View Single Post
Old 27 Jun 10, 18:37   #6 (permalink)
Ultra VIP
VIP Ultra Club
Õè÷ÊÎÊ's Avatar
Join Date: Apr 2009
Location: 亞美尼亞
Posts: 3,254
Rep Power: 18 Õè÷ÊÎÊ is on a distinguished road
Re: ÌÛ ÒÅÐßÅÌ ÀÐÌßÍÑÊÈÉ ÊÎÍÜßÊ....

ìíîãî èíòåðåñíîãî ãîâîðèò.ðåêîìåíäóþ ïðî÷èòàòü)
Quote:
Ազատություն» ռադիոկայանի, «Լրագրի» եւ «Հետքի» բացառիկ հարցազրույցը ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի հետ։

Պ-ն Բագրատյան վերջերս Երեւանի կոնյակի գործարանի (ԵԿԳ) ղեկավարը մեկնաբանություններ տվեց գործարանի կողմից խաղողի գնումների կրճատման մասին։ Մասնավորապես, նա նշեց, որ դա պայմանավորված է նրանով, որ ԵԿԳ գնում է խաղողի 90տոկոսը, մինչդեռ արտադրում է կոնյակի 20-25 տոկոսը (տես՝ http://www.tert.am/am/news/2010/06/15/brandy/)։ Ասված է նաեւ, որ 2008-2010թթ. ԵԿԳ արտադրության ծավալները նվազել են 55%-ով (իջել են ավելի քան 2 անգամ)։ Ինչպե՞ս կարող է նման բան պատահել։

Կարծում եմ` Երեւանի կոնյակի գործարանի նման մեկնաբանությունները համապատասխանում են իրականությանը։ Այդ երեւույթը նկատելի է հատկապես վերջին 4-5 տարիիներին։ 2004-2008թթ., ըստ ՀՀ ԱՎԾ տվյալների կոնյակի արտադրության ծավալներն ավելի քան կրկնապատկվել է՝ 7.1 մլն լիտրից հասնելով 15.9 մլն լիտրի։ Այդ ընթացքում ԵԿԳ արտադրության ծավալները մոտ 4.5 մլն լիտրից իջել են շուրջ 3.5 մլն լիտրի։ Սա նշանակում է, որ ընկերության տեսակարար կշիռը հայկական կոնյակի արտադրության մեջ 63%-ից իջել է 22%-ի։ Իսկ դա իր հերթին նշանակում է, որ ԵԿԳ ՀՀ-ում այլեւս առաջինը չէ։ Արտադրության եւ իրացման ծավալներով նրան անցել են կամ էլ մոտավորապես հավասարվել են «Նոյը», «Պռոշյանի կոնյակի գործարանը», «ՄԱՊ»-ը։ Կան պոտենցիալ ունեցող այլ գործարաններ եւս Ավշարում, Արտաշատում, Եղվարդում եւ այլն։ Լավ է, իհարկե, որ շնորհիվ ԵԿԳ գործունեության այս գործարանները վերակենդանացան։

Ի՞նչու եք այդ գործարաններում արտադրության աճը կապում ԵԿԳ հետ։

Բանն այն է, որ երբ ՀՀ կառավարությունը 1998-ի մայիսին վաճառեց ԵԿԳ ֆրանսիացիներին (առաջին մեկ տարին դա վարձով էր տրված) սկզբից գործարանի վաճառքի ու արտադրության ծավալները 2 անգամ իջան։ Ես ԵԿԳ հրավիրվեցի 1998թ. հուլիսին եւ ինձ խնդրեցին փորձել լուծել հարցը։

Այդ ժամանակ ՀՀ իշխանությունները պնդում էին, որ ֆրանսիացիները հետխորհրդային շուկաներում աշխատելու ձեւը չգիտեն (Ռոբերտ Քոչարյանի խոսքերն են), այստեղ ուրիշ կանոններ են աշխատում։ Իրականությունը շատ ավելի պարզ էր։

