German President Christian Wulff, Turkish Prime Minister Tayyip Erdogan and German Chancellor Angela Merkel (L-R) react after Germany scored a goal against Turkey during Euro 2012 qualifying soccer match at the Olympic stadium in Berlin October 8, 2010. Germany won the match 3-0.-...
Auf wiedersehen Էրդողան. Թուրքիայի վարչապետն էլ երբեք Բեռլին չի գնա
13:15 • 09.10.10
Երեկ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Բեռլինում միասին դիտել են Գերմանիա-Թուրքիա ֆուտբոլային հանդիպումը, որը ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ավարտվել է թուրքերի ջախջախիչ պարտությամբ:
Թուրքական Milliyet օրաթերթի փոխանցմամբ`պարտությունից հետո Թայիփ Էրդողանը չի կարողացել զսպել իր հուզմունքը և հայտարարել է. «Այլևս Բեռլին չեմ գա»:
Իսկ խաղի ընթացքում, երբ Գերմանիայի հավաքականի ազգությամբ թուրք խաղացող Մեսութ Օզիլը Թուրքիայի դարպասին խփել է երկրորդ գոլը, գերմանացի երկրպագուները թուրք երկրպագուների ուղղությամբ բացականչել են auf wiedersehen, որը գերմաներենից թարգմանամաբար նշանակում է` «մնաք բարով»: Երրորդ գնդակից հետո թուրք երկրպագուները հեռացել են մարզադաշտից։ Էրդողանը, ամաչելով Մերկելի ներկայությունից, մի կերպ դիմացել է մինչև խաղի ավարտը։