View Single Post
Old 18 Aug 10, 21:44   #53 (permalink)
justice managements
VIP Ultra Club
brat_eu's Avatar
Join Date: Oct 2007
Location: germany
Posts: 11,769
Blog Entries: 74
Rep Power: 29 brat_eu is on a distinguished road
Re: Հոկտեմբերի 27ին 1999 պառլամենտի գնդակահարությունը Октябрь 27 1999 October 27 1999 shooting in Armenian Parlament

ՑՈՒՑՄՈՒՆՔՆԵՐ, ՈՐ ՉԵՆ ՀՆՉԵԼՈՒ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

Սկիզբը՝ N 234

Հիշեցնենք, որ քրեական գործում հայտնի գլխավոր կասկածյալներից մեկի՝ Միսակ Մկրտչյանի վերաբերյալ քրեական գործի կարճումը Ն. Հունանյանին իշխանությունների տված երաշխիքներից մեկն է:

ՔՆՆԻՉԸ՝ Ն. ՀՈՒՆԱՆՅԱՆԻՆ - Ճանաչու՞մ եք Ձեզ հետ առերես հարցաքննվող Մուշեղ Մովսիսյանին, եթե այո, ապա ե՞րբ եւ ի՞նչ հանգամանքներում եք ծանոթացել նրա հետ, ի՞նչ փոխհարաբերությունների մեջ եք գտնվում միմյանց հետ:

Ն. ՀՈՒՆԱՆՅԱՆ - Ինձ հետ առերես հարցաքննվող Մուշեղ Մովսիսյանին ճանաչում եմ, ծանոթացել ենք 1999 թ.-ի գարնանը, ամիսը ստույգ չեմ հիշում, ծանոթացրել է իմ նախկին հարեւան Միսակը, գտնվում ենք նորմալ, մարդկային հարաբերությունների մեջ:

ՔՆՆԻՉԸ՝ Մ. ՄՈՎՍԻՍՅԱՆԻՆ - Ճանաչու՞մ եք Ձեզ հետ առերես հարցաքննվող Ն. Հունանյանին, եթե այո, ապա ե՞րբ եւ ի՞նչ հանգամանքներում եք ծանոթացել միմյանց հետ, ի՞նչ փոխհարաբերությունների մեջ եք գտնվում:
Մ. Մ. - Ինձ հետ առերես հարցաքննվող Նաիրի Հունանյանին ճանաչում եմ 1999 թ.-ի գարնանից իմ ծանոթ Միսակի միջոցով, նրա հետ գտնվում եմ սովորական, մարդկային հարաբերությունների մեջ, թշնամություն, բարեկամություն չունեմ:

ՔՆՆԻՉԸ՝ Ն. ՀՈՒՆԱՆՅԱՆԻՆ - Ընդհանուր առմամբ քանի՞ անգամ եք հանդիպել Մ. Մովսիսյանին:

Ն. Հ. - Ստույգ չեմ հաշվել, երեւի մոտ 10 անգամ, գուցե ավել, ստույգ չեմ հիշում:

ՔՆՆԻՉԸ՝ Մ. ՄՈՎՍԻՍՅԱՆԻՆ - Դուք լսեցիք Ն. Հունանյանի ցուցմունքը, ի՞նչ կարող եք ասել այս կապակցությամբ:

Մ. ՄՈՎՍԻՍՅԱՆ - Իմ հիշողությամբ երեք անգամ եմ հանդիպել, միգուցե հիշեցնի մյուս հանդիպումների մասին, կհիշեմ:

ՔՆՆԻՉԸ՝ Ն. ՀՈՒՆԱՆՅԱՆԻՆ - Ի՞նչ հանգամանքներում եք ծանոթացել Մ. Մովսիսյանի հետ, որտե՞ղ, ի՞նչ բովանդակության խոսակցություն է եղել ձեր միջեւ եւ ի՞նչ տպավորություն է թողել հենց առաջին հանդիպումից Ձեզ վրա Մ. Մովսիսյանը:

Ն. Հ. - Առաջին անգամ հանդիպել ենք Մուշեղենց տանը, Միսակ Մկրտչյանի հետ, գնալու հիմնական նպատակը, մենք Միսակի հետ խոսում էինք քաղաքական ինչ-որ ձեւավորում կազմավորելու մասին, եւ Միսակի ներկայացնելով գնացինք Մուշեղենց տուն:

