Re: Вооружённые силы Армении
Խաչատուրովի որդին բանակում «նալոգ» հավաքելով է զբաղվում
Սեպտեմբեր 21, 2010
«Հայոց բանակում տիրող հերթական այլանդակության մասին մեր հոդվածից հետո ռազմական ոստիկանության աշխատակիցներն ուղեւորվել են Արարատի մարզի Վազգեն Սարգսյանի անվան զորամաս՝ բացահայտելու հրապարակման իսկությունը»՝գրում է «Հրապարակ»-ը: Զորամասին մոտ կանգնած թերթի աղբյուրները փոխանցել են, որ ուսումնասիրողները դեպքի վայրից բավականին հարուստ «պաշարով» են վերադարձել: Հիշեցնենք, որ այդ զորամասում տիրող վիճակի մասին թերթին պատմել էր վերջերս ծառայությունից վերադարձած զինվորներից մեկը: Ըստ այդմ՝ այս զորամասում եւս զինառայողներին ստորացնում են, ծեծում, անմարդկային վերաբերմունք է տիրում: Եւ այդ ամենը տեղի է ունենում ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի գիտությամբ եւ նրա որդու անմիջական մասնակցությամբ: Վերջինս այս զորամասում գնդի հրամանատար է եղել, իսկ հիմա բանակային 4-րդ կորպուսում երկրորդ մարդն է՝ որպես «նայող»՝ գրում է պարբերականը:
Թերթի տեղեկություններով՝ ուսումնասիրությունների ընթացքում պարզվել է, որ, ֆիզիկական ու հոգեբանական խոշտանգումներից բացի, այստեղ գործել են նաեւ «նալոգի» ձեւաչափով: «Ռոժ» մականունով հրամանատարը՝ Վարդան Մարտիրոսյանն ու կրտսեր Խաչատուրովը դրամահավաքությամբ են զբաղվել, ստիպելով պայմանագրային զինծառայողներին մուծվել 10-15 հազար դրամ: Հետո «ստավկան» աստիճանաբար բարձրացրել են՝ ընդհուպ 3 հարյուր հազար դրամ: Իսկ կրտսեր Խաչատուրովը ստիպել է, որ իր համար «Ագբա» բանկից 3 հարյուր հազար դրամից մինչեւ 1,5 միլիոն դրամ վարկ վերցնեն՝ խոստանալով, որ ինքը կփակի, սակայն չնչին մուծումներից հետո թողել է վարկառուների վրա: Վերջիններս, ի վիճակի չլինելով փակել այդ վարկերը, լուրջ խնդիրների առջեւ են կանգնել»:
|