Քանի դեռ գործարանը պետական էր, նրա գործունեության մեջ շահագրգռված էին իշխանավորները, որոնք էլ կիրառում էին որոշակի ճնշման, զսպման մեխանիզմներ ապրանքանիշը կեղծողների, ֆալսիֆիկատորների նկատմամբ։

Բայց ահա ֆրանսիացիներին վաճառելուց հետո նույն այդ իշխանավորները անում էին ճիշտ հակառակը. մյուս գործարաններում կեղծում էին ֆրանսիացիաների վաճառած ապրանքանիշերը։ Հատկապես անտանելի դարձավ իրավիճակը մեր կոնյակի սպառման հիմնական շուկաներում` ՌԴ-ում, Ղազախստանում, Ուկրաինայում և այլն։

Մարդիկ ամենուր «Ախթամար», «Նաիրի» ու «Դվին» էին շշալցնում, չնայած այդ ապրանքանիշները վաճառված էին ֆրանսիացիաներին։ Ամեն անգամ ԵԿԳ ստիպված էր դիմել դատական քայլերի, որնք արդյունավետ չէին (երկար ժամանակ էր պահանջվում, շատերը, հատկապես ՀՀ սահմաններից դուրս գտնվող, բայց նախկին Արարատ տրեստին պատկանող գործարանները, միանգամայն իրավացիորեն շշալցման իրավունք ունեին)։ Թվում էր վիճակն անելանելի է։ Տուժում էր ոչ միայն ԵԿԳ-ն։ Անհասկանալի էր նաև ՀՀ-ում գտնվող մյուս գործարանների ճակատագիրը։

Բայց չ՞է որ դատական գործընթացներից բացի կան նաև շուկայում գործելու այլ մեխանիզմներ. մարքեթինգ, գովազդ, սպառողների մոտ արտադրանքի ճանաչվածություն եւ այլն։

Եկեք հիշենք մեկընդմիշտ մի բան. գովազդել կարելի է միայն իդենտիֆիկացված ապրանքը կամ ծառայությունը։ Եթե դու փող ես ծախսում ռեկլամի վրա, ապա ռեկլամվող ապրանքը պետք է խիստ որոշակի լինի։ Այլապես դու կարող ես ռեկլամել քո մրցակցի կամ որ ավելի վատ է քո արտադրանքը կեղծողի արտադրածը։

Իսկ ի՞նչ լուծում գտաք այն ժամանակ։

Այն ժամանակ մենք մի հանճարեղ միտք հղացանք. Փոխարինել ÃÎÑÒ-13741 խորհրդային ստանդարտը ՀՍՏ 150, ՀՍՏ 151, ՀՍՏ 181 հայկական ստանդարտներով։ Սա ռիսկային լուծում էր։

Բոլորը կարծում էին, որ հենց մեր կոնյակի շշերի վրա ռուսական ÃÎÑÒ-ի փոխարեն հայտնվեն հայերեն ՀՍՏ տառերը եղած շուկաներն էլ կկորցնենք։

Փառք աստծո ֆրանսիացիները ոչ միայն համաձայնվեցին, այլև օժանդակեցին սրան։ ԵԿԳ շարունակում էր արտադրել կոնյակ հին շշերով միաժամանակ ՀՀ ստանդարտների վարչության (կոմիտեի) օգնությամբ հաջողվեց ԱՊՀ երկրներում ճանաչել տալ «հայկական կոնյակի» վերը նշած ստանդարտները։

Դա նույն ստանդարտն էր, ինչ սովետականը, միայն թե պնդում էր, որ հայկական է այն կոնյակը, որը պատրաստվել է հայկական խաղողից եւ շշալցվել է Հայաստանում։

