View Single Post
Old 16 May 10, 21:14   #187 (permalink)
Persona grata
VIP Club
PINK_arm's Avatar
Join Date: Apr 2007
Location: Diaspora
Posts: 92
Rep Power: 18 PINK_arm is on a distinguished road
Re: Sexual and marriage practicies in Armenia Սեռական և ընտանեկան բարքերի ներկա մակարդակը Հայաստանում Уровен сексуальных и семейных отношений в сегодняшней Армении

V sluchai jelaniya, roditeli mogli bi dostat xoroshuyu literaturu na etu temu.
Vot odna iz statey kotoraya mne ochen ponravilas.

Quote:
Պատանու և աղջկա առողջության դպրոց
կամ
Սիրո դպրոց

Չենք թաքցնում` շատ հակասական զգացումներով ու մտածումներով, և միաժամանակ, մեր երիտասարդության նկատմամբ վստահությամբ ու գորովանքով ենք բացում մեր հանդեսի այս էջը` "Սիրո դպրոցը": Հազարամյակներ տղամարդու և կնոջ սերը, արարչածին սեռական էներգիան իրենցով կենդանացրել են, շունչ են տվել մարդու ստեղծագործությանը` արվեստներին, գրականությանը, նյութական մշակույթին: Ամեն բանաստեղծական տողի, երգի ամեն հնչյունի, ամեն քարե զարդանախշի մեջ` որպես նախասկիզբ ու պատճառ, որպես կենսատու ծնող, գաղտնի շողում է արական ու իգական սկիզբների սեռական էներգիան: Մինչդեռ ներկա քաղաքակրթությունը տղամարդու և կնոջ կապը և, հատկապես դրա ‎‎ֆիզիակական կողմը ծածկել է անգիտության ու երեսպաշտության փառով, մեղքի ու մեղավորության աղերսներով, ինչով զարկվել ու նսեմացվել է մարդ արարածը:
Բայց հիմնական հարվածը կրել է ու նսեմացվել է կինը: Նախաստեղծ մեղքի առասպելը հազարամյակներ հետապնդել է նրան, համաշխարհային կրոնները` խոսքերը մեկ արած, կնոջ մեջ են փնտրում բոլոր սխալների սկիզբը: Եվ որքան էլ այս քաղաքակրթությունը զարդարի ու խնամի նրա մարմինը, միևնույն է` նա դեռևս կնոջ մեջ անկատար արարած է տեսնում, քանզի կնոջ սեռականությունը նրա աչքին կապված է մեղքի ու սխալի հետ: Սակայն ինչ մեղք ունի ծաղիկը, որի առէջների փոշին թափվում է կլոր վարսանդին, սիրում ու պտղավորում է նրան: Ինչ մեղք ունի այն թռչունների զույգը, որոնք առավոտյան կտուց-կտուցի երգում են ու զուգավորվում` առանց արևից ամաչելու: Ի՞նչ մեղք ունեն պատանին ու աղջիկը, եթե բնության հրամանով ձգտում են հասնել ու ձուլվել իրար: Այստեղ մեղք չկա. մարդկության մեղքը սկսում է այն պահից, երբ սեռականը անջատվում է սիրուց ու հրճվանքից և դառնում կոպիտ ժամանցի, բիզնեսի առարկա կամ կեղծ մշակույթի անարվեստ գործեր ծնում:
Մենք բացում ենք "Սիրո դպրոցը" և ասում.

– Ինչպե՞ս են ծնվել արևները, աստղերը և մոլորակները: Իհարկե, այնպե°ս, ինչպես ծնվում է երեխան` տղամարդու և կնոջ` Աստծո և Աստվածուհու սիրո միջոցով: Ուրեմն ‎ֆիզիկական սերը չի կարող ամոթ լինել:
– Ինչու՞ են լույս տալիս արևները, աստղերը: Իհարկե այն պատճառով, որ հոգի ունեն, սեր ունեն և ուզում են սիրել: Մեր պատանին ու աղջիկն էլ մի արև ու լուսին են, թող սիրեն իրար:



O. Մ. ԱՅՎԱՆԽՈՎ

ՍԵՐ ԵՎ ՍԵՌԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Առաջին հայացքից դժվար է տարբերել սերն ու սեռականությունը (сексуальность): Ամեն ինչ բխում է Տիեզերքից, և այն ամենը, ինչ ատահայտվում է մարդու միջոցով որպես էնեգիա, իր հիմքում արարչական էներգիա է, բայց այդ էնեգիան առաջացնում է տարբեր է‎ֆեկտներ` կապված այն հաղորդիչից, որի միջով այն անցնում է: Այդ էնեգիան կարելի է համեմատել էլեկտրականության հետ: Էլեկտրականությունը էնեգիա է, որի բնությունը հայտնի չէ, բայց, երբ այն անցնում է լամպի միջով, լույս է դառնում, թեկուզ ինքը լույս չէ: Անցնելով տաքացուցիչի միջով` դառնում է տաքություն, անցնելով մագնիսի միջով` այն վերածվում է մագնետիզմի, անցնելով օդափոխիչի միջով` շարժում է դառնում: Ճիշտ այդպես էլ կա յուրահատուկ Տիեզերական ուժ, որն այս կամ այն բնույթն է ստանում` կախված մարդու այն օրգանից, որի միջով անցնում է: Ուղեղի միջով անցնելով` նա խելք է դառնում, դատողություն: Անցնելով արևային հյուսակի միջով` դառնում է զգայություն ու զգացմունք, և վերջապես, երբ նա անցնում է սեռական օրգանների միջով, դառնում է հակառակ սեռի էակի հանդեպ սեռական հակում, բայց այս բոլոր դեպքերում նա նույն էներգիան է մնում:
Հետևաբար, սեռական էներգիան գալիս է վերևից, բայց անցնելով սեռական օրգանների միջով` նա առաջացնում է զգայություն, գրգռում, մերձենալու ցանկություն, և կարող է այնպես լինել, որ այդ արտահատությունների մեջ բացարձակապես որևէ սեր չկա: Այդպես է լինում կենդանիների մոտ: Տարվա որոշակի ժամանակահատվածում նրանք մերձենում են իրար, բայց դա նրանք սիրո պատճառով չեն անում: Հաճախ նրանք պատառոտում են իրար, իսկ որոշ միջատների մոտ էգը ուտում է արուին. ի՞նչ է` դա սիրո նշա՞ն է: Ոչ, դա մաքուր սեռականություն է:
Սերը սկսվում է այն ժամանակ, երբ այդ էներգիան միաժամանակ դիպչում, առնչվում է մարդու այլ կենտրոններին` սրտին, ուղեղին, հոգուն ու ոգուն: Այդ պահից սկսած` սեռական հակումը, ինչ-որ մեկին մոտենալու ցանկությունը գունավորվում են մտքերով, զգացմունքներով, գեղագիտական ճաշակով: Այստեղ արդեն չեն փնտրում եսապաշտական բավարարում:
Սերը, եթե ցանկանում եք, դա սեռականությունն է, բայց ընդլայնված, բանական, վերափոխված: Սերն ունի այնպիսի աստիճաններ և արտահայտություններ, որոնց անհնար է թվարկել ու դասակարգել:

