Re: Hayastan@ qandoxner@
Ծառուկյանի փեսան՝ Կոտայքի նոր մարզպե՞տը
Սեպտեմբեր 03, 2010 | 12:54
Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանի հնարավոր պաշտոնանկության մասին լուրերը, պարզվում է, անհիմն չեն, ինչպես որ ինքը՝ Շահգալդյանն է պնդում: Նրան այդ պաշտոնում, ըստ տեղեկությունների, պետք է փոխարինի Աբովյանի քաղաքապետ Կարապետ Գուլոյանը: Նա, ինչպես հայտնի է, ԱԺ պատգամավոր Մուրադ Գուլոյանի որդին է եւ բացի այդ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փեսան: Գուլոյանը Աբովյանի քաղաքապետ է ընտրվել ԲՀԿ քվոտայով՝ 2008 թվականին: Ըստ լուրերի՝ Գագիկ Ծառուկյանն անձամբ է զբաղվում իր փեսայի կարիերայի առաջխաղացմամբ եւ միջնորդել է կառավարության ղեկավարին՝ բարձրացնել Գուլոյանի պաշտոնը:
Ծառուկյանի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանը հայտնեց, որ ինքը նման տեղեկատվության չի տիրապետում: «Ինձ նման բան հայտնի չէ»,-ասաց նա:
Ըստ մամուլի տեղեկությունների, Կոտայքի մարզպետի հավանական թեկնածուներից է նաեւ ՀՀ ոստիկանության գեներալ-մայոր, ոստիկանության պետի տեղակալ Սաշիկ Աֆյանը:
Հիշեցնենք, որ Կովալենկո Շահգալդյանը թղթակցի հետ զրույցում ասել էր, որ իր պաշտոնանկության մասին լուրերը արհեստածին են եւ ինքը շարունակելու է պաշտոնավարել: Նշենք, որ Շահգալդյանի պաշտոնանկության պատճառն, ըստ տեղեկությունների, մարզում նրա կողմից իրականացվող բազմաթիվ ապօրինություններն ու ֆինանսական չարաշահումներն են:
|