Join Date: Apr 2009
Location: 亞美尼亞
Rep Power: 19
|
Re: 106 резолюция принята в Конгрессе США
Quote:
Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը մարտի 4-ի նիստում քվեարկության դրեց Հայոց ցեղասպանության ճանաչման թիվ 252 բանաձեւը եւ ձայների 23 կողմ ու 22 դեմ հարաբերակցությամբ ընդունեց: Համանման բանաձեւ այս հանձնաժողովում մինչ այդ ընդունվել էր նաեւ 2000-ին, 2005-ին եւ 2007-ին: Ընդ որում երեք տարի առաջ ձայների հարաբերակցությունը 27-21 էր, եւ Անկարան ամեն կերպ ջանում էր հասնել եթե ոչ քվեարկության տապալման, ապա գոնե օրինագծի ձայների նվազագույն հարաբերակցությամբ անցկացմանը:
Այս առաջադրանքը, փաստորեն, կատարվեց: Սակայն դա չխանգարեց Թուրքիայի նախագահին, վարչապետին եւ խորհրդարանի նախագահին, որ պաշտոնական հաղորդագրություններով դատապարտեն «Ցեղասպանության անհիմն պնդումներին տուրք տվող հայկական բանաձեւի» ընդունումը Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովում: Դատապարտող հայտարարությամբ հանդես եկավ նաեւ Թուրքիայի արտգործնախարարը, իսկ արտգործնախարարությունը խորհրդակցելու կարգով Անկարա կանչեց ԱՄՆ-ում Թուրքիայի նորանշանակ դեսպանին: Այդ ընթացքում թուրքական մամուլը հարձակումների թիրախ դարձրեց հանձնաժողովի նախագահ Հովարդ Բերմանին, ընդգծելով, թե նա ծագումով հրեա է, հենց ինքն էլ «վառեց» Թուրքիային:
Նիստի ընթացքում, երբ արդեն քննարկվում էր բանաձեւը, BBC-ի վկայությամբ, հայտարարություններով հանդես են եկել Սպիտակ տան խոսնակ Մայք Համմերն ու պետքարտուղար Հիլարի Քլինթոնը : Թեեւ նրանք զգուշացրել են հանձնաժողովի անդամներին, թե բանաձեւի ընդունումը կվտանգի Թուրքիա-Հայաստան հարաբերությունների նորմալացման գործընթացին, սակայն այս զգուշացումը պետք է համարվի Անկարայի աղերսանքներն անարձագանք չթողնելու համար արված քաղաքական ժեստ, ոչ թե բանաձեւի ընդունումը խանգարելու միջամտություն: Այլապես Սպիտակ տունը եւ պետքարտուղարությունը միահամուռ ջանքերով նախապես «բացատրական» աշխատանքներ կկատարեին հանձնաժողովի անդամների հետ:
Քվեարկությանը հանձնաժողովի 46 անդամներից մասնակցել է 45-ը, որոնցից 17 դեմոկրատական եւ 6 հանրապետական անդամներ կողմ, 9 դեմոկրատներ եւ 13 հանրապետականներ դեմ են քվեարկել: 1915-23 թթ. Թուրքիայի տարածքում հայերի կոտորածները որպես ցեղասպանություն բնութագրող եւ ԱՄՆ նախագահին հայերի ցեղասպանությունը ճանաչելու կոչ անող այս բանաձեւը հանձնաժողովում ընդունվելուց հետո քննարկման համար կներկայացվի ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատին: Բանաձեւը լիագումար նիստի օրակարգում ընդգրկելու իրավունքը Ներկայացուցիչների պալատի նախագահինն է, այսինքնՙ տիկին Նենսի Փելոսիի:
Որքան էլ պետքարտուղար Քլինթոնը մարտի 5-ին հույս հայտնի, որ բանաձեւը չի արժանանա Ներկայացուցիչների պալատի ուշադրությանը, այնուամենայնիվ, դրա հետագա ընթացքի համար վճռորոշ է լինելու նախագահ Օբամայի ապրիլի 24-ի ուղերձը: Ահա թե ինչու Ռազմավարական հետազոտությունների միջազգային հաստատությանՙ USAK-ի տնօրեն Սեդաթ Լաչիները , «Անադոլու» գործակալության հարցերին պատասխանելիս, ասել է, որ հանձնաժողովում բանաձեւի քվեարկությունը ընդամենը ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի սկիզբն է, հետեւաբար դեռ ամեն ինչ չի վերջացել, քվեարկության արդյունքը Վաշինգտոնի եւ Անկարայի համար պետք է ընկալել իբրեւ նախազգուշացում, Թուրքիան շտապողականություն հանդես չի բերի, այլ կսպասի ապրիլի 24-ին, որից հետո միայն միջոցներ կձեռնարկի, եթե, իհարկե, այդ օրը հնչի բանաձեւը հաստատող ուղերձ, այդ դեպքում արդեն ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանին հետ կանչելը բավարար չի լինի, պետք է ավելի կոշտ միջոցներ կիրառել, ասենք, փակել «Ինջիռլիքի» ռազմաբազան:
Լաչիներին լրացրել է նախկին դեսպան, Անկարայում գործող Եվրասիական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Օմեր Էնգին Լյութեմը : Նա նշել է, որ բանաձեւի քվեարկության արդյունքները որեւէ նշանակություն չունեն Թուրքիայի համար, որովհետեւ դա դեռ պետք է ներկայացվի Ներկայացուցիչների պալատի գլխավոր ասամբլեայի քննարկմանը, եւ ինքը չի կարծում, որ այս քվեարկությունը ներկա փուլում որեւէ կերպ ազդի թուրք-ամերիկյան եւ Թուրքիա-Հայաստան հարաբերությունների հետագա ընթացքի վրա: Լյութեմին հաստատել է միջազգայգայնագետ Իհսան Չոմաքը , ընդգծելով. «Բանաձեւի ընդունումը գուցե վնասի Թուրքիա-Հայաստան նորմալացման գործընթացին, բայց չի կասեցնի: Գործընթացն, այնուամենայնիվ, կշարունակվի»:
Թուրք փորձագետների հետեւությունները հիմք են տալիս ենթադրելու, որ Վաշինգտոնը բանաձեւով երկընտրանքի առջեւ է կանգնեցրել Անկարային: Այսինքն, կամ հայ-թուրքական արձանագրությունները կվավերացվեն Թուրքիայի Ազգային մեծ ժողովում, կամ էլ նախագահ Օբաման ապրիլի 24-ի ուղերձում կարտասանի «ցեղասպանություն» բառը, եւ թիվ 252 բանաձեւը կքննարկվի Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստում: Ըստ երեւույթին Անկարայի համար նախընտրելին արձանագրությունների վավերացումն է մինչեւ ապրիլի 24-ը: Այլապես, փորձագետները բանաձեւի ընդունման առնչությամբ դատապարտելով Վաշինգտոնին, հարկ չէին համարի ընդգծել, որ հանձնաժողովում բանաձեւի քվեարկության արդյունքները լուրջ ազդեցություն չեն ունենա թուրք-ամերիկյան երկկողմ հարաբերությունների վրա, իսկ Թուրքիա-Հայաստան նորմալացման գործընթացը կշարունակվի:
|
,,,
|