Միսակը ներկայացրեց Մուշեղին որպես լավ մարդ, արդարամիտ մարդ եւ լավ գյուղապետ եւ նաեւ լայն կապեր ու ազդեցություններ ունեցող, այդ թվում Միսակը նշեց նաեւ Սամվել Բաբայանի անունը, որ նորմալ հարաբերություններ ունեն Մուշեղի հետ, եւ այդպես գնացինք Մուշեղենց տուն, ծանոթացանք եւ ավելի քաղաքական թեմաներով զրույցներ ունեցանք, Միսակն էլ էր հիմնականում ներկա, մեկ-մեկ ներսուդուրս էր անում: Նախ ասեմ, որ քաղաքական թեմաներով խոսակցության մեջ համակարծիք էինք լինում, այսինքն խոսքը գնում էր երկրում քաղաքական, տնտեսական եւ այլ փոփոխությունների մասին, այդ խոսակցությունների մեջ Մուշեղի կարծիքով ամեն տեսակի փոփոխություններ հնարավոր է միայն մի դեպքում, եթե Վազգեն Սարգսյանը չեզոքացվի, այսինքն դիտում էր որպես խանգարիչ, արգելակող գործոն, շատ երկար զրույց է եղել մեր միջեւ: Մոտ 4-5 ժամ մնացել ենք Մուշեղենց տանը: Այս որ նշեցի խանգարիչ գործոն, սա կոռեկտ ձեւով եմ հիմա նշում, Մուշեղը ավելի կոպիտ արտահայտվեց՝ «մինչեւ Վազգենին չսպանենք, էս երկրում ոչինչ չի լուծվի», այդ օրվա խոսակցությունների մեջ իմ պատրաստականությունը ընդհանուր իմաստով հայտնեցի, որ պատրաստ եմ ի շահ հայրենիքի ամենադժվար գործն էլ անել: Երեւի Միսակն էլ ներկայացրած կլինի ինձ:

ՔՆՆԻՉԸ՝ Մ. ՄՈՎՍԻՍՅԱՆԻՆ - Դուք լսեցիք Ն. Հունանյանի ցուցմունքը, ի՞նչ կարող եք ասել այս կապակցությամբ:

Մ. Մ. - Այո, լսեցի, մենք իրականում խոսել ենք քաղաքական թեմաներով, սեղանի շուրջ խմելով եւ զրուցելով: Համարյա Ն. Հունանյանի ցուցմունքի 90% ճիշտ էր, բացի նրանից, որ խոսք է գնացել Վ. Սարգսյանին սպանելու համար: Ճիշտ է, ես սեղանի շուրջ նրան հայհոյել եմ «տիրոջ մեր», չեմ հիշում մանրամասները, ուղղակի հիշեցի 1995 թ.-ի ընտրությունները, երբ ես հանեցի իմ թեկնածությունը Վ. Սարգսյանի պահանջով, դա ԱԺ դեպուտատների թեկնածության մասին է խոսքը, զիջելով Շահեն Պետրոսյանին, դա էր իմ վրդովմունքի եւ ժողովրդի վրդովմունքի պատճառը:

ՔՆՆԻՉԸ՝ Ն. ՀՈՒՆԱՆՅԱՆԻՆ - Ձեր առաջին հանդիպումից հետո, կոնկրետ քանի՞ անգամ, որտե՞ղ, ե՞րբ եք հանդիպել Մ. Մովսիսյանին, ի՞նչ բովանդակության խոսակցություններ են եղել ձեր միջեւ:

