22 May 10, 19:41
|
#33 (permalink)
|
Join Date: Apr 2009
Location: 亞美尼亞
Rep Power: 19
|
Re: Ex-president of Armenia Kocharyan hunting Lions in Africa Охота экс-президента Кочаряна на львов в Африке Հայաստանի նախկին նախագահի առյուծի որսը Աֆրիկայում
Тоже мнение (я не разделяю ее )))
Quote:
Ո՞վ է եղել մեր նախագահը
Կ. Սիմոնյանի այս նամակն անդրադարձ է Ռոբերտ Քոչարյանի առյուծ սպանելու «քաջագործություններին», իսկ ամենից առաջ` մեզ` բոլորիս:
«Տվյալ դեպքում իմ բողոքը մեզնից է: Ընդունված է ժողովրդին մեղադրել ամեն ինչում` հեշտ է ու անվնաս: Բայց երբեմն իրոք մենք ենք մեղավոր` մեր անպահանջկոտությամբ:
Երբ տեսա մեր Քաջ Նազարին` սպանված առյուծին հեծած, առաջին զգացումս ամոթն էր: Ամոթ, որ այդպիսի մարդը մեր երկիրը կառավարել է ամբողջ տասը տարի, ամոթ, որ ընդհանրապես մենք բարձրագույն ղեկավար ենք ընտրում` առանց հստակ ու խիստ չափանիշների առաջադրման: Մենք միշտ էլ իմացել ենք` ով է Քոչարյանը, ու համաձայնել ենք երկիրը վստահել մեկին, որն իրեն թույլ է տվել իր երկրի քաղաքացուն գնելու փորձ անել: Էլ ինչո՞վ մեղավոր չենք: Մանավանդ որ քաղաքացին էլ վաճառվել է: Ուրեմն` մենք իրար արժե՞նք:
Հիմա, բնության կենդանի արարածներին հաճույքով սպանող մարդուն անդրադառնալիս, ինձ թվում է` մեզ ավելի շատ պետք է մտահոգի այդ մարդու հոգեբանական կերպարը: Քաջ ես` կենդանի առյուծին հեծնեիր, մենք էլ հպարտանայինք մեր անվեհեր նախկին նախագահով: Թե չէ, նույնիսկ Քաջ Նազարը սպանած վագրին չէր նստել, այլ, թեկուզ ակամա, բայց կենդանի վագրին էր ձի սարքել, քշում: Որսորդությունը դաժան բան է, բայց սպանված կենդանուն ծաղրուծանակի ենթարկելը, համաձայնեք, որ ուղղակի հրեշավոր է: Իսկ թե այդպիսի մարդը ինչ արժեքներ, ինչ բարոյական չափանիշներ ունի, ինչպես է վերաբերվել մեզ, ինչպես է արհամարհել... Դրա համար էլ ինձ քիչ է հետաքրքրում նրա ծախսած գումարի չափը: Միշտ էլ հաճույքների վրա ամենամեծ գումարներն են ծախսվում, կարեւորն այն է, որ մեր նախկինը այդպիսի բարոյազուրկ, անխիղճ սադիզմով հաճույքներն է նախընտրում: Իրավունքի մասնագետներին քաջ հայտնի է ագռավին տանջամահ արած աթենացի տղայի մասին դասագրքային պատմությունը: Այդպիսի նախադրյալներով տղան Աթենքի հումանիստներին անհույս անուղղելի թվաց, եւ նրան մահապատժի ենթարկեցին: Մենք ամեն օր խոսում ենք Քոչարյանին եւս մեկ պաշտոնով կամ նախագահական ժամկետով պարգեւատրելու հավանականության մասին: Հրեշավոր է: Այս մարդը, որ ատում է առյուծներին, բնության այդ շքեղ, հզոր ու գեղեցիկ արարածներին, ինչքան ավելի պետք է արդարացիորեն արգահատի մեզնից, եթե թույլ տանք էլի իշխել մեզ վրա:
Համոզված եղեք, դրանից հետո նա իր սիամական եղբոր օրինակով եւ մեր սահմանադրության միջոցով մեզ վրա դրած հաջող գիտափորձով (հայտարարվեց, չէ՞, որ նախագահին չի կարելի պատասխանատվության ենթարկել իր նախագահության օրոք. դրանից հետո որ այդ նախագահը թոշակի կգնար, ուղղակի անհավատալի էր թվում) համոզվելու է, որ ինքը միակ, մի-միակ նախագահացուն է այս երկրում եւ այս ժողովրդի համար»:
|
http://www.armtimes.com/9292
|
|
__________________
Плохая примета – сесть на тюбик вазелина.
|
|
|