View Single Post
Old 25 Mar 10, 22:13   #150 (permalink)
Ultra VIP
VIP Ultra Club
ХичКОК's Avatar
Join Date: Apr 2009
Location: 亞美尼亞
Posts: 3,254
Rep Power: 19 ХичКОК is on a distinguished road
Re: Новости спорта

Quote:
ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Արթուր Պետրոսյանի հարցազրույցը «Հետք» պարբերականին, որը տեղադրվել է նաեւ նախարարության պաշտոնական կայքում:



Նախարարը հիշել է իր երիտասարդ տարիները ու պատմել հետեւյալը. «Մեր կյանքը շատ զիլ է անցել, մենք ավելի շատ էինք հաճույք ստանում, առավոտ 5.30-6.00 արթնանում էինք, էլեկտրիչկայով գնում Հրազդան, այնտեղից ավտոբուսով մի կերպ գնում էինք լիժա, պրակատ բատինկեք էինք վերցնում, բադրիջանի խավիար եւ մատնաքաշ էինք առնում, բուտեբրոդ անում, որ բան էլ չէր լինում անելու, մի հատ գնում էինք Մոնումենտ, բախչագող էինք խաղում, թաղի կռիվներին մասնակցում, մթնոլորտը շատ լավ էր, կարելի է մտածել, որ ծանր էր, ամեն առավոտ ածուխով կամ սալյարկայով վառարան էինք վառում, բայց երբեք ֆիզիկական ծանրաբեռնվածությունից չէինք նեղվում»:

Պետրոսյանների ընտանիքում 4 երեխա են. Արթուր Պետրոսյանն ունի 2 ավագ քույր եւ կրտսեր եղբայր: Հայրը երկրաբան էր, մայրը` ուսուցչուհի: Քույրերից ավագը Պոլիտեխնիկական ինստիտուտի մեխանիկայի եւ մեքենաշինության ֆակուլտետն է ավարտել, նախարարի խոսքով` «այն ժամանակ ինչքան բարդ, այդքան պատվաբեր», մյուս քույրը լեռնային ինժեներ է, իսկ կրտսեր եղբայրը բարձրագույն կրթություն չի ստացել: Այժմ քույրերից մեկը Բուլղարիայում է ապրում, իսկ եղբայրը եւ մյուս քույրը` Լենինգրադում:



Արթուր Պետրոսյանի քույրերը եւ եղբայրը տատի եւ պապի մոտ են մեծացել. «Որպեսզի ես նորմալ պայմաններում ապրեմ, ինձ էլ ուղարկեցին Թիֆլիս, որտեղ հորաքույրս էր ապրում, եւ ես տուն վերադարձա միայն այն ժամանակ, երբ առաջին դասարան էի»:

Այդ ժամանակ նրա հայրիկին Վանաձորում տնօրեն էին նշանակել: «Մեր դպրոցում հեշտ էր լավ սովորել, որովհետեւ բոլոր տղաները երկու ունեին, իսկ ես չունեի, եւ եթե երկու չունեիր, նշանակում էր` լավ ես սովորում, ամենից լավ սովորողն էի մենակ նրանով, որ երկու չունեի, իսկ ամենաբարձր գնահատականներս ֆիզիկայից եւ մաթեմատիկայից էին»:
...
 
__________________
Плохая примета – сесть на тюбик вазелина.
ХичКОК is offline  
Reply With Quote
 
 

All times are GMT +4. The time now is 03:56.

 v.0.91  v.1  v.2 XML Feeds JavaScript Feeds


Powered by vBulletin® Version 3.8.7
Copyright ©2000 - 2024, vBulletin Solutions, Inc.



Liveinternet
User Control Panel
Networking Networking
Social Groups Social Groups
Pictures & Albums All Albums
What's up
Who's Online Who's Online
Top Statistics Top Statistics
Most Active Forumjans Most Active Forumjans

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60