Ստացվեց այն էֆեկտը, ինչ կանխատեսել էինք. Բոլոր այն «հայկական» կոնյակները, որոնք շշալցվել էին, օրինակ, Ռուսաստանում կամ Ղազախստանում դարձան «օրենքից» դուրս։

Այսինքն, հիմա պետք չէր գնալ և դատարանում ապացուցել, որ, ասենք, «Նաիրի» ապրանքանիշը պատկանում է ԵԿԳ-ին եւ ղազախական, ուկրաինական, բուլղարական կամ ռուսական որևէ ընկերություն իրավունք չունի Նաիրի շշալցնել։
Հիմա արդեն հարցադրումն այսպիսին էր. հայկական կոնյակը Ռուսաստանում, Ղազախստանում կամ Ուկրաինայում չի կարող շշալցվել ընդհանրապես։ Հայաստանի սահմաններից դուրս կեղծումները հիմքերը դրանով իսկ քոքից կտրվեցին։

Ստացվում է, որ այդ որոշումով հիմք դրվեց նոր արտադրանքի, «հայկական կոնյակին»։

Ճիշտ այդպես։ Խորհրդային տարիներին արտադրվածը եղել է կոնյակ։ Չնայած մենք կենցաղում օգտագործում էինք «հայկական կոնյակ» արտահայտությունը, բայց վերջ ի վերջո դա կոնյակ էր համաձայն ÃÎÑÒ-13471-ի։ Նոր ստանդարտով մենք ստացանք «հայկական կոնյակ»։

Ստանդարտում ֆիքսվեց նաև, որ այդ կոնյակի արտադրության համար պետք է օգտագործվեն սպիտակ հայկական խաղողները, այդ թվում այնպիսի տեսակներ, ինչպես «Ոսկեհատ (խարջի)», «Մսխալի», «Գառան դմակ», «Ռքացիթելի» եւ այլն։

Սրանք ոչ թե պարզապես սպիտակ խաղողներ են, այլ ունեն մի քանի հազար տարվա պատմություն։ Դրանց բնորոշ է գենետիկական ամրություն եւ մաքրություն։

Համեմատության համար ասենք, որ ֆրանսիական կոնյակները պատրաստվում են հիմնականում մեկ՝ «Պինո Բլան» խաղողից։ Այսինքն, մեր (ԵԿԳ այն ժամանակվա ղեկավարության, այդ թվում ձեր խոնարհ ծառայի) նախաձեռնությունը թույլ տվեց վերջապես իրավական ու կոմերցիոն տեսք տալ «հայկական կոնյակ» կոչվածին։ Այսպիսով, «հայկական կոնյակը» կոնյակ չէ, բրենդի չէ, արբուն չէ, այն «հայկական կոնյակ» է։

Լավ, իսկ ի՞նչ եղավ հետո, ի՞նչու չհաջողվեց այդ հաջողությունը զարգացնել։

Բանն այն է, որ «հայկական կոնյակի» ստանդարտով մենք դրեցինք մի հսկա ոլորտի բարեփոխման սկիզբը։ Արդյունքն ապշեցուցիչ էր. 2000-2008թթ. հայկական կոնյակի արտադրության եւ իրացման ֆիզիկական ծավալները (լիտրերով) աճեցին 12 անգամ։

Սա այն դեպքն էր, երբ մի ձեռքով 10 ձմերուկ ես բռնում։ Դրանից շահեց ոչ միայն ԵԿԳ-ն, այլ, նախեւառաջ, մյուս կոնյակ արտադրողները Հայաստանում։

Այս իմաստով կոնյակարտադրության բումը 2000-2008թթ. պարտական է ֆրանսիացիներին պատկանող ԵԿԳ-ին։ Գործը պետք էր շարունակել։ Եվս 4 քայլ էր պետք անել.

