View Single Post
Old 30 Oct 10, 22:20   #76 (permalink)
justice managements
VIP Ultra Club
brat_eu's Avatar
Join Date: Oct 2007
Location: germany
Posts: 11,769
Blog Entries: 74
Rep Power: 29 brat_eu is on a distinguished road
Re: Հոկտեմբերի 27ին 1999 պառլամենտի գնդակահարությունը Октябрь 27 1999 October 27 1999 shooting in Armenian Parlament

Quote:
Այսինքն, տեսեք, թե ինչ է ստացվում: Դատարանում միարժեքորեն ապացուցվում է, որ ոճրագործների թիկունքում կան կազմակերպիչներ: Եթե նման սենսացիոն բացահայտում տեղի ունենար ցանկացած լատինաամերիկյան սերիալում, մեր հասարարկությունը շունչը պահած կսպասեր հաջորդ սերիային, որպեսզի պարզեր, թե ովքեր են կազմակերպիչները: Հոկտեմբերի 27-ի ոճրագործության դեպքում դա հասարակությանը չի հուզում: Ինչո՞ւ: Որովհետեւ սերիալի դեպքում հասարակությունը չգիտի, թե ովքեր են կազմակերպիչները, իսկ ոճրագործության դեպքում` գիտի: Գիտի եւ արդեն մարսել է այդ ոճրագործությունