View Single Post
Old 14 Jul 10, 19:14   #5 (permalink)
Զամունդացի դեմք
VIP Ultra Club
voter's Avatar
Join Date: Dec 2006
Age: 51
Posts: 8,242
Blog Entries: 15
Rep Power: 26 voter is on a distinguished road
Պատասխանը: Artsach(Karabach) could stay armenian either by ratifying Armenia-Turkey protocols or improving democracy Арцах останется Армянским, если ратифицируются Армяно-Турецкие протоколы или улучшится демократия

Ինձ թվումէ իմ ենթադրությունները ԼՏՊի 2007ի հետ գալու պատճառի մասին իրականությանը մոտ է։
Իսկ ենթադրությունս այն էր, որ նա եկել է Արցախը հանձնելու գործին օգնելու, որը կազմակերպել են սերժանտա-ռոբոտները։
Իսկ դավադրության ալգորիթմը այսպիսին էր.
ա.ժողովրդին համոզում են Լևոնականների ընդիմություն լինելու մեջ,
բ. սերժանտները հողեր հանձնելու պայմանագիր ստորագրելուց առաջ կազմակերպում են արտահերդ ընտրություններ, որի ժամանակ ԱԺում լևոնականները, որպես ընդիմադիր դառնում եմ մաս իսկ ԱԺն լեգիտիմություն է ձեռք բերում,
գ. միասին ընդունում են զիճումների պայմանագիրը։

Բայց այն, որ Արցախում նույնիսկ նման սցենարի դեպքում չեն համաձայնվելու ինչ որ բան զիճել վերջին շրջանում պարզ է դարձել և սերժանտներին և լևոնականներին, ինչի մասին էլ Դավիդ Շահնազարյանն է խոսում, ասելով որ սկզբունքներ ստորագրելը մի բան է, անելը մի բան։
Սա նաև սերժանտներին է պարզ դարձել երբ զգացել են, որ այդքան տարիներ արցախում իրենց կարծիքով հավատարիմ կադրեր ստեղծելը ոչինչ չի տալիս ու իրենց կադրերին ենթարկվող չկա ու իրենց ասածը անող չի լինելու։
Սրանից ելնելով էլ բանակցությունները, թե ալգորիթմի բ. քալի դեպքում ով ինչքան տեղ պիտի ստանա արտահերդ ԱԺում դադարեցվել են իսկ նրանց ով «հանդգնել» էլ բանակցել իշխանությունների հետ ՀՀՇում պիտի պատժեն, որ մարդիկ չմտածեն դա ի սկզբանէ դավադրություն է եղել ու շարունակեն մտածել, որ Լևոնականները ընդիմություն են։
Quote:
ՀՀՇ-ի անունից Զուրաբյանն ու Քոքոբելյանը սեպարատ բանակցություններ են վարել վարչակազմի հետ՝ արտահերթ ընտրություններում ՀՀՇ-ին տեղեր տալու եւ քաղբանտարկյալներին ազատ արձակելու ուղղությամբ:
http://news.am/arm/news/24885.html

Այս ամենում հետաքրքիր դիրք է գրավում Հովիկ Աբրահամյան Գագիկ Ծառուկյան միավորումը, հավանաբար սա պլան Բ-ն է, որ եթե սերժանտներին ու լևոնականների չհաջողվի պահել իշխանությունը իրենց մուծումներ անողների համար ու վտանգը լինի, որ կարող են բոլորը ամեն ինչ կորցնել իսկ հայաստանը գունավոր հեղափոխվի, գոնէ դոդացվածները սպիտակ ձիով գան հայտարարեն, որ իրանք զիճում չեն անելու ու փորձեն կանխել լևոնականների օրոք ստեղծված ու ռոբոտականների ու սերժանտականների ժամանակ բարգավաճած օլիգախիկ համակարգը։

Quote:
Հովիկ Աբրահամյան երեքշաբթի օրը ելույթ ունենալով Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հատուկ նիստում, ասաց «անտեսվել են հակամարտության էությանը առնչվող հետեւյալ կարեւորագույն փաստերը. Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը չի կարող հակադրվել Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի հետ, քանի որ Լեռնային Ղարաբաղը երբեւէ չի եղել ո'չ 1918 թվականին հռչակված անկախ Ադրբեջանի, ո'չ էլ վերջինիս իրավահաջորդը հանդիսացող ներկայիս Ադրբեջանի կազմում: Ադրբեջանը ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացման խաղաղ եւ օրինական գործընթացի, դիմել է ուժի կիրառման եւ 1991-1994 թվականներին սանձազերծել է լայնամասշտաբ պատերազմ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ, ինչի հետեւանքն են հակամարտության գոտում առաջացած իրողությունները: Հայաստանը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեռեւս միջազգայնորեն չճանաչված լինելու պատճառով, ներկայացնում եւ պաշտպանում է նրա շահերը, բայց չի կարող փոխարինել նրան: Որպես հետեւանք չի կարող ԼՂՀ-ի կենսական շահերին վերաբերող հարցերով ստանձնել պարտավորություններ վերջինիս փոխարեն: Ուստի, Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղին որպես բանակցային կողմ ճանաչելը կնպաստի արդյունավետ եւ ամբողջական բանակցությունների կայացմանը»:
http://www.armenialiberty.org/conten...e/2099440.html

Այս առումով է հասկանալի դառնում Րաֆֆի Հովհանիսյանի մեղադրանքը բոլոր երեք նախագահների հասցեին, ստեղծված իրավիճակի համար։
 
voter is offline  
Reply With Quote
 
 

All times are GMT +4. The time now is 09:31.

 v.0.91  v.1  v.2 XML Feeds JavaScript Feeds


Powered by vBulletin® Version 3.8.7
Copyright ©2000 - 2024, vBulletin Solutions, Inc.



Liveinternet
User Control Panel
Networking Networking
Social Groups Social Groups
Pictures & Albums All Albums
What's up
Who's Online Who's Online
Top Statistics Top Statistics
Most Active Forumjans Most Active Forumjans

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60