Join Date: Dec 2006
Age: 51
Rep Power: 26
|
Պատասխանը: Re-arrangment of Oligarchs Очередная делёшка имущества или возможный план "разбират" с олигархами в Армении
В последнее время усилились разговоры о конфронтациях среди сержантов и роботов...
Quote:
Քոչարյանն անցնում է գրոհի
Ինչպես փոխանցում են իշխանական մեր աղբյուրները, Ռոբերտ Քոչարյանը պատրաստվում է առաջիկայում լուրջ գրոհի անցնել: Սույն լուրերը հաստատելու են գալիս մոսկովյան մեր աղբյուրներից ստացված խիստ ուշագրավ տեղեկությունները:
Նախ, երեկ իշխանական շատ բարձր օղակներից մեզ լուրեր հասան այն մասին, որ նախօրեին գիշերը օլիգարխները եւ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ հավաք են արել: Ըստ նույն աղբյուրներից ստացված տեղեկությունների, քննարկվել է Սերժ Սարգսյանին անվստահություն հայտնելու հարցը: Մեր աղբյուրները պնդում են, որ հավաքվածները շատ վճռական են եղել եւ նշել են, որ եթե Սերժ Սարգսյանը հրաժարական չտա, ապա իրենք այլ քայլեր կձեռնարկեն: Ըստ նույն աղբյուրների, հավաքվածները խոսել են Ռոբերտ Քոչարյանին քաղաքականություն վերադարձնելու մասին: Ավելին, խոսվել է պրոցեսը հենց առաջիկա օրերին սկսելու մասին: Սրան զուգահեռ, Մոսկվայից մեզ տեղեկություններ են հասել այն մասին, որ Քոչարյանը իշխանության վերադառնալու հատուկ պլան ունի, որը ներկայացրել է նաեւ ռուսներին: Ինչպես փոխանցում են Մոսկվայի մեր աղբյուրները, Քոչարյանը մշակել է պլան, որի իմաստը հետեւյալն է. օգտագործելով այն մեղադրանքները, որ Սերժ Սարգսյանը զիջումների է գնում Ղարաբաղի հարցում, Քոչարյանը ոտքի է հանելու իր ամբողջ թիմը: Ռուսներին ներկայացվել է, որ հավաքագրման (վեռբովկայի) աշխատանքներ են տարվում նաեւ ՀՀԿ-ի շրջանակներում, վարչապետ Տիգրան Սարգսյանին էլ խոստացել են, որ եթե վերջինս անցնի իրենց կողմը կամ գոնե չեզոք լինի, օպերացիայի ավարտից հետո նրան կվերադարձնեն Կենտրոնական բանկը: Տիգրան Սարգսյանը, ըստ մեր աղբյուրների, երեք օր ժամանակ է խնդրել, որ մտածի: Մեր տեղեկություններով, վարչապետը լուրջ մտահոգություններ ունի իր անվտանգության համար եւ դրա համար է տատանվում: Ըստ նույն աղբյուրների, սակայն, Քոչարյանը եւ նրա թիմը լուրջ մտահոգված են, որ «օպերացիայի» արդյունքում կարող է ընտրությունների անհրաժեշտություն առաջանալ: Ու հաշվի առնելով այն, որ կա ուժեղ ընդդիմություն, որի դեմ պայքարելը դժվար է, որպես պլան Ա, ուզում են պարտադրել Սերժ Սարգսյանին, որ Ռոբերտ Քոչարյանին նշանակի վարչապետ: Իսկ դա նրանք կարող են անել Ազգային ժողովի մեծամասնությանը տանելով իրենց կողմը եւ ստեղծելով մի վիճակ, երբ իշխանության մեծամասնությունն իրենց կողմն է, եւ ընտրություններ անելու անհրաժեշտություն չկա: Այս պլանը, Քոչարյանը, ըստ մեր մոսկովյան աղբյուրների, ներկայացրել եւ լոբբինգ է արել Մոսկվայում` աջակցություն ստանալու ակնկալիքով: Ներկայացրել է, որ արդեն ՀՀԿ-ի կեսն իրենց կողմն է, որ շատ շուտով Ղարաբաղը ոտքի են հանելու եւ որ արդեն բավականաչափ մարդկանց են «վեռբովկա» արել