Re: Рубен Севак
ԻՆՉՈՒ
Ինչո՞ւ, ինչո՞ւ զիս սիրեցիր,
Փոքրիկ աղջիկ, քեզի մեղք էր.
Փոքրիկ ծոցիդ թիթեռ պետք էր.
Դուն ծեր արծիվ մը բանտեցիր…
Կապույտ աչվիդ երբոր բացիր,
Կապույտ աղջիկ` պլպուլն երգեր.
Քեզ ալ սիրո մրմունջ պետք էր,
Դուն գուժկան մռունչս ընտրեցիր…
Ես կերթամ միշտ, անծայրածիր
Դամբաններ են ոտքիս հետքեր,
Քեզ սիրո մեղմ սյուք մը պետք էր,
Դուն փոթորկին կուրծքըդ բացիր…
Կայրին աչեր` սեւածիր,
Պիտի մեռնիս, այդպես մերգեր,
Քեզի փոքրիկ սեր մը պետք էր,
Դուն Սեր - Աստվածը սիրեցիր…
|