Այս թեման նորից ակտուալ է դարձել, Սարդարապատ շարժման ստեղծման ու նրա նոր նպատակի - այլընտրանքային խորհրդարանի հետ կապված։
Ես կարդալով
պ.Խզմալյանի կարծիքը կասկածներով եմ պարուրվել, քանի որ հիմնարար հարցը, որ ժողովուրդը պիտի իր ներկայացուցիչներին ընտրի և ոչ թե առանձին մարդին, նույնիսկ եթե համոզված են իրենց չաձանիշների անսխալականության մեջ։
Ասածս այն է ինչ արդեն գրել էի մի քանի տարի առաջ անկախ մեր անձնական կարծիքից, կա նաև մեծամասնությունը, որին կամ պիտի մեր կարծիքը բացատրենք հասցնենք ու դարձնենք նրա համար արժեք կամ մի կողմ քաշվենք։ Մտավախությունը, որ կարող է ով ասես ընտրվել - միապետական տխմարություն է, ժողովուրդը ում ընտրի նտա հետ էլ պետք է հաշվի նստել։
Ես այն ժամանակ հակադրվում էի, - դուրներդ չի գալիս հեռացեք, մի աշխատեք այդ մարդկանց հետ, բայց հիմա հահոզված եմ, Սարդարապատի ակտիվիստները պիտի ոչ թե առանձին այլ հենց ՀԱԿում պայքարեն իրենց տեսակետը Արցախի լուծման, որպես ՀԱԿի հիմնական տեսակետ դարձնելու համար։ Համոզված եղեք, որ եթե կենգրեսի մյուս մասնակից ուժերից գոնէ մեծամասնության հետ համաձայնության եթե գաք Արցախի հարցում ինչ որ լուծման շուրջ - հուսամ առանց հող հանձնելու լուծում դա կլինի, ապա փոքրամասնությանը ուրիշ բան չի մնա քան համակերպվել այդ տարբերակին, ու հռչակել այն որպես ՀԱԿի հիմնական տարբերակ։ Նույնիսկ եթե փոքամասնությունում մնան կառկառուն դեմքերով ուժեր մեկ է առանձին դեմքերը չեն որոշողը այլ մեծամասնությունը։ Փորձել սկզբում ժողովրդին համոզել, որ ՀԱԿը հմոզվի դժվար գործ է, սկսեք փոքրից ՀԱԿի մասնակից ուժերից յուրաքանչյուրի հետ քննարկեք ու որոշեք ինչ լուծման տարբերակ Արցախի համար կարող եք ներկայացնել....
Ցավոք Սարդարապատ նախաձեռնության աջակից
ՄԱՐԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆի հետ քննարկումներում նա հոռետեսորեն է վերաբերվում նման փորձեին ՀԱԿում Արցախի կա որևէ ուրիշ հարցում, ինչ որ ուրիշ դիրքորոշում առաջ տրանելուն քան ԼՏՊին է
Quote:
ՀԱԿ-ի ներսում քննարկում անցկացնելու դեպքում հենց Լեւոնի դիրքորոշումն էլ կհաղթի: եթե անգամ դահլիճում նստած լինեն մարդիկ, որոնց հետ առանձին խոսելով տեսնես որ Լեւոնի պես չեն մտածում, ուրիշ ձեւով են մտածում, էլի մեկա` առարկողը մենակ «Սարդարապատը» կլինի, իսկ վերջում Լեւոնի դիրքորոշումը կհաղթի: Եթե դուք ՀԱԿ-ի հավաքներին երբեւէ եղել եք` կհասկանաք ինչ եմ ասում, եթե չեք եղել` գիտեմ որ չեմ կարողանալու ձեզ բացատրել թե դա ոնց ա լինում: Դրա համար էլ իմ համար միանշանակ ա, որ նոր ընդդիմությունը պետք ա ձեւավորվի էս կախարդված շրջանից դուրս:
|
Բյաց սկզբում ես էլ էի այլ կարծիքի ԼՏՊի գործունեության մասին, կարելի է տեսնել նախորդ տարնիերի քննարկումից, որ նույնիսկ համոզված էի, որ ԼՏՊն զուտ գալիս է Սերժ Սարգսյանին լեգիտիմություն ապահովվելու նպատակով, իսկ Սեֆիլյանին բանտում ԼՏՊին աջակցել համոզելը հենց սերժանտների պլանի մի մասն է։
Բայց իրականում ինչու է ԼՏՊն հետ եկել, դրա շուրջ երևի արդեն պատմաբաններն ու վերլուծաբաններն պիտի տրտնջան, իսկ Ժիրայրն ու մնացած Սարդարապատի ակտիվիստները պիտի առաջ գնան օգտագործելով ԼՏՊի կողմից տրամադրված տրամպլինը - նախնական ստարտը, չի կարելի այդ ստեղծվածը թողնել մարի, ու անօգտագործելի դառնա, նույնիսկ եթե ինքը ԼՏՊն դեմ լինի, որ իր առօրյա ստեղծած ՀԱԿը ուրիշ ուղղությամբ այլևս ընթանա....
Ինձ թվում է, վերջին Գյումրու հավաքում ԼՏՊի բացակայությունը վկայում է նրա մասին, որ նա հիմա սպասում է տեսնի ով է ի վիճակի ՀԱԿի ստեղծած պոտենցիալը իրենով անել ու լիարժեք օգտագործելու....