Join Date: Apr 2009
Location: 亞美尼亞
Rep Power: 19
|
Re: Вооружённые силы Армении
Quote:
Զինվորին կախել է դասակի հրամանատարը
13:21 Yerevan | 9:21 GMT | Thursday 7 October 2010
Զինվորին կախել է դասակի հրամանատարը
Իրական ստորություն
Երեկ մեզ հայտնի դարձավ տեղեկություն այն մասին, որ ձերբակալվել եւ Երեւան են տեղափոխվել Ղարաբաղի այն զորամասի դասակներից մեկի հրամանատարն ու չորս զինվորներ, որտեղ օրերս նկուղում կախված էր հայտնաբերվել զինծառայող Սամվել Խաչատրյանը: Հիշեցնենք, որ պաշտպանության նախարարությունը կրկին այդ տեղեկատվությունը տարածել էր ինքնասպանության վարկածով: Բայց այժմ ձերբակալվել է Սամվել Խաչատրյանի դասակի հրամանատարն ու զորամասի եւս չորս զինվոր: Թե ինչպե՞ս կզարգանան հետագա իրադարձությունները, ինչպե՞ս կընթանա քննությունը, ցույց կտա ժամանակը: Իսկ արդեն իսկ տեղի ունեցած իրադարձությունները շարունակում են առաջացնել բազմաթիվ հարցեր` բանակի իրավիճակի հետ կապված: Մասնավորապես` կան հարցեր, որոնք կարծես թե բանակի թեմատիկայի շուրջ հասարակական քննարկումների ընթացքում այդքան էլ առաջնային դիրքերում չեն եղել: Մինչդեռ դրանք կարծես թե բավական կարեւոր հարցեր են, որոնք չպետք է դուրս մնան հանրային ուշադրության եւ հանրային պահանջատիրության շրջանակներից: Մասնավորապես` ինչո՞ւ բանակային ողբերգությունների շղթայի պատասխանատուների շարքում չի դրվում Ղարաբաղի պաշտպանական բանակի հրամանատար, ըստ էության ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանի պատասխանատվության հարցը: Չէ՞ որ բանակային դեպքերից շատերը, այդ թվում եւ Սամվել Խաչատրյանի մահվան դեպքը, եղել են հենց ղարաբաղյան զորամասերում: Թե՞ Մովսես Հակոբյանի պատասխանատվության շրջանակը տարածվում է միայն Երեւանում, Մոնումենտում կառուցվող նրա տան, ինչպես նաեւ Ղարաբաղի բանակի սննդի` կաթի, մսի, ձվի մատակարարման բիզնեսի վրա, որն, ըստ որոշ տեղեկությունների, գտնվում է Մովսես Հակոբյանի հովանավորության ներքո: Հաջորդ հարցն այն է, թե ինչո՞ւ ամենաբարձր մակարդակով չի դրվում Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի պաշտոնավարման նպատակահարմարության հարցը, քանի որ զինված ուժերում առկա վիճակը ուղղակիորեն խոսում է այն մասին, որ գլխավոր շտաբի պետը չի տիրապետում զինված ուժերի իրավիճակին, եւ ակնհայտորեն պետք է որ դրվեր նրա ծառայական պիտանելիության հարցը: Առկա ոչ պրոֆեսիոնալիզմի մասին է խոսում նաեւ այն, որ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածում այն մասին, որ Խաչատուրովի տեղակալ Վալերի Գրիգորյանը մեկնել է Ղարաբաղ: Մինչդեռ սովորաբար նման այցելությունները չեն հրապարակվում, եւ դրանց հրապարակումը եւս վկայում է զինված ուժերի բարձրագույն հրամկազմում թագավորող ոչ պրոֆեսիոնալիզմի մասին: Եվ այս ամենի ֆոնին պարզապես զավեշտալի են հնչում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի երեկ արած հայտարարությունները մամուլում բանակի թեմայի լուսաբանման մասին: «Ինձ մոտ տպավորություն է, որ լրատվամիջոցներում արշավ է սկսվել պաշտպանության նախարարության դեմ», ասել է Սեյրան Օհանյանը: Երեւի թե լավ կլինի, որ Սեյրան Օհանյանն ասեր` ի՞նչ տպավորություն է իր մոտ այն մասին, թե ո՞վ է արշավ սկսել Հայաստանի բանակի զինծառայողների դեմ, որոնք զոհվում են աղետալի հաճախակիությամբ: Իրական տպավորությունն այն է, դատելով ոչ միայն Սեյրան Օհանյանի այդ արձագանքից, այլ նաեւ բանակի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանի լռությունից եւ ընդամենը կադրային երկու նշանակումներից, որ Հայաստանի իշխանության համար հայ զինվորի կյանքը պարզապես գին չունի, գոնե այնքան գին, որքան իշխանությանը հավատարիմ երդում տված, բայց բանակը ուղղակի ոչ պրոֆեսիոնալիզմի ցանցը նետած գեներալները ունեն նույն այդ իշխանության համար, որ իշխանությունը չի փորձում դիպչել այդ գեներալների պաշտոններին:
Այլապես մնում է հայտարարեն, որ բանակում տեղի ունեցած սպանությունների համար մեղավորը այդ ամենը պարտակելուն խանգարող մամուլն է: Ու Սեյրան Օհանյանը կարծես թե հենց այդ մասին էլ ակնարկում է` ասելով, թե «ինչքան շատ են ջանում, որ լավ լինի, այնքան վատ է ստացվում, եւ կարծես թե գործում է ստորության օրենքը»: Հարգելի պարոնայք, դրա համար էլ անհրաժեշտ է, որ դուք լինելով պետական պաշտոնյաներ` ոչ թե փորձեք պատասխանատվությունը բարդել մամուլի վրա, այլ կատարեք ձեր աշխատանքը բանակում, եւ երկրում ընդհանրապես ապահովեք պետական օրենքի գերիշխանությունը, որովհետեւ իրական ստորությունն այն է, երբ երկրում պետական օրենքի եւ Սահմանադրության փոխարեն, գործում են չգրված օրենքներ եւ կանոններ:
|
Արա էս բոզի տղերքը լրիվ գժվել են?
Օհանյան Սեյրանի տուն ( Ղարաբաղ) գնալու ժամանակը եկել է արդեն!!!!
|