Ն. Հ. - Երկրորդ անգամ նորից Մուշեղենց տանն ենք հանդիպել, երեւի մեր առաջին հանդիպումից 2 կամ 3 շաբաթ հետո, գնացել էինք ես, Միսակը, Էդիկ Գրիգորյանը, եղբայրս՝ Կարեն Հունանյանը, էլի երկար խոսակցություններ ենք ունեցել նույն թեմաներով, նույն միտքը Մուշեղը այս ժամանակ էլ է հայտնել՝ Վ. Սարգսյանի մասին, խոսքը Վազգեն Սարգսյանին սպանելու մասին է, այսինքն սկզբունքը քաղաքական տրամաբանության նա էր, որ Վազգեն Սարգսյանը փաստորեն ներքին բռնապետություն հաստատելով թույլ չի տալիս որեւէ առաջխաղացում, զարգացում: Երկու հանդիպումների ընթացքում էլ իմ եւ Մուշեղի միջեւ համախոհության եզրեր են ստեղծվել, բայց երբ կոնկրետ գործնական քայլերի մասին խոսում էինք, Մուշեղը ասաց՝ «հիմա շուտ ա, ընտրություններով զբաղվենք, որ ընտրվեմ, այդ ամենը հեշտ կլինի անել»: Երրորդ անգամ հանդիպել ենք մայիսի 30-ի ԱԺ ընտրություններից առաջ, եթե չեմ սխալվում, փողոցում ենք հանդիպել, նրանց գյուղի մեջ, ընտրություններից խոսեցինք: Ամառվա ընթացքում մի քանի անգամ հանդիպել ենք Երեւանում «Առագաստ» սրճարանի մոտ, հետո արդեն 1999 թ.-ի օգոստոսի 23-ից կամ 24-ից հետո, երբ խորհրդարանը սկսեց աշխատանքները: Մինչեւ արձակուրդներ գնալը խորհրդարանի, մի անգամ էլ ենք հանդիպել խորհրդարանում: Ինչպես նշեցի, 1999 թ.-ի օգոստոսի 23-ից կամ 24-ից հետո, երբ խորհրդարանը սկսեց աշխատանքները, հաճախ ենք՞՞՞ հանդիպել, հաշվելն էլ եմ դժվարանում: Մեր միջեւ եղել են ամենատարբեր թեմաներով զրույցներ, բայց ավելի քաղաքական, խոսել ենք Ղարաբաղի իրավիճակի մասին, ԼՂՀ-ի ճգնաժամի վերաբերյալ, խոսքը Սամվել Բաբայանի քաղաքականությունից դուրս մղելու թեմայի շուրջ էր: Մուշեղը ՞՞՞ուզեց, որ փաստորեն Վազգենն է անում այս ամեն ինչը, թուլացնելու համար Ղարաբաղում ավելի կոշտ դիրքորոշում ունեցող Ս. Բաբայանի դիրքերը, կոշտ՝ նկատի ունեմ Ղարաբաղը Ադրբեջանի կազմում որեւէ ձեւով չթողնելու դիրքերը, իր կարծիքով Վազգենի այդ քայլը ոնց որ հակահայկական քայլ լիներ: Երբ որ նրա եղբոր մասին էլ ենք խոսել ձերբակալվելու, խոսքը Շմայսի մասին է, Մուշեղը էլի նույն կարծիքը հայտնեց, որ Վազգենը Ղարաբաղում թուլացնելով Սամվելին, Հայաստանում էլ թուլացնում է նրա կողմնակիցներին, համախոհներին, այս խոսակցությանը կարծեմ Էդիկն էլ է ներկա եղել, ստույգ չեմ հիշում: Ըստ էության խոսակցությունների քաղաքական իմաստը նա էր, որ պետք է կոնկրետ գործողություններ ձեռնարկել, եւ որ Բաբայանն էլ այդ կարծիքին է: Հետո եղել են ավելի կոնկրետ, գործնական խոսակցություններ հոկտեմբերի 27-ի դեպքերի նախապատրաստման, կազմակերպման կապակցությամբ, որին որպես հիմնական հովանավոր պետք է լիներ Սամվել Բաբայանը, դա ասել է Մուշեղը: Ինձ հանձնարարվել է Մուշեղի կողմից վստահելի մարդիկ ճարել, զենք եւ հետո խոսք է գնացել ԱԺ նիստերի դահլիճի գրավման մասին, մինչեւ որ օգնական ուժերը կհասնեին, խոսքը գնում էր Բաբայանի օգնական ուժերի, գուցե նաեւ այլ ուժերի մասին, որից հետո արդեն նոր կառավարություն կկազմվեր: Ես իմ հարցերն եմ տվել գրավոր Մուշեղին՝ փոխանցելու համար Ս. Բաբայանին, մոտ 2 շաբաթ անց ստացել եմ Մուշեղից պատասխանը, բոլոր այս դեպքերը եղել են խորհրդարանում, որից հետո ես զենքերը ճարել էի արդեն, մարդիկ էլ արդեն կային, ես տեղյակ եմ պահել Մուշեղին, որ պատրաստ ենք չորեքշաբթի օրը նիստերի դահլիճը գրավել, որից հետո տեղի ունեցավ գրավումը՝ 27.10.99 թ.:

ՔՆՆԻՉԸ՝ Մ. ՄՈՎՍԻՍՅԱՆԻՆ - Դուք լսեցիք Ն. Հունանյանի ցուցմունքը, ի՞նչ կարող եք ասել այս կապակցությամբ:

Մ. Մ. - Ինչ վերաբերվում է մեր հանդիպումներին, ես հիմա հիշեցի, որ ընտրություններից առաջ հարյուրավոր մարդիկ կողքս կանգնած էին, Նաիրի Հունանյանը մոտեցավ ինձ, դա մեր գյուղում էր, չգիտեմ որտեղից էր գալիս, ընդամենը 1 րոպե եմ զրուցել, չեմ էլ հիշում թեման: Ինչ վերաբերվում է Սամվել Բաբայանին, Ս. Բաբայանին 1994 թվից հետո ես տեսել եմ 2 անգամ, նախագահական ընտրությունների ժամանակ 1998 թ.-ին՝ «Արցախ» կոմիտեում եւ տեսել եմ 1999 թ.-ին ԱԺ ընտրություններից հետո, եղբայրս՝ Շմայսն է կանչել՞՞՞ ինձ եւ Հակոբյան Հակոբին՝ մականունը «Ճոյտ», մեր զրույցը Ս. Բաբայանի հետ եղել է այսպես, որ ես եւ Հ. Հակոբյանը մտնենք «Իրավունք եւ միաբանություն» դաշինքի մեջ եւ մենք հրաժարվել ենք, մնացել ենք անկախ եւ այսօր էլ անկախ ենք, այս հանդիպումը նույնպես եղել է «Արցախ» կոմիտեում: Եթե չեմ սխալվում, «Առագաստում» տեսել եմ Ն. Հունանյանին եւ Միսակին, չեմ հիշում՝ էլի մարդ կար թե չէ, այս հանդիպումը ընտրություններից առաջ էր: Ն. Հունանյանին ԱԺ տեսել եմ մեկ անգամ ԱԺ ֆոյեում, ինքն է մոտեցել, ընտրություններից հետո ես Ն. Հունանյանին տեսել եմ մեկ անգամ, չգիտեմ կողքը մարդ կար թե չէ, անգամ չհիշեցի Նաիրին, կարծեմ նա հարցրեց եղբորիցս՝ Շմայսից: Ինչ վերաբերվում է գրություններին, եթե մեկ գրություն լինի անգամ ուղարկված, մեկ գրություն ես տված լինեմ Նաիրիին, ես պատրաստ եմ ինձ խփելու անգամ, չգիտեմ, թե Նաիրին ինչու է ինձ շանտաժի ենթարկում, թող ասի կոնկրետ, ե՞րբ է ինձ տեսել, որտե՞ղ եմ ես նրան «զապիսկա» տվել եւ ո՞ր օրը: Եթե ասում է, որ 10-15 անգամ ինձ հանդիպել է, թող ասի պառլամենտում որտե՞ղ եւ ո՞ր օրը եւ ու՞մ հետ:

ՔՆՆԻՉԸ՝ Ն. ՀՈՒՆԱՆՅԱՆԻՆ - Դուք լսեցիք Մ. Մովսիսյանի ցուցմունքը, որ Դուք զրպարտում եք իրեն, ի՞նչ կասեք այս կապակցությամբ:

Ն. Հ. - Հանդիպումներից մեկի ժամանակ ներկա է եղել Էդիկ Գրիգորյանը, նա կարող է հաստատել, ես պնդում եմ իմ ցուցմունքը՝ իմ կողմից քիչ առաջ վերն ասվածը:

ՔՆՆԻՉԸ՝ Ն. ՀՈՒՆԱՆՅԱՆԻՆ - Կոնկրետ պատասխանեք հարցին. Մ. Մովսիսյանի դրդմա՞մբ եք Դուք 27.10.99 թ.-ին զինված մտել ԱԺ նիստերի դահլիճ:

Ն. Հ. - Այո, դա այդպես է եւ ոչ միայն դրդմամբ, ավելին՝ նաեւ ունենալով նրա միջոցով Սամվել Բաբայանի ընդհանուր հովանավորությունը եւ աջակցությունը:

ՔՆՆԻՉԸ՝ Ն. ՀՈՒՆԱՆՅԱՆԻՆ - Ընդունենք Դուք ճիշտ եք ասում, որ Մ. Մովսիսյանի դրդմամբ եք զինված Ձեր «գործընկերների» հետ 27.10.99 թ. մտել ԱԺ նիստերի դահլիճ, իսկ ի՞նչ երաշխիքներ եք ունեցել, որ Ս. Բաբայանը հովանավորում է ինչպես Ձեզ, այնպես էլ Մ. Մովսիսյանին:

