Re: Вооружённые силы Армении
«Ժամանակի» տեղեկություններով հոկտեմբերի 29-ին գրավի դիմաց ազատ են արձակել դրամաշորթության կասկածանքով կալանավորված Արարատի մարզի Վազգեն Սարգսյանի անվան զորամասի գումարտակի հրամանատար, «Ռոժ» մականունով Վարդան Մարտիրոսյանը (ԳՇ պետ Յուրի Խաչատուրովի որդու մտերիմն է) եւ նրա համախոհ, նույն զորամասի գնդի հրամանատարի` անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ, փոխգնդապետ Արթուր Կարապետյանը: Ազատման նպատակը նրանց դեմ ցուցմունք տվող զինվորականներին ճնշելն է: Թերթի աղբյուրները փոխանցում են, որ գործի քննության ժամանակ վերեւներից այնպիսի անձանց անուններ են դուրս լողացել, որ այդ ամենը հասարակությունից թաքցնելու համար քննիչները ստիպված են եղել վերադառնալ զինվորական հանցագործությունները թաքցնելու ընդունված պրակտիկային` ճնշելով լռեցնելուն:
Սա նշանակում է, որ բանակում ընդունված դրամաշորթությունը շատ բարձր մակարդակով է արվում, որի դեմ` որպես Խաչատուրովներին հակակշիռ փոխնախարար նշանակված Վովա Գասպարյանը չափազանց անզոր է: Ի դեպ, «Ռոժ» մականունով Վարդան Մարտիրոսյանը ազատվել է 1 մլն դրամ, իսկ Արթուր Կարապետյանը` 820 հազար դրամ գրավի դիմաց:
|