իրային պահեստում, այնպես էլ թիվ 93353 զորամասում և նախապես որոշում է կայացված եղել խախտելով ՀՀ նախագահի կարգադրությունը, արգելել Փաստահավաք խմբի մուտքը նշված տարածքները:
• Փաստահավաք խումբը չկարողանալով հաղթահարել ՀՀ պաշտպանության նախարարության կողմից ստեղծված արհեստական խոչնդոտները, հնարավորություն չունեցավ ուսումնասիրություններ կատարել ՀՀ պաշտպանության նախարարության սպառազինության, զենքի ու զինամթերքի պահեստներում, պարզելու համար, թե զինվորական համազգեստից բացի փաստաթղթում նշված պաշտոնյաներին և պատգամավորներին սպառազինության այլ հանդերձանք կամ զենք ու զինամթերք հատկացվել է, թե ոչ :
Եզրակացություն
Հիմնվելով վերոհիշյալի վրա` Փաստահավաք խմբի ներքոստորագրյալ անդամները
1. Բացառում են ՀՀ պաշտպանության նախարարության թիկունքի վարչության պետ գեներալ-մայոր Տիգրան Գասպարյանի և իրային ծառայության պետ գնդապետ Նորիկ Յոլչյանի հավաստիացումները, որ իրենք տեղյակ չեն եղել ՀՀ նախագահի կարգադրության մասին, հիմնավորմամբ, որ ՀՀ նախագահի հրամանագրերն ու կարգադրւթյունները պարտադիր կարգով ծանոթացվում են ՀՀ պաշտպանության նախարարության ղեկավար ողջ անձնակազմին:
2. Համոզված են, որ Փաստահավաք խմբի անդամների մուտքն այս երկու զորամասերի տարածք արգելելը եղել է միտումնավոր, նախապես ծրագրավորած, քանի որ մատյաններում առկա գրառումների ուսումնասիրությունների արդյունքում պարզ կդառնար, որ Հայ Ազգային Կոնգրեսի կողմից Փաստահավաք խմբին ներկայացրած փաստը հավաստի է, և կհիմնավորվեր ՀՀ պաշտպանության նախարարության թիկունքի իրային պահեստից զինվորական համազգեստի ապօրինի դուրս բերման և 2008թ. մարտի 1-ին սադրիչ գործողություններ կազմակերպելու նպատակով իշխանությունների կողմից ստեղծված օրենքով չնախատեսված զինված խմբավորումների գոյության փաստը:
3. Առաջարկում են Ազգային Ժողովի ժամանակավոր հանձնաժողովին լրացուցիչ ուսումնասիրություններ կատարել Հայ Ազգային Կոնգրեսի կողմից ՀՀ իշխանությունների հասցեին ներկայացրած մեղադրանքի շուրջ »:
Անդրանիկ Քոչարյան
Սեդա Սաֆարյան
24 օգոստոսի 2009թ
|
|