Ն. Հ. - Նախ ամենասկզբից մեր գարնանային հանդիպումների ժամանակ Մուշեղը ասել էր, որ ինքը մոտ է, համախոհներ են Ս. Բաբայանի հետ, բացի այդ Մուշեղը ասում էր, որ իրենք Հայաստանում Ս. Բաբայանի հենարաններից են, Միսակն էլ այդ մասին պատմել էր եւ քանի որ այդ գրությունը ես Մուշեղի միջոցով փոխանցել էի Ս. Բաբայանին եւ պատասխանը ստանալուց հետո, պատասխան գրության մեջ նշված էր, որ Ձեզանից դա է հասնում՝ նիստերի դահլիճը գրավելը, պահելը, ժամանակ ձգելը, իմաստը նա էր որ դրանից հետո օգնության իմաստով տերը ինքն է, այս գրությունը ինձ տվել է Մուշեղը ԱԺ-ում բուֆետից վերեւ բարձրանալու արանքում:

ՔՆՆԻՉԸ՝ Մ. ՄՈՎՍԻՍՅԱՆԻՆ - Դուք լսեցիք Ն. Հունանյանի ցուցմունքը, ի՞նչ կարող եք ասել այս կապակցությամբ:

Մ. Մ. - Գարնանային հանդիպումների ժամանակ բացարձակ չի հոլովվել Ս. Բաբայանի անունը, եւ ես ընդհանրապես ոչ ոքի չեմ ասել, որ մոտ եմ եւ ոչ մի հարցով ամբողջ կյանքում դիմած չկամ Ս. Բաբայանին, ինքը ուղղակի մոտ է փոքր եղբորս՝ Շմայսի՝ Առաքել Մովսիսյանի հետ: Մնացած բոլորը սուտ են բացարձակ:
ԱՅՆ ՀԱՐՑԻՆ, թե միմյանց հետ առերես հարցաքննվողները, պաշտպանները հարցեր ունեն միմյանց տալու, պատասխանեցին՝

Մ. ՄՈՎՍԻՍՅԱՆ - Այո, հարց ունեմ տալու Ն. Հունանյանին: Ե՞րբ է ինձ տեսել ԱԺ-ում վերջին անգամ, որտե՞ղ եւ ու՞մ հետ:

Ն. ՀՈՒՆԱՆՅԱՆ - Վերջին անգամ Մ. Մովսիսյանին տեսել եմ 1999 թ.-ի հոկտեմբերի 25-ին ԱԺ-ում, նիստերի դահլիճի դռան մոտ, ինքը պատգամավորներից մեկի հետ էր, չեմ հիշում անունը, ես դահլիճի դռան դիմաց էի նստած՝ ֆոյեում լրագրող Տիգրան Նազարյանի հետ, հավանաբար երեւի ժ. 15-ի կողմերը, ստույգ չեմ հիշում, որովհետեւ ես ժամացույց չեմ կապում:

Մ. ՄՈՎՍԻՍՅԱՆԸ՝ Ն. ՀՈՒՆԱՆՅԱՆԻՆ - Ի՞նչ գրություններ է ստացել ինձնից եւ ե՞րբ:

Ն. ՀՈՒՆԱՆՅԱՆ - Մի գրություն եմ ստացել, սեպտեմբերի վերջերին կամ հոկտեմբերի սկզբներին:

Մ. ՄՈՎՍԻՍՅԱՆԸ՝ Ն. ՀՈՒՆԱՆՅԱՆԻՆ - Կարո՞ղ եք ասել ինչ էր գրված գրության մեջ եւ ու՞ր է այդ գրությունը:

Ն. ՀՈՒՆԱՆՅԱՆ - Ծրարով եմ ստացել, փակ ծրարով, 6 էջանոց գրություն էր, որի մեջ շարադրված էր Հայաստանի քաղաքական ապագա զարգացումների, մոտեցումների ամբողջական պատկերը, սկզբունքները, գրության մեջ նշված էր, որ գրությունը պետք է ոչնչացնել, որը եւ ես արել եմ, գրության մեջ մեզ ասվում էր, որ մեր գործը ԱԺ նիստերի դահլիճը գրավելն է, որից հետո արդեն օգնական ուժերը, որ պիտի գային եւ պետք է ապահովեին նոր ժամանակավոր կառավարության ստեղծումը, նշված էր, թե ինչ սկզբունքներ նոր ստեղծվող կառավարությունը պետք է կիրառի, բոլոր ոլորտներում, թե ինչ է լինելու հետո, ինչ պետք է անենք մենք: Գրության մեջ կոնկրետ նշված էր, որ պետք է գրավվի ԱԺ նիստերի դահլիճը չորեքշաբթի օրը ժ. 16.30-ից ժ. 18.00-ի արանքում, այսինքն այն ժամանակ, երբ որ ԱԺ նիստերի դահլիճում լինում են եւ կառավարությունը, եւ պատգամավորները:

