Re: Hayastan@ qandoxner@
Գագիկ Ծառուկյանին փորձում են «զրո՞ դարձնել»
«Երեկ իշխանական մեր աղբյուրներից տեղեկություն ստացանք, որ իշխանության ամենավերին օղակներից հրահանգ է իջեցված անգամ Գագիկ Ծառուկյանի հարազատ Կոտայքի մարզում ԲՀԿ առաջնորդին, այսպես ասած, «զրո դարձնել»:
Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթն, ում նույն աղբյուրների հաղորդմամբ` առաջիկայում սպասվում է Կոտայքի մարզպետի փոփոխություն. գործող ՀՀԿ-ական մարզպետ Կովալենկո Շահգալդյանին փոխարինելու է գալու ՀՀ փոխոստիկանապետ Սաշիկ Աֆյանը՝ Ծառուկյանի դեմ «գործ հավաքելու» եւ նրան թուլացնելու առաքելությամբ:«Այն, որ չնայած Սերժ Սարգսյանը արտաքուստ փորձում է լավ հարաբերություններ պահպանել Ծառուկյանի հետ, բայց իրականում հաստատակամ վճիռ է կայացրել՝ նրան «ոչնչացնել», մենք արդեն գրել ենք: Ու հիմա, ինչպես նշում են մեր աղբյուրները, դրա համար ամենահարմար պահն է:
Բանն այն է, որ ըստ Մոսկվայից ստացած տեղեկությունների, Կրեմլում բավական վատ են ընդունել այն, որ Ծառուկյանը Երեւանում շատ բարձր ընդունելության արժանացրեց Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին, որի հարաբերությունները ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ, ինչպես հայտնի է, լարված են: Նախկինում, ըստ նույն աղբյուրի, Կրեմլում Ծառուկյանի որոշ հովանավորների շնորհիվ Սերժ Սարգսյանը չէր կարողանում բացահայտ արշավ սկսել ԲՀԿ առաջնորդի դեմ: Այժմ, սակայն, երբ Կրեմլում զայրացած են վերջինիս վրա, Սարգսյանը որոշել է օգտագործել հարմար պահը եւ գործնական քայլերի անցնել, ինչի «ստարտը» տրվեց Դալլաքյանի հայտնի ելույթով»:
|