Quote:
Originally Posted by ХичКОК
Եթե չեմ սխալվում Այվազյան Սմբատը քո կողմից այդքան չսիրված Ա.Զ.Սարգսյանի կուսակիցն է:"Հանրապետություն" կուսակցության քաղխորհրդի անդամ:
Ու ինչքան գիտեմ այդ կուսակցությունում լիովին կիսում են Ս.Այվազյանի հնչեցրած տեսակետը:
Ես համացանցում մի փոքր հետևել եմ Մարինեի ու Արամազդի բանավեճին:Հետո դադարեցի հետևել,քանի որ դեկլարատիվ հայտարարություններից այն կողմ Մարինեն որևէ այլ կոնկրետ բան չէր ասում:Կամ մի գուցե ես չէի հասկանում նրան:
Մի բան գիտեմ ,որ քանդելն ու քննադատելը շատ ավելի հեշտ է քան ինչ որ բան կառուցելն ու ստեղծելը:
|
Դե դա էլ թուլացնում է ՀԱԿը որ նույնիսկ նրա մաս կազմող կուսակցության սահմաններում միասնական մոտեցում չկա, Սարգսյանը ասում է հանձնեքն, բայց հանձնի անձը ում ժողովուրդը վստահում է, իսկ Այվազյանը ասում է, որ արդեն ինչ կարող էինք հանձնել ենք բավ է... Հուսամ ժողովրդի մեծ մասը նրա կողմից է։
Բայց դժբախտությունը նրանում է, որ չի ստացվում հասկացնել փոքրամասնությանը, որ պիտի մեծամասնության համար ընդունելի սկզբունքներից ելնել ու նույնիսկ մեկ կուսակցության անգամ ղեկավար անդամների շրջանում միասնության գալ չի լինում
Իմ մտահոգությունները ու քննադատությունը և կարծում եմ Սարդարապատ միություն կամ Ժառանգություն անցնողների նույնպես, նրանում է, որ չկա ինչ որ միասնական գիծ, որի ուղղությամբ բոլորը գնում են։
Բայց ի տարբերություն ՀԱԿ–ից ել ու մուտ անողների ու քաննադատողներից շատերի, ինձ համար դա միայն ողջունելի է, որ առողջ քաղաքական մտնոլորտ կա տարաձայնություններ, միայն վատ է, որ մարդիկ վախենում են եթե այդ տարաձայնությունների մասին բաց քննարկեն, մոնոլիտության վերաբերյալ լեգենդը կփլվի։ Բայց հենց տարաձայնությունները պիտի պահպանել ու ամեն կերպ օգտագործել որ հասարակությունը ԱՌՈՂՋ մնա և ոչ թե մեկ կամ մյսու ծայրահեղությունների մեջ ընգնի, մեկ բոլորով կոմմունիստ են, մեկ բոլորով ՀՀՇ մեկ բոլորով դաշնակ հիմա էլ նժդեհական։
Բազմակարծության ու փոխադարձ քննադատությունների ու անգամ մեղադրանքնեիր օգտագործելու լավագույն միջոցը ոչ միանձնյա ղեկավարվող կառույցներ ստեղծելն է, առանձին վերցրած «խարիզմատիկ» անձերից հնարավորինս զերծ մնալը, նման քայլերով բազմա–կազմակերպություն, բազմա–դաշինք ու վերջում կգանք հուսամ մի օր պառլամենտական պետության ու իրար ստիպելով, որ օրենքներ պահպանեն կլուծենք բոլոր խնդիրները նրանցով ով կարող է լուծել և ոչ թե հավերժ սրա նա հույսին կլինեն, ով միայն գոռում է, որ կլուծի բայց այ եթե մրցակիցներին ոչնչացնեն, ազատ գործողությունների ընդհուպ անօրինական իրավունք տան, մենաշնորհներ ընձեռեն, քվոտաներ բաժանեն...
Ով ինչ կարող է պիտի անի, նա ով զիճում է զիճի, ով չի զիճում չզիճի, ժողովրդին էլ կմնա միայն լսել, մտածել ու որոշել ում ինչքան իրավունք տալ, որ զիճի կամ ոչ... Հուսամ որ չտվողին կընտրենք, չնայած Սամվել Բաբայանի էլ է արդեն զիճողների բախչեքն ընգել հոռետեսությունն է անում
Quote:
եթե հասարակությունն անտարբեր է՝ Ղարաբաղում կլուծվի հարց, չի լուծվի, կտան հողերը, թե չէ, թե դա րաբաղցիների, թե հայաստանցիների կողմից, ես հո սպիտակ ագռավ չե՞մ։ Հետո ինչ, որ ծառայություն եմ մատուցել։ ...Հասարակությունը չի ուզում պայքարել ոչ անարդարության դեմ, ոչ մի բանի, իր որևէ շահի համար։
|
http://tert.am/am/news/2010/07/10/babayan/
ԼՏՊն ինքը պիտի ամեն ինչ անի, որ իրենով հնարավորինս քիչ բան որոշվի ՀԱԿում։ Բայց եթե առանց ԼՏՊ այն «կմեռնի» ապա «ապրելու» արհեստականնորեն այն պահելն իմաստ չունի։