Սեռականություն… Սեր… Երբ դուք կանգ չեք առնում միայն կոպիտ ‎ֆիզիկական զգացողությունների վրա, այլ զգում եք, որ ձեզ տիրում են այդ տիեզերական ուժի բարձրագույն աստիճանները, ապա դա հենց Սերն է, կապը բնության ավելի բարձր ոլորտների հետ: Բայց ինչքա¯ն մարդիկ կան, որոնք, բավարարելով իրենց ցանկությունը, նույն պահին թողնում են իրար և նույնիսկ թշնամի են դառնում: Նրանց համար կարևոր է շատ արագ ազատվել լարվածությունից, և եթե որոշ ժամանակ անց էնեգիան նորից հավաքվում է, ապա նորից դառնում են նուրբ ու ժպտերես, բայց միայն մի նպատակով` նորից բավարարել իրենց ցանկությունը: Այստեղ դեռևս սեր չկա: Իհարկե, կա պահանջը, կարիքը և դա շատ նորմալ է, հատկապես երիտասարդ տարիքում: Բնությունը, որ ամեն ինչ կանխատեսել է, ստեղծել է դա` ցեղի շարունակության համար:
Կարելի է ասել, որ սեռականությունը ունի եսապաշտական հակում, որը մարդուն մղում է իր պահանջի բավարարման փնտրում, և դա կարող է բերել նրան դաժանության, քանի որ նա չի մտածում ուրիշի մասին, այլ ցանկանում է միայն բավարարել իրեն: Երբ տղամարդը նետվում է աղջկա վրա, միթե նա մտածում է այն ցավի մասին, որ նրան կարող է պատճառել: Ոչ, նա կարող է նույնիսկ նրան սպանել, միայն թե բավարարի իր բնազդները: Դա էլ հենց սեռականությունն է, մաքուր անասնական բնազդը: Մինչդեռ իսկական սերը մտածում է ուրիշի երջանկության մասին, այն հենվում է զոհաբերության վրա: Ժամանակի, ուժի, փողի զոհաբերության` օգնելու ուրիշին, հնարավորություն տալու, որ նա ծաղկի ու զարգացնի իր բոլոր ունակությունները: Եվ ոգեղենությունը սկսվում է այնտեղ, որտեղ սերը բարձրանում է սեռականությունից, երբ արարածը ընդունակ է լինում ինչ-որ բան կտրել իրենից և տալ ուրիշին, երբ դու կարող ես քեզ զրկել ինչ-որ բանից:
Դուք, իհարկե, կասեք, որ"Ակնհայտ է, որ սեռականության մեջ ոչ մի արարչական բան չկա": Սակայն հակառակն է. սեռականությունը արաչական ծագում ունի, բայց քանի մարդ չի սովորել ինքն իրեն տիրապետել, դրա արտահայտությունները, իհարկե, արարչական չեն:
Սիրո և սեռականության արտահայտությունների միջև գրեթե տարբերություն չկա. նույն դիմախաղը, նույն գրկախառնությունները, համբույրները… Տարբերությունը էներգիաների ուղղվածության մեջ է. երբ ձեզ կառավարում է միայն ցանկությունը, դուք չեք հոգում ուրիշի մասին, իսկ երբ դուք սիրում եք, դուք մտածում եք, թե ինչպես նրան երջանկացնել: Սեռականությունը և սերը ոչ այնքան են տարբերվում իրարից ‎ֆիզիկական տեսակետից, այլ տարբերվում են անտեսանելի, հոգեկան, հոգևոր պլանում:
 
__________________
God Bless Our Home-in Armenia
PINK_arm is offline  
Reply With Quote
 
 

All times are GMT +4. The time now is 12:48.

 v.0.91  v.1  v.2 XML Feeds JavaScript Feeds


Powered by vBulletin® Version 3.8.7
Copyright ©2000 - 2024, vBulletin Solutions, Inc.



Liveinternet
User Control Panel
Networking Networking
Social Groups Social Groups
Pictures & Albums All Albums
What's up
Who's Online Who's Online
Top Statistics Top Statistics
Most Active Forumjans Most Active Forumjans

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60