| 
	
		
		
			
			 
				
				Re: Вооружённые силы Армении
			 
			 
			
		
		
		Հայաստանում ռուսական ռազմակայանում զինվորների են սպանել 
 
Հոկտեմբեր 25, 2010 | 14:21 
 
Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանում երկու զինծառայողների են սպանել: 
 
Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից  հայտնում են, որ հոկտեմբերի 23-ին, ժամը 17-ին, Գյումրիում տեղակայված Ռուսաստանի Դաշնության մի զորամասից ոստիկանության Էրեբունու բաժնում գրություն է ստացվել, որ ժամը 09.39-ին ՌԴ սահմանապահ վարչության վերակարգի հանգստի սենյակներից մեկում հայտնաբերվել են նույն զորամասի պայմանագրային զինծառայողներ՝ Ռուսաստանի քաղաքացիներ, 27-ամյա Արմեն Զախարյանի եւ 39-ամյա Արթուր Ենոքյանի դիակները` կտրած-ծակած բազմաթիվ վնասվածքներով: 
 
Հանգամանքները պարզվում են: Քննությունը վարում է ՌԴ դատախազությանը կից քննչական կոմիտեի զինվորական քննչական բաժինը: 
		
		
		
	 |