Re: Hayastan@ qandoxner@
ԿԳՆ. YouTube-ի տեսանյութում աշակերտին ծեծող ուսուցիչը հեռացվել է աշխատանքից
Հոկտեմբեր 12, 2010 | 12:38
Հոկտեմբերի 11-ին ինտերնետային YouTube կայքում տարածված տեսանյութի վերաբերյալ Հայաստանի կրթության եւ գիտության նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 12-ին, իր դիմումի համաձայն, աշխատանքից ազատվել է Երեւանի Ա. Պուշկինի անվան թիվ 8 հիմնական դպրոցի պատմության ուսուցիչը:
«ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը եւս մեկ անգամ հայտարարում է, որ երեխայի իրավունքների պաշտպանությունը ոլորտում իրականացվող քաղաքականության հիմնասյուներից է, եւ բռնության յուրաքանչյուր դրսեւորում դպրոցում անընդունելի է եւ դատապարտելի»,- ասված է ԿԳՆ հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ Facebook սոցիալական ցանցում հոկտեմբերի 11-ին տարածվել է YouTube-ում տարածված մի տեսանյութ, որտեղ պարզ երեւում է, թե ինչպես է ուսուցիչը ծեծում աշակերտին՝ հայհոյանքներ տեղալով երեխայի հասցեին։ Աշակերտի հասցեին մանկավարժի խոսքերն են. «Կտամ մատերս կմտնի մեջդ, ուռո գլուխ, դեբիլ...»:
Պուշկինի անվան 8-րդ դպրոցի տնօրեն Մարիետա Մատղաշյանը NEWS.am-ին հայտնել էր, որ այդ դեպքը եղել է անցած տարի մարտ ամսին, պատմության դասաժամին, որից հետո դպրոցի ղեկավարությունը դատապարտել է այդ արարքը, իսկ «հերոս» ուսուցիչը ներողություն է խնդրել, սակայն աշխատանքից չի ազատվել: Նա նշել էր նաեւ, որ բռնությունը կիրառվել է 8-րդ դասարանի աշակերտի նկատմամբ: Այդ ուսուցչի անունն է Էդուարդ Եվգենիի Գեւորգիզով:
|