Մ. ՄՈՎՍԻՍՅԱՆԸ՝ Ն. ՀՈՒՆԱՆՅԱՆԻՆ - 27.10.99 թ.-ին ինձ որտե՞ղ է տեսել Ն. Հունանյանը եւ ո՞ր ժամին:

Ն. ՀՈՒՆԱՆՅԱՆ - 1999 թ.-ի հոկտեմբերի 27-ին ես Մ. Մովսիսյանին չեմ տեսել:

Մ. ՄՈՎՍԻՍՅԱՆԻ ՀԱՐՑԸ - 1999 թ.-ի հոկտեմբերի 25-ին ինձ որտե՞ղ է տեսել Ն. Հունանյանը եւ ո՞ր ժամին:

Ն. ՀՈՒՆԱՆՅԱՆ - Արդեն ասացի, որ ժամը մոտավորապես 15-ի կողմերն էր, տեսել եմ ԱԺ ֆոյեում, այդ պահին չեմ մոտեցել Մ. Մովսիսյանին, այլ մի փոքր ուշ եմ մոտեցել աստիճանների մոտ՝ ֆոյեի:

Մ. ՄՈՎՍԻՍՅԱՆ - Ինձ հետ առերես հարցաքննվող Ն. Հունանյանին հարցեր չունեմ տալու:

Ն. ՀՈՒՆԱՆՅԱՆ - Ինձ հետ առերես հարցաքննվող Մ. Մովսիսյանին հարցեր չունեմ տալու:

ՊԱՇՏՊԱՆ Ա. ՊԱՀԼԱՎՈՒՆԻ - Այո, հարց ունեմ տալու Ն. Հունանյանին: Գրությունը, որը ստացել էիք Մ. Մովսիսյանի միջոցով, այդ գրության տակ ստորագրություն կա՞ր, թե՞ ոչ, եթե՝ այո, ապա ի՞նչ ձեւի:

Ն. ՀՈՒՆԱՆՅԱՆ - Գրության վերջում մեկ տառ էր գրված «Ս», բայց որ դա ստորագրություն էր, իմաստը հասկացվում էր նրանով, որ տարբերվում էր գրության մյուս «Ս» տառերից:

ՊԱՇՏՊԱՆ Ա. ՊԱՀԼԱՎՈՒՆԻՆ ՀԱՐՑՆՈՒՄ Է Ն. ՀՈՒՆԱՆՅԱՆԻՆ - Ձեր ցուցմունքում նշել եք, որ Մ. Մովսիսյանին հանդիպել եք 25.10.99 թ.-ին ԱԺ-ի դահլիճի մոտ, այդ օրը նա Ձեզ որեւէ իր, առարկա տվե՞լ է, թե՞ ոչ, եթե տվել է՝ ի՞նչ եւ ի՞նչ է ասել:

Ն. ՀՈՒՆԱՆՅԱՆ - Հիշեցի՝ մեկ շիշ օղի «Վեդի» եւ Մուշեղը ասել է հաջողության համար, այդ օղին խմել ենք հոկտեմբերի 27-ին, ցերեկը, ստույգ չեմ հիշում, խմել ենք ես, եղբայրս, Է. Գրիգորյանը, Վ. Գալստյանը:
 
__________________
bleib mal cool...
brat_eu is offline  
Reply With Quote
 
 

All times are GMT +4. The time now is 10:25.

 v.0.91  v.1  v.2 XML Feeds JavaScript Feeds


Powered by vBulletin® Version 3.8.7
Copyright ©2000 - 2024, vBulletin Solutions, Inc.



Liveinternet
User Control Panel
Networking Networking
Social Groups Social Groups
Pictures & Albums All Albums
What's up
Who's Online Who's Online
Top Statistics Top Statistics
Most Active Forumjans Most Active Forumjans

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60