Պարզվում է ջրի հարցը արդեն ստրատեգիական նշանակություն է ձեռք բերել ու այն նույնիսկ մեր թշնամիները մեր դեմ են օգտագործում
Ազգային ժողովի անկախ պատգամավոր Լյովա Խաչատրյանի հետ հարցազրույցից
.......
-Ադրբեջանը մեզ «շրջափակում է»՝ առաջացնելով ջրային խնդիրնե՞ր:
- Այո, հենց այդ էլ անում են: Մինչդեռ մենք կարող էինք ժամանակին իրենց շրջափակել Արփայի ջրամբարով, որը չարեցինք 20-15 տարվա ընթացքում: Կարող էինք վերջին 12 տարում տարեկան 8-10 միլիոն գումար ներդնել եւ կառուցել Արփայի ջրամբար, որն այսօր հակակշիռ կլիներ: Կամ՝ պահանջեինք, որ երկաթուղին բացվեր, որի դիմաց Նախիջեւանին ջուր կտայինք: Չարեցինք: Իսկ այսօր Մեղրին ջուր չունի, եւ վաղը նույն խնդիրը ունենալու ենք Բաղրամյան-Հոկտեմբերյան տարածքում: Նույնը կկատարվի նաեւ Ախուրյանի ջրամբարի հետ: Մենք այս տարածքները ջրում էինք Արազի ջրով, բայց այսօր թուրքերը Բինգյոլում, Արազի վտակների վրա համատարած ջրամբարներ են կառուցում, որոնք իրենց հերթին վաղը սանձելու են Արաքսի ջուրը: Իսկ «Գայլի կիրճ» կոչված տարածքում կառուցում են, եթե չեմ սխալվում, 1 միլիարդ խորանարդ մետր տարողությամբ ջրամբար: Եվ այս ջրամբարներում եւս իրենք ջուրը կամբարեն սելավներից հետո, իսկ մենք սրա արդյունքում Արաքսում ջուր չենք ունենալու: Եվ հսկայական տարածքներ ամայացվելու են:
......
Մանրամասներն այստեղ
http://www.aravot.am/am/articles/politics/80932/view
Իմ կողմից ավելացնեմ, որ տխրեցնող է այն հանգամանքը, որ ջրի հարցի լուծումը իրականում դարձվում է ինչ որ մեկի մոնոպոլիայի ոլորտ հանձնելով ջրամատակարարումը ինչ որ օպերատորների։ Գերմանական համայնքներում շատերի մոտ դա նույնպես արվել է, ինչը միայն ցույց է տալիս որ հանգեցնում է զուտ գների բարձրացման և ոչ թէ որակի բարելավման ու հիմա փորձե են արվում վերադարձնել այն համայնքներին, համայնքները ետ են գնում մեծ դժվարություններով ու թանկացված գներով։ Հայաստանյան պայմաններում ջրամատակարարումը առավել ևս միայն ու միայն պետական ստրատեգիական նպատակ պիտի հայտարարվի ու ավելորդ լիբերալացում չարվի քանի փաստ է, որ ստանալով ինչ որ լծակներ միայն սկսելու են փող քամել, ոչինչ չանլով իսկ համակարգը էլ ավելի քայքայվելու է...
Факты о том, на сколько плачевно состоит дело с водой в Армении даже в Ереване, где 30% цены на водуз это результат потраченной элоктроэнергии на насосы, что можно избежать простым переделом системы труб, чтоб вода самотёком доходила до квартир.
Но самое трагическое, это попытки соседей лишить армянские сёла и многие районы воды, строя везде дамбы в Нахиджеване и Турции и собирая воду, которая не доходит до армянских территорий