(1) հիմնել «հայկական կոնյակ» արտադրողների ասոցիացիա անդամների պարտականությամբ, որ նոր հայկական ստանդարտները կհարգվեն։

(2) Հիմնել պետական ժամանակակից լաբորատորիա, ուր «հայկական կոնյակ» արտահանողների արտադրանքը պարբերաբար պետք է վերահսկվեր։
(3) Օրենսդրորեն վերահսկել խաղողի գնումները, դրա թափոնները պետք էր հաշվառման վերցնել հայրկային մարմինների կողմից։

(4) Բացի շշալցումից պարտադրել նաև, որ «հայկական կոնյակի» համար արտադրվող սպիրտները պետք է թորվեն Հայաստանում։ Դրանով իսկ «հայկական կոնյակը» ռեգիւնալ (ԱՊՀ) ապրանքանիշից դարձնել միջազգային ապրանքանիշ։ Բայց այդ քայլերն այզպես էլ չկատարվեցին։

Գուցե պետք էր իշխանություններին տեղյակ պա՞հել։

2001-ին այս հարցերով եղա Ռ. Քոչարյանի մոտ (առաջին եւ վերջին անգամն է, որ նրա հետ հանդիպել եմ իբրեւ նախագահ պաշտոնավարելիս)։

Բացատրեցի խնդիրը, ասացի, որ եթե այս նոր քայլերը չարվեն, ապա հայկական կոնյակ արտադրողները, որոնք շնորհիվ վերը նշած ստանդարտի հաջողությամբ ազատվել են ղազախական, ռուսական եւ այլն մրցակիցներից, անկանոն, անհավասար պայքարի մեջ կմտնեն միմյանց մեջ եւ իրար կխանգարեն։

Ասացի, որ պարտադիր է, որպեսզի պետությունն իր վրա վերցնի կոնյակի հայկական ստանդարտի պահանջների կատարումը։ Ասացի, որ այդ քայլերն անելու պարագայում հայկական կոնյակի արտահանման ծավալները կարճ ժամկետում կկազմեն 40-45 մլն լիտր (650-750 մլն դոլար)։ Նույնիսկ ասացի, որ «կոնյակ + մոլիբդեն»-ով կարելի մրցակցել Բաքվի նավթի հետ։

Քոչարյանը, որը ԵԿԳ-ն Պեռնո-Ռիկարին վաճառելու կնքահայրն էր, այդպես էլ ոչինչ չարեց։ Մի անգամ ինձ զանգահարեց գյուղնախարար Դ.Լոքյանը եւ խնդրեց մի նամակում շարադրել ու իրենց ուղարկել խաղողագործության եւ կոնյակագործության զարգացման 10 քայլ։ Մենք դա արել ենք։

Վերջապես «168 ժամի» թերթի ակումբում առանձնազրույց եմ ունեցել եւ խնդիրը շարադրել վարչապետ Անդրանիկ Մարգարյանին։ Վերջ ի վերջո վերը նշված 4 քայլերն այդպես իրականություն չդարձան։

Մի՞թե հնարավոր չէր առանց այդ փոփոխությունների շարունակել «հայկական կոնյակի» հաղթարշավը։

Ոչ, ամենեւին։ Կատարված քայլը թույլ էր տալիս վերացնել Հայաստանից դուրս գտնվող մրցակիցներին։ Հայաստանի ներսում սկսվեց մրցակցություն ներքին արտադրողների միջեւ։

Բացի ԵԿԳ-ից, մնացած վերը նշված գործարաններից որոշները սկսեցին ներմուծել կոնյակի սպիրտ՝ խախտելով «հայկական կոնյակ» ստանդարտի պահանջները։

Մարդիկ գնում էին 2-3 հազ. տոննա խաղող, բայց հայտարարում էին 20 հազ. տոննա։ Իրականում ներմուծում էին սպիրտ։ Երբեմն բարձր որակի։

