Re: Артур Абраам Artur Abraham Արտուր Աբրահամ
Կառլ Ֆրոչ. Աբրահամին հաղթելու համար նրան պետք է նոկաուտի ենթարկեմ
ՀԱՅԿԱԿԱՆ ՍՊՈՐՏ / Բռնցքամարտ
Կառլ Ֆրոչ. Աբրահամին հաղթելու համար նրան պետք է նոկաուտի ենթարկեմ
17:16 07.10.2010
Երկրորդ կիսամիջին քաշային կարգում WBC-ի տարբերակով աշխարհի նախկին չեմպիոն Կառլ Ֆրոչը խոստովանել է, որ նոյեմբերի 27-ին Արթուր Աբրահամի հետ մրցամարտում նա չի ցանկանում հաղթողի որոշման հարցը թողնել մրցավարներին:
Շատ ուրախ եմ, որ ինձ հնարավորություն է ընձեռվել 2-րդ անգամ դառնալու աշխարհի չեմպիոն: Ամենայն հավանականությամբ, Ֆինլանդիայում կայանալիք մարտը կվարեն ամերիկացի երեք մրցավարներ, ինչն ուրախալի է:
"Կարծում եմ' ինձ անհրաժեշտ է Աբրահամին նոկաուտի ենթարկել, որպեսզի անվերապահ հաղթանակի հասնեմ և վերադարձնեմ չեմպիոնական գոտին, որն ինձանից խլեցին Դանիայում"- Ֆրոչի խոսքերն է մեջբերել BoxingScene-ը:
Ինչպես հայտնի է, WBC-ի ղեկավարությունն ընդառաջել է Ֆրոչի բողոքին և որոշել, որ Super Six Boxing World Classic- ի շրջանակում նոյեմբերի 27-ին կայանալիք Ֆրոչ-Աբրահամ մարտում միաժամանակ կվիճարկվի նաև երկրորդ միջին քաշայինում WBC-ի տարբերակով չեմպիոնական գոտին:
|