Join Date: Apr 2009
Location: 亞美尼亞
Rep Power: 19
|
Re: The Turkey & the Turks / Թուրքիան և թուրքերը / Турция и турки /
к стати о птичках)
читайте.станет весело))
Quote:
այքում նրա, թույլ տվեք նկատել, բավականին խրթին եւ առաջին իսկ հայացքից ոչ այնքան արժանահավատ պատմությանը (հատկապես հարցեր առաջացնող հատվածներում հարցական նշաններ ենք դրել, թեեւ այդ նշանները կարող էինք դնել յուրաքանչյուր նախադասությունից հետո) ի պատասխան հայտնվել է DarinaB ներկայացած մեկի մեկնաբանությունը (տես՝ http://tophotel.ru/main/hotel/al29305/), որը մեջբերում ենք ազատ թարգմանությամբ. «Միանում եմ նախորդ մեկնաբանությանը (նախորդ մեկնաբանության մեջ natali96-ն ասել էր. «Չեմ հավատում եւ ոչ մի բառին»- Մ. Բ.): Ճշմարտությունը զրոյական է: Հորինվածքներ եւ չափազանցություններ: Ես ԱՆՁԱՄԲ նստած էի հարեւան սեղանին, երբ այդ ամենը կատարվեց: Այդ «անուշիկ աղջիկները» հիստերիկություն էին անում եւ կոպտում էին մատուցողներին, որոնք ընդամենն իրենց աշխատանքն էին կատարում եւ ՄԻ ՔԱՆԻ ԱՆԳԱՄ ու ՔԱՂԱՔԱՎԱՐԻ ՁԵՎՈՎ խնդրեցին աղջիկներին իրենց նոութբուքներով անցնել դեպի լոբբի, քանի որ ռեստորանի տեռասը նախատեսված չէ համակարգչով այնտեղ նստելու համար: Դրա համար կա հատուկ հատկացված տարածք: Առավել եւս, որ ռեստորանը բաց է մինչեւ երեկոյան 9-ը: Նրանք կարող էին այնտեղ գտնվել, բայց խանգարել մատուցողներին՝ կատարել իրենց աշխատանքը, ոչ մի իրավունք չունեին: Ինչ վերաբերում է «ռուսաստանցի» տղաներին: Ուշադրություն՝ անակնկալ: Տղաները Դաղստանից էին եւ ուղղակի զզվելի էին իրենց պահում հոթելում, նույնիսկ այդ միջադեպից առաջ էլ: Իրենց թույլ էին տալիս ոտքերը դնել սեղանին՝ ռեստորանում եւ կոպտում էին սպասարկող անձնակազմին: Եվ ահա, երբ այդ աղջիկները սկսեցին հիստերիկությունը, այն բանից հետո, երբ մատուցողները հերթական անգամ նրանց բացատրեցին տարրական բաներ, «ռուսաստանցի» տղաների մոտ հերոսանալու եւ առանց որեւէ մեկին հասկանալի պատճառով «ղժացող» տիկնանց փրկելու անզուսպ ցանկություն առաջացավ: Մատուցողներին հրելուց եւ «աղջկերքին» հանգստացնելուց հետո նրանք սկսեցին հեռանալ՝ այդ ընթացքում սպասակազմի հասցեին այնպիսի բարձրահարկ հայհոյանքներ տեղալով, որ շատ հազվադեպ է հնարավոր լսել (ես, օրինակ, մինչ այդ երբեք չէի լսել): Կարծում եմ, նույնիսկ ռուսերեն չիմացող մարդիկ կարող էին հասկանալ, որ այդ խոսքերով իրենց առողջություն չէին մաղթում: Եվ այդտեղ արդեն տեղի տվեցին մատուցողների նյարդերը, որոնց պատասխանը չուշացավ: Չեմ ասի, թե տեսել եմ, թե ով է ում առաջինը հարվածել, եւ չեմ ուզում որոշել, թե ով է ճիշտ, ով՝ մեղավոր, բայց Դուք (դիմում է Լիանա Մամայանին- Մ. Բ.) քաշքշուկի իրական պատճառը խեղաթյուրել եք անհնարինի չափ: Ձեր պատմությունն այն մասին, թե ինչ է եղել հոթելից դուրս՝ Ձեր խղճին է: Բայց ես ունեմ ծանրակշիռ պատճառներ ձեր ոչ մի բառին չհավատալու»:
Հ. Գ. Այն ջանասիրությունից, թե ինչպես են հայաստանյան որոշ լրատվամիջոցներ փնովում հանգիստն Անթալիայում, բայց ձեռքի հետ համառորեն գովազդում հանգիստը Թունիսում, ենթադրում եմ, որ այդ ամենը հենց այնպես չի արվում...
Հ. Գ-1 Չեմ կարող չանդրադառնալ մյուս «հակաթուրքական» պատմությանը, որը տիրաժավորում են մեր ԶԼՄ-ները՝ կորած աղջկա մասին: Հայաստանցի աղջիկ, որն ընդամենը անցյալ տարի ամուսնացել է եւ հաստատվել Դուբայում, հանկարծ «ընկերոջ հետ» հուլիսի 15-ին մեկնում է հանգստանալու Անթալիա, բայց երկու օրից որոշում է վերադառնալ Դուբայ եւ չգիտես ինչպես՝ հայտնվում է Անթալիայից 546 կմ հեռու՝ Անկարայի հյուրանոցներից մեկում: Այստեղ էլ հենց 6-ամսյա հղիություն ունեցող ամուսնացած հայուհին, որը եղել է ընկերոջ հետ, անհետացել է... Իսկ մայրը մեկնել է Ստամբուլ (Անկարայից 453 եւ Անթալիայից 724 կմ հեռու մի քաղաք)՝ փնտրելու կորած աղջկան, որի անհետացման մեղավորը... դե, իհարկե, թուրքերն են...
ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ
|
http://aravot.am/am/articles/politics/0/view/all
|