ուժային կառույցներում: Ասել է նաեւ, որ եթե Սերժ Սարգսյանը ինչ-որ պատճառով հրաժարական տա կամ ստիպված լինեն նրան հրաժարականի տանել, նախագահական ընտրություններում Ռոբերտ Քոչարյանի հակառակորդը կլինի Լեւոն Տեր-Պետրոսյանը, ում իրենք կհաղթեն` օգտագործելով իրենց հսկայական կապիտալը: Հասկանալով, սակայն, որ այս պնդումը մեծ թերահավատություն է առաջացնում ռուսների մոտ, Քոչարյանը ռուսներին փորձել է համոզել, որ իրենց առաջնային պլանը Սերժ Սարգսյանին անգլիական թագուհու կարգավիճակով պահելն է: Ի դեպ, իշխանական մեր աղբյուրները փոխանցում են, որ սույն պլանը օրեր առաջ Ղարաբաղում քննարկել են Ռոբերտ Քոչարյանը, Հովիկ Աբրահամյանը եւ Արկադի Ղուկասյանը: Վերջին օրերին բավական ակտիվացել է նաեւ Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը, որ համարվում է Սերժ Սարգսյանի ոխերիմ թշնամին: Մենք տեղեկություններ ունենք այն մասին, որ Բաբայանն այս օրերին գտնվում է Իրանում եւ հանդիպումներ ունենում Իրանի բարձրաստիճան զինվորականների հետ ու նրանց հետ խոսակցություններում հավաստիացնում, որ շատ շուտով Ռոբերտ Քոչարյանի կողմից նշանակվելու է պաշտպանության նախարար: Մի խոսքով, Քոչարյանը շատ լուրջ է տրամադրված: Մեր աղբյուրները չեն բացառում անգամ, որ գործընթացը սկսվի Ազգային ժողովի հենց առաջիկա քառօրյայում (քառօրյան սկսվում է մայիսի 17-ին): Մոսկովյան մեր աղբյուրները, սակայն, հաղորդում են, որ Ռոբերտ Քոչարյանին չի հաջողվել տպավորություն թողնել իր ներկայացրած հեռանկարով. Մոսկվայում նրա վերադարձին դեմ են, քանի որ նրան համարում են խիստ կոռումպացված, եւ կարծում են, որ նրա վերադարձը Մոսկվայի համար ավելորդ խնդիրներ կարող է հարուցել: Ենթադրվում է, որ Սերժ Սարգսյանը քաջատեղյակ է այս ամենին, եւ բոլորովին պատահական չեն Քոչարյանի թիմի, մասնավորապես Գագիկ Ծառուկյանի եւ նրա թիմի դեմ սկսված լայնածավալ հարձակումները: Մենք արդեն տեղեկացրել ենք, որ օրեր առաջ վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ ՀՀ պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի միջեւ ծանր խոսակցություն է եղել, որի արդյունքում Խաչատրյանը խոստացել է հրաժարական տալ: Հիշեցնենք` խոսակցությունը վերաբերել է ՀՀԿ-ԲՀԿ հակամարտության շրջանակներում օլիգարխների մոտ ստուգումներ անցկացնելուն: Ըստ իշխանական հավաստի աղբյուրների, պետեկամուտների կոմիտեի նախագահին հանձնարարվել է լայնածավալ ստուգումներ սկսել Գագիկ Ծառուկյանին եւ նրա թիմակիցներին պատկանող ձեռնարկություններում եւ մանրակրկիտ ներկայացնել այդ ստուգումների արդյունքները: Տիգրան Սարգսյանը դա, բնականաբար, արել է Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ: Ծառուկյանին թուլացնելուն զուգահեռ, ինչպես տեղեկացրել ենք, Սերժ Սարգսյանը եւ նրա փեսան` Միքայել Մինասյանը փորձում են ՀՀԿ-ն համալրել երիտասարդ կարիերիստ ջահելներով: Մի խոսքով, երկու կողմն էլ (Քոչարյան-Սարգսյան) տրամադրված են շատ վճռական:
Լուսինե Բարսեղյան - Մայիս 14, 2010 http://www.armtimes.com/ru/node/8991
|
|