Օրինակ, քանի որ ԵՄ-ան ընդլայնումը հանգեցրեց խաղողի արտադրության կտրուկ ավելացման, «հին» խաղողագործական երկրների խաղողագործները սուբսիդիաներ ստացան այն պայմանով, որպեսզի ժամանակի ընթացքում քանդեն խաղողի այգիները։

Կոնյակի սպիրտի հսկայական ավելցուկ ձեւավորվեց։ Կարելի էր 1 հեկտոլիտր սպիրտը գնել 50 եվրոյով, երբ տեղում խաղող մթերելիս եւ թորելիս պետք էր ծախսել 350-400 եվրո։

Այսպիսով, մարդիկ տնտեսում էին։ Բացի այդ, մթերելով 2 հազ տոննա, բայց ցույց տալով թե իբր 20000 տոննա է մթերվել, մարդիկ 18000 տոննա խաղողի համարժեք գումարի չափով (1.8 մլրդ դրամ) ուռճացնում են ինքնարժեքը։ Այսինքն, այդ գումարով ստվերային տնտեսություն է ստեղծվում։ Վերջապես, օրդինար կոնյակների համար չէին խուսափում նույնիսկ ռեկտիֆիկատ սպիրտը գունավորել եւ շշալցնել։

Բայց այդ դեպքում հսկայական ստվերային տնտեսություն է գոյանում հանրապետությունով մեկ։

Այո, իհարկե։ 2006-2009թթ. ՀՀ ԱՎԾ ցույց է տվել խաղողի արտադրության 185-210 հազ տոննա ծավալներ։ Իրական թիվը 100-105 հազ տոննա է։ Գյուղնախարարությունը ցույց է տալիս 95-100 հազ տոննա խաղողի մթերում։ Իրական թիվը 45-55 հազ տոննա է։ Այս մասին գիտեն բոլորը. եւ գյուղնախը, եւ ԱՎԾ-ն։

Ավելին, միայն խաղողի թվերի այս մանիպուլյացիայի պատճառով վերջին 10 տարիներին ՀՀ ՀՆԱ-ն ամեն տարի ուռճացվել է 0.4-0.5 տոկոսի չափով։

ԵԿԳ-ն միակ ձեռնարկությունն է, ուր հավաստի տվյալներ կան խաղողի բերքատվության եւ տարածքների մասին։ Վերջին հաշվով միայն այս գործարանն է, որ խաղողի այգիների արբանյակային նկարահանումներ է կատարել։ Քանի անգամ ԱՎԾ-ն և գյուղնախը հրավիրվել են գյուղեր, ստուգումների։

Ու միշտ ստուգումների կեսից փախել են։ Այսպիսով, կատարելով սպիրտի գնումներ, կոնյակ արտադրող հայկական ձեռնարկությունների մի մասը, նախ, խախտում է «հայկական կոնյակի ստանդարտը» արտադրելով ուրիշ բան, ապա, ստվերայնացնում է երկրի տնտեսությունը եւ, ի վերջո, հարված հասցնում հենց խաղողագործին։

Հասկացեք, դրսում սպասում են «հայկական կոնյակի», ոչ թե կոնյակի (դա ավելի լավ անում են ֆրանսիացիները) կամ բրենդիի։

Միգուցե իրավիճակը կփոխվի ՀՀ կառավարության կողմից «արբուն» ապրանքանիշը շրջանառության մեջ մտցնելով։

Աստեղ է թաղված շան գլուխը։ Դա բացարձակապես անհիմն, առանց վերլուծությունների եւ կոնյակի շուկայում աշխատող, բայց դրսից սպիրտ ներմուծող ընկերությունների շահից բխող որոշում է։

Ի՞նչու, չէ որ «կոնյակ» բառի օգտագործումն անօրինական է։

Ո՞վ է ձեզ այդպիսի բան ասել։ «Կոնյակ» բառն օգտագործելու 2 հիմնավոր պատճառ ունենք։ Նախ, Ֆրանսիայում «ապելյացիոն դե կոնտրոլ»-ը (տեղանունների մասին օրենքը) ընդունվել 1909-ին։ Հայաստանում կոնյակ արտադրում են 1887-ից։

Երկրորդ, ԽՍՀՄ կազմում մենք երկար ժամանակ արտադրել եւ մեր սպառողներին մատակարարել ենք կոնյակ։ Այս պարագայում եւս ոչ-ոք իրավունք չունի մեր սպառողներից խլելու այդ իրավունքը։ Պատահական չէ, որ ԱՀԿ անդամակցելիս այդպես էլ չկարողացան մեզնից պահանջել դադարեցնելու «կոնյակ» բառի օգտագործումը։

Բայց չ՞է որ որոշ երկրներ հրաժարվում են պիտակներից, որոնց վրա գրված են «հայկական կոնյակ» բառերը։

Միայն այն երկրները, ուր ԽՍՀՄ օրոք մենք արտահանումներ չենք ունեցել։ Այս առումով «արբունի» մասին որոշումը հիմարություն է։ Սրանից մի տաս տարի առաջ մոլդովացիները, չկարողանալով ճիշտ կողմնորոշվել, «կոնյակ» բառի փոխարեն սկսեցին օգտագործել «դիվին» բառը։

Արդյունքում մոլդովական կոնյակն (հիշում եք «Բելի Աիստ» ապրանքանիշը) այսօր չկա։ ՀՀ կառավարությունը «արբունի» կողմնակիցներին պիտի ասեր, «Հայաստանը «ազնվազարմ» «հայկական կոնյակ» է արտադրում։ Ես էլ հսկելու եմ, որ ստանդարտները (տեխնիկական կանոնակարգերը) հարգվեն»։ Իսկ արբունի որոշման նախագիծը ներկայացնողին պետք էր աշխատանքից ազատել։ Հասկացեք, դրանով մենք մահացու հարված ենք հասցնում շուկայում արդեն հաղթած «հայկական կոնյակ» ապրանքանիշին։

Լավ, իսկ ի՞նչու Պեռնո-Ռիկարը, ԵԿԳ-ն չեն պայքարում այդ երեւույթների դեմ։

Պայքարում էին։ Համենայնդեպս առաջին ֆրանսիացի նախագահի ժամանակ։ Հետագայում, 2005-2010թթ ևս 3 նախագահ նշանակվեցին։ Սրանցից ոմանք այդ պայքարը ակտուալ չէին համարում։ Մտածում էին, որ դա իրենց խնդիրը չէ (անշուշտ, դա, նախեւառաջ, կառավարության խնդիրն է)։ Ի վերջո, ինչպես տեսանք, ԵԿԳ հայտնվել է ծանր իրավիճակում։ Եվ եթե իրավիճակը չշտկվի, ապա Պեռնո-Ռիկարը վաղ թե ուշ վաճառելու է ԵԿԳ-ն, չնայած բոլորովին վերջերս այն մտցվել էր հոլդինգի ռազմավարական ապրանքանիշների ցանկի մեջ։
http://hetq.am/am/economy/bagratyan-5/
 
__________________
Ïëîõàÿ ïðèìåòà – ñåñòü íà òþáèê âàçåëèíà.
Õè÷ÊÎÊ is offline  
Reply With Quote
 
 

All times are GMT +4. The time now is 15:19.

 v.0.91  v.1  v.2 XML Feeds JavaScript Feeds


Powered by vBulletin® Version 3.8.7
Copyright ©2000 - 2024, vBulletin Solutions, Inc.



Liveinternet
User Control Panel
Networking Networking
Social Groups Social Groups
Pictures & Albums All Albums
What's up
Who's Online Who's Online
Top Statistics Top Statistics
Most Active Forumjans Most Active Forumjans

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60 61 62 63 64 65 66 67 68 69 70 71 72 73 74 75 76 77 78 79 80 81 82 83 84 85 86 87 88 89