Տիգրան Խզմալյան. Բանասիրական գիտությունների թեկնածու, կինոռեժիսոր: 1996-ին նկարահանել է իր առաջին` “ Սև-սպիտակ” ֆիլմը: Ունի 15 վավերագրական և 3 խաղարկային ֆիլմ. 2001 -ին նկարահանած “Արամ Խաչատրյան” ֆիլմը ճանաչվեց աշխարհի լավագույն մշակութային նախագիծ: Արժանացել է մի շարք մրցանակների: Սարդարապատ հասարակական-քաղաքական նախաձեռնության հիմնադիրներից մեկը:
Тигран Хзмалян, кандидат филологических наук, кинорежиссер. В 1996-ом снял свой первый фильм – «Черное-белое». На его счету 15 документальных и 3 игровых фильма: снятый в 2001 году фильм «Арам Хачатурян» был признан лучшим в мире культурным проектом. Удостоен ряда премий. Один из учредителей общественно-политической инициативы «Сардарапат».
Перевод интервью см. ниже
ՄԵԶ ՆՈՐ ԵՐԿԻՐ Է ՊԵՏՔ
Պարոն Խզմալյան, Հայաստանում ձեւավորված այսօրվա իրավիճակին ի՞նչ գնահատական կտաք:
Կարծում եմ` վերջին շաբաթներին, իսկ ոմանց համար ամիսներին ակնհայտ դարձավ մի քանի փաստ. Նախ, Հայաստանում ինստիտուցիոնալ առումով վերջնականապես կայացավ ճնշող փոքրամասնության իշխանությունը, որը լավ կազմակերպված է, համակարգված և շատ լավ պաշտպանում է իր դասակարգային շահերը: Դա յուրահատուկ բուրգ է, որը միաձուլում է տնտեսական վերնախավը. այն կարելի է անվանել մաֆիա, բայց կարծում եմ` ոչ Սիցիլիայում, ոչ Կորսիկայում ոչ մի մաֆիա երազել չէր կարող այն մասին, որ կկարողանա վերահսկել ոչ թե մեկ-երկու ծախված քաղաքական գործիչների, այլ ողջ խորհրդարանը, կառավարությունը, ԿԲ-ն, բանակը և ոստիկանությունը: Այսինքն` տնտեսական կարողություններ ունեցողները գնեցին քաղաքականությունը վերևից ներքև: Դա անխտիր վերաբերում է համարյա բոլոր քաղաքական կուսակցություններին և խմբակցություններին: Այստեղ ղեկավարները մեծամասամբ կամ կամակատարներ են, կամ գործակալներ են օտար ուժերին: Այսինքն` ախտորոշումն այն է, որ քաղաքական վերնախավ կոչվող համակարգն այլևս չի արտացոլում Հայաստանի հասարակության ճնշող մեծամասնության շահերը: Դա պատճառ է շարունակվող և խորացող հասարակական-քաղաքական ճգնաժամի, որը մեզ մոտ կրում է շարունակական և անընդհատ բնույթ:
Երկրորդ` հասարակության այն մասը, որը հույսեր էր կապում հակաիշխանական ուժերի հետ (նրանց, ում անվանում են ընդդիմություն), վերջին ամիսներին և շաբաթներին, անգամ վերջին օրերին ծանր հիասթափություն է ապրել: Այսինքն` պաշտոնական ընդդիմությունը (ինչպես ես եմ անվանում նրանց)` ՀԱԿ, Դաշնակցություն, գտան իրենց ուրույն տեղը քաղաքական այս խայտաբղետ մոզաիկայի մեջ և իրենց հատկացվող դերը կատարում են բավական հաջող: Այդ տեղը նրանց հատկացվում է իշխանության և օտար ուժերի կողմից, այսինքն` նորից մենք կարող ենք դնել նույն ախտորոշումը` ընդդիմությունը նույնպես չի արտահայտում հասարակության մեծամասնության շահերը:
Որքան կարող է տևել այս իրավիճակը, պարզ է. դա դասական հեղափոխական իրավիճակի է հանգեցնելու, երբ փոքրամասնությունն այլևս չի ունենալու ոչ գաղափարական, ոչ քաղաքական և, ամենակարևորը, ոչ էլ տնտեսական ներուժ, քանի որ այդ ներուժը հիմնականում նույնպես դրսի օգնության վրա է հիմնված, իսկ հասարակության մեծամասնությունը, որը զրկված է և տնտեսական ազատություններից, և քաղաքական, և արժանապատիվ կենսակերպ ապահովելու հնարավորությունից, հասնելու է մի իրավիճակի, երբ ընդվզելու է: Որքան արագ դա տեղի ունենա, այնքան լավ. ստեղծված իրավիճակը լրջորեն սպառնում է ազգային անվտանգությանը, Հայաստանի շահերին և աշխարհում քաղաքակրթության մեջ մեր ուրույն տեղին:
Վերջերս շատ են խոսում ստեղծված իրավիճակում նոր ուժի, նոր ընդդիմության անհրաժեշտության մասին: Ձեր պատկերացնում ները նոր ուժի, նոր ընդդիմության մասին:
Ընդդիմությունը չի կարող լինել նոր կամ հին ժամանակային առումով միայն: Ընդդիմությունը կամ ընդդիմություն է, կամ ընդդիմություն չէ: Ես կարծում եմ` ՀԱԿ-ը, ցավոք սրտի, այլևս լուրջ ընդդիմություն չէ, որովհետև ՀԱԿ-ը փշրվեց և դարձավ ՀՀՇ, և նրա համակիրների ճնշող մեծամասնությունն այլևս նրա հետ հույս չի կապում, ինչը ապացուցվում է ամեն օր. մի քանի օր առաջվա հերթական ընտրությունները դրա հերթական ապացույցն են: Փաստորեն, հասարակությունը հույս չի կապում նրանց հետ և նրանց հնարավորություններին, որ կարող են փոխել իրավիճակը, չի վստահում: Այսինքն` այդ առումով ախտորոշումը ուղղակի շատ տխուր է ՀԱԿ-ի համար: ՀԱԿ-ը վերադաձավ ՀՀՇ:
ՀԱԿ-ը, փորձելով վերարտադրել Հնդկաստանի Ազգային կոնգրեսը և իր գործունեության կենտրոն համարելով Մահաթմա Գանդիի ուսմունքը` չի ապահովել Գանդիի ուսմունքը կատարելու կարևորագույն պայմանը: Այնտեղ չկար Գանդին, որովհետև հնդկական ազգային կոնգրեսը բրիտանական գաղութատիրության դեմ իր ազգային ազատագրական պայքարում հիմնվում էր Գանդիի բարձրագույն որակների` ազնվության և գաղափարախոսության վրա:
Գանդի չկար, բայց կա Լևոն Տեր-Պետրոսյան:
Լևոն Տեր-Պետրոսյանը Գանդի չէ: Այստեղ ոչ թե մտավոր ունակություններն են կարևոր, այլ կարևոր է մարդու ինքնազոհությունը և քաղաքական գործչի բարոյականությունը. հարգանքը սեփական ժողովրդի նկատմամբ, հավատը սեփական ժողովրդի ուժերին:
Կարծում եմ` Հայաստանի քաղաքական դաշտում կա նման անձնավորություն, բայց հաստատ ՀՀՇ-ի ղեկավար օղակում չէ: Եվ ժողովուրդը տարիներ շարունակ գիտի դա:
Այսինքն` իսկապես պետք է փնտրել կամ ավելի ճիշտ ստեղծել նոր ընդդիմություն: Ես ամիսներ շարունակ պնդում եմ դա, և մենք դրանով ենք զբաղվում:
Մեր սերնդի կյանքից գողացել են առնվազն տասը տարի, և վերջին տասնամյակը համարում եմ մեր ազգային կյանքից և մեր անձնական կյանքից հափշտակված, կորած, գողացած տասնամյակ: Հիմա դա սպառնում է մեր երիտասարդությանը և մեր երեխաներին:
Կարո՞ ղ եք նշել` ինչ հատկանշական տարբերություններ, առավելություններ պետք է նոր ուժն ունենա, որ տարբերվի թե ներկայիս, թե նախորդ իշխանություններից և ընդդիմություններից: Ո՞ րը պետք է լինի նրա առաքելությունը:
Ընդդիմությունն իշխանությունից պետք է տարբերվի առնվազն երկու կետով. մեկը ներքին քաղաքականությունն է, ավելի ճիշտ ընդդիմության վերաբերմունքը տնտեսական զարգացման ուղիներին: Երկրորդը արտաքին քաղաքականությունն է: Եվ ընդդիմությունը, և իշխանությունը 20 տարի շարունակ խաղում են նույն տնտեսական կոնցեպցիայում. դա լիբերալ-բուրժուական տնտեսության զարգացումն է, որը վերջին տարիների ընթացքում ամբողջ աշխարհին հասցրեց անդունդի եզրին և հիմա վերանայվում է ամբողջ աշխարհում, սակայն մեզանում դա տեղի չի ունենում, և շարունակվում է նույն անպտուղ, անհեռանկար և ապիկար քաղաքականությունը: Այլ կերպ ասած` նոր ընդդիմությունը պարտավոր է ձևակերպել նոր տնտեսական քաղաքականություն, որն է` սեփականաշնորհման անարդար արդյունքների վերանայում, սոցիալական ճչացող բևեռացման վերացում, աղքատության վերացում, արդար և ազնիվ տնտեսական քաղաքականության հիմնադրում: Ընդդիմությունը, որի կազմակերպմամբ ենք մենք այսօր զբաղվում, խուսափում է իզմերից և գերադասում է չօգտագործել սոցիալիզմ կամ կոմունիզմ, լիբերալիզմ ծեծված բառերը: Մենք գերադասում ենք վերտնտեսական գաղափարներն անվանել արդարականություն: Դա է մեր սոցիալական ծրագիր հիմքը:
Ինչ վերաբերում է արտաքին քաղաքականությանը, մեզ համար լակմուսային թղթի չափանիշ է հանդիսանում արցախյան հարցը: Եվ մեզ համար միանգամայն անընդունելի են և առաջին, և երկրորդ, և երրորդ նախագահների պարտվողական և օտար ուժերի ճնշման տակ ձևավորվող ցանկացած արտաքին դիվանագիտական մոտեցումները:
Ի նկատի ունեք` նրանցից ոչ ոք չկարողացա ՞վ Արցախի հարցում ճիշտ դիրքորոշում ցուցաբերել:
Մենք տեսանք, որ նրանք երեքն էլ փաստորեն մեզ համար անընդունելի լուծումների են տանում այդ հարցը: Մենք համարում ենք, որ ազգային ազատագրական պայքարի ընթացում ազատագրված տարածքները հանդիսանում են Հայաստանի պատմական, գաղափարական և տնտեսական սեփականություն, և ամրագրելու համար այս տարածքներում պետք է կազմակերպեինք վաղուց արդեն վերաբնակեցում, տնտեսական զարգացում, ինչը չի արվում, և ազատագրված տարածքներում առաջընթաց չկա: Ռազմավարական, դիավանագիտական առումով մենք վկա ենք խայտառակ գործընթացների:
Նոր ընդդիմությունը պարտավոր է լինելու ձևակերպել ներքին և արտաքին այնպիսի քաղաքականություն ( տնտեսական և գաղափարախոսական), որը պաշտպանելու է Հայաստանի հասակարության մեծամասնության շահերը և որի հիմքում ընկած է լինելու հայաստանակենտրոն քաղաքականությունը:
Եվ քանի որ քաղաքական դաշտում կուսակացական մոտեցումը միառժամանակ սպառել է իրեն, ուստի մեր շարժումը վերկուսակցական է, անկուսակցական, և մենք այն անվանում ենք “Սարդարապատ”` նկատի ունենալով ստեղծել սարդարապատային մթնոլորտ երկրում: Այսինքն` հասարակության լայն շերտերում վտանգի, արհավիրքի թուլացման, սեփական պատասխանատվության զգացում, սեփական ուժերին հավատալու անհրաժեշտություն և դրա վրա հիմնված լայն դիմադրություն:
Եվ Ձեր նախաձեռությունը ինչո՞ վ է տարբերվում կուսակցությունից:
Մենք չունենք անդամներ, ունենալու ենք միայն մասնակիցներ: Մենք չենք պահանջում մարդկացից, որ երդվեն ինչ-որ գրքույկի կամ սահմանափակված գաղափարների վրա: Մենք` որպես նախապայման, այստեղ տեսնում ենք միայն հայակենտրոնացումը և արդարականությունը:
Սակայն շատ է խոսվում այն մասին, որ արդարությունը կեղծ կատեգորիա է, որ որպես այդպիսին այն գոյություն չունի:
Ես համաձայն չեմ: Նախ արդարությունը մի բան է, որին պետք է ձգտես: Ասել, որ չկա արդարությունը, նշանակում է, որ չկա երջանկություն, սեր չկա, բայց իրականում մենք բոլորս էլ գիտենք, որ կա և սեր, և ճշմարտություն, և արդարություն: Ուրիշ բան է, որ դրան պետք է անընդհատ ձգտել և դրա համար պայքարել: Բնականաբար, դա ինչ-որ տարածք չէ, որտեղ կարելի է գալ, հասնել և ապրել արդար: Արդարությունը պահանջ է, մարդու բնական պահանջը և յուրաքանչյուրի իրավունքը: Մենք իրավունք ունենք արդար օրենքով, մարդկային արժեքներով առաջնորդվող երկրում ապրել:
Մենք մտածում ենք հայ ժողովրդի մասին, Հայաստանում ապրող բոլոր քաղաքացիների մասին, Արցախի և Ջավախքի մասին: Մենք հանդիպում ենք գյուղացիների, բանվորների, մտավորականների հետ, մենք փորձում ենք երկրում պատկերացնել իրական վիճակը, որպեսզի ճիշտ եզրակացություններ անենք: Այս շաբաթների ընթացքում մասնագիտական աշխատանք ենք տանում ծրագրային փաստաթղթեր ստեղծելու, կոնցեպտուալ մոտեցում հանդես բերելու համար, որովհետև մենք պարտրաստվում ենք ոչ թե տեղափոխության, այլ հեղափոխության: Ասելով հեղափոխություն` ես ի նկատի ունեմ ոչ թե ամբոխային գրոհ այս կամ այն ուղղությամբ, այս կամ այն հասցեով, այլ վերստեղծել դիմադրության և չարի հանդեպ անհանդուրժողականության այն մթնոլորտը, որն առկա էր 1988-ից մինչև 1994 թթ, որը հետո կորցրինք:
Մենք չենք ուզում աթոռները զավթել, մենք փորձում ենք փոխելի երկիրը:
Պարոն Խզմալյան, բոլորն էլ սկզբում այդ նկատառումներով են գալիս` փոխել ինչ-որ բան երկրում, հետո գալիս են ու մոռանում:
Ինչպես է պատահում` պաշտպանության նախարարը` պատերազմի ժամանակ դիմադրության առաջնորդներից մեկը, զբաղեցնելով աթոռ (նախագահական կամ այլ բարձր աթոռ), հանկարծ սկսում է գործել բոլորվին ապազգային կամ հակազգային դիրքերից: Մարդիկ “շիվարում” են. այստեղ խնդիրը բոլորովին ազգային չէ, այլ դասակարգային է: Առաջին, երկրորդ և երրորդ նախագահներն իրենց իշխանական լծակների միջոցով Հայաստանում ստեղծեցին դասակարգային հասարակություն, գլխավորեցին հասարակության բևեռներից մեկը, այն բևեռը, որը շահագործում է հասարակության մեծ մասի աշխատանքը և թալանում է երկիրը:
Այսինքն` ես այդ պատճառով եմ ընդգծում դասակարգային պայքարի տարբերությունը, որովհետև մեր տարբերությունը հենց դասակարգային է: Մեր տնտեսական պատկերացումները հակասում են 20 տարի ներդրվող բուրժուա- լիբերալական արժեքներին և սկզբունքներին: Եվ մենք նաև նախատեսում ենք լուրջ տնտեսական փոփոխություններ, որոնք բերելու են պետության դերի ընդլայնմանը, քաղաքական և տնտեսական ազատությունների: Մենք ձգտելու ենք մենաշնորհների, օլիգարխների վերացմանը, մենք ձգտելու ենք նրան, որ յուրաքանչյուր քաղաքացի իրեն զգա ազատ, պաշտպանված և գործի օրենք շրջանակներում: Պետք է ընդամենը կատարել սահմանադրության երկու պարզ դրույթներ. Առաջին` ՀՀ-ում իշխանությունը պատականում է ժողովրդին, ինչը մեզ մոտ չի կատարվում: Երկրորդ` ՀՀ ընդերքը պատկանում է ժողովրդին:
Մենք դիտում ենք մեր երկիրը որպես օկուպացված տարածք, որը պետք է ազատենք, մենք կազմակեպելու ենք ազգային ազատագրական պայքար, որի անունն է լինելու “Սարդարապատ”: Դրա մեջ լինելու են տարբեր պատկերացումներով մարդիկ, բայց դրանք միավորված են լինելու արդարության հանդեպ հավատով:
Մենք ուզում ենք հասնել նրան, որ իշխանությունը վերադառնա ժողովրդին: Ինչպես կատարել. դա շատ բարդ է: Վերջին ընտրությունները փաստեցին, որ ճնշող փոքրամասնությունը փայլուն կերպով համակերպվեց “խաղի” օրենքներին և կիրառում է այսպես կոչված ժողովրդավարական մեխանիզմներն իր օգտին: Բայց բռնատիրության պայմաններում ժողովրդավարական գործքները չեն գործում: Ընտրությունները կեղծվելու են բոլոր դեպքերում, քանի դեռ կեղծվելու է տնտեսական և գաղափարական համակարգը: Իսկ այդ համակարգը փոխել կարելի է ժողովրդի դիմադրության, ընդվզման, քաղաքացիական անհնազանդության միջոցով: Մենք մեր երկիրը դիտում ենք պարզապես օկուպացված տարածք, որը պետք է ազատագրել: Մենք կազմակերպելու ենք ազգային ազատագրական պայքար:
Զգայուն, անհանգիստ, պատասխանատվություն զգացող մարդիկ ամիսներ, տարիներ շարունակ պնդում են, որ Երրորդ Հանրապետությունը սպառվել է, ավարտվել է, մտել է փակուղի, որովհետև հիմքերը չեն համապատասխանում հայ ժողովրդի ճնշող մեծամասնության խնդիրներին, հավատքին: Մենք չստացանք անկախություն: Մենք փոխեցինք դրոշներ, փոխեցինք կարգախոսներ, բայց իշխանությունը չփոխեցինք: Մեր իշխանավորները սովետական կոմսոմոլի, կագեբեի գործակալների ու կարիերիստների մնացորդներ են, որոնք զուտ կարիերիստական, ցինիկ նպատակներով հասան իշխանության և հիմա պայքարում են սեփական իշխանության համար: Երրորդ Հանրապետությունը հետկոմսոմոլյան, հետկագեբեական մի փտած տարածք է: Այդ առումով պետք է փոխել երկրի տնտեսական և քաղաքական բարոյահոգեբանական հիմքերը: Ուստի մեզ ոչ թե նոր ընդդիմություն է պետք, այլ նոր երկիր է պետք` Չորրոդ Հանրապետություն, որը կառուցվելու է բոլորովին այլ հիմունքներով:
ԶՐՈՒՑԵՑ ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆԸ
11:13:02 - 25/01/201
Господин Хзмалян, как бы вы оценили сегодняшнюю ситуацию в Армении?
Думаю, за последние несколько месяцев стало очевидно, что в институциональном смысле в Армении окончательно состоялась власть подавляющего меньшинства, которая хорошо организована, систематизирована и прекрасно обороняет свои позиции и интересы. Это своеобразная пирамида, с которой сращена экономическая элита: думаю, это можно назвать мафией, хотя в Сицилии даже не мечтают о такой ситуации, при которой можно контролировать не пару государственных чиновников, а все правительство, парламент, Центробанк, армию и полицию. Состоятельные люди выкупили государственную власть сверху донизу. Это относится ко всем без исключения партиям и фракциям. Руководители их являются либо исполнителями чьей-то воли, либо агентами внешних сил. Диагноз такой – то, что именуется властным истеблишментом, не отражает интересов подавляющего большинства армянского общества. Это становится причиной ширящегося и углубляющегося общественно-политического кризиса, который у нас носит постоянный характер.
Второе: часть общества, которая связывала надежды с антивластными силами (теми, кто называет себя оппозицией), переживает глубокое разочарование. Официальная оппозиция – Армянский национальный конгресс, Дашнакцутюн – нашли свое место в разноцветной политической мозаике и с успехом исполняют предназначенную им роль. А роли распределяют действующие власти и внешние силы, так что, и оппозиция не отражает интересов подавляющего большинства общества.
Это напоминает классическую революционную ситуацию: меньшинство теряет идеологический, политический и экономический потенциал, ибо он основывался на внешней помощи, а общественное большинство, лишенное экономической свободы и возможности достойной политической жизни, доходит до состояния бунта. Чем скорее это случится, тем лучше: нынешняя ситуация начинает уже угрожать национальной безопасности, интересам Армении и нашему месту в мире.
В последнее время все чаще говорят о новой силе, новой оппозиции. Какой вы ее представляете?
Оппозиция не может быть новой лишь по времени. Это либо оппозиция, либо нет. К сожалению, АНК перестал быть оппозицией, он разбился и превратился в АОД, и подавляющее большинство сторонников Конгресса перестали связывать с ним надежды: последние выборы – тому подтверждение.
АНК попытался репродуцировать Национальный конгресс Индии, и, взяв за основу учение Махатмы Ганди, не сумел обеспечить условия для его реализации. Там не было Ганди, ибо учение Ганди, основанное на борьбе против британского колониализма, базировалось на личных его качествах – честности и идеологизме.
Можете сказать, какими качествами должна обладать новая сила, чтобы отличаться от властей и нынешней оппозиции? Какова должна быть ее миссия?
Оппозиция должна отличаться от власти как минимум двумя пунктами: первое – внутренняя политика, вернее, отношение оппозиции к путям экономического развития, и второе – внешняя политика. Власть и оппозиция вот уже 20 лет играют в той же экономической либерально-буржуазной концепции, которая в последние годы довела мир до грани бездны, но у нас ее победное шествие продолжается. Иными словами, новая оппозиция обязана сформировать новую экономическую концепцию – пересмотр несправедливых итогов приватизации, упразднение социального расслоения, основание справедливой и честной экономической политики. Оппозиция, которую мы сейчас пытаемся сформировать, избегает «измов» и предпочитает не использовать избитые термины социализм, либерализм или коммунизм. Мы предпочитаем называть надэкономическую идеологию «справедливостью». Вот основа нашей социальной программы.
Что касается внешней политики, лакмусовой бумажкой для нас является Арцахский вопрос. Мы однозначно не приемлем позиции всех трех президентов и подходы, которые формируются под воздействием внешних сил.
Чем отличается инициатива «Сардарапат» от партии?
У нас нет членства, есть только участники. Мы не требуем, чтобы люди присягали книжкам и ограниченным идеям. Главное для нас – армяноцентризм и справедливость.
Мы будем стремиться к упразднению монополий, олигархов, к тому, чтобы любой гражданин был свободен, защищен и жил в рамках закона. Необходимо лишь выполнить два простых положения Конституции – власть в Армении принадлежит народу и недра Армении принадлежат народу.
Мы считаем нашу страну оккупированной территорией, которую нужно освобождать, и мы организуем национально-освободительную борьбу, которая зовется «Сардарапат». В ней будут участвовать люди с различными представлениями, объединенные верой в торжество справедливости.
Беседовала
СИРАНУШ ПАПЯН