Re: Вооружённые силы Армении
09:54 • 28.10.10
Երեկ մենք տեղեկացանք, որ բանակային 4-րդ կորպուսի հրամանատարի տեղակալ Գրիշա Խաչատուրովը (ԳՇ պետ Յուրի Խաչատուրովի որդին) հրաժարականի դիմում է ներկայացրել, ինչն արդեն ստորագրել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։ Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ հրաժարականի զեկուցագրով նա սպառնացել էր դեռ այն ժամանակ, երբ ձերբակալեցին նրա ընկերոջը՝ Արարատի զորամասի հրամանատար, Ռոժ մականունով Վարդան Մարտիրոսյանին։ Հիշեցնենք, որ վերջինս մեղադրվում էր ապօրինի դրամահավաքության և զինվորներին նվաստացնելու մեջ։ Տեղեկատվության հավաստիությունը ճշտելու համար զանգահարեցինք պաշտպանության նախարարության լրատվության ներկայացուցչին։ Մուշեղ Աղեկյանը, սովորության համաձայն, ոչ հերքեց, ոչ հաստատեց մեր լուրը, այլ ժամանակ խնդրեց, որ պարզի, ապա պատասխանեց. «Ես չեմ կարող Ձեր հարցին պատասխանել, մենք նման տեղեկատվություն չունենք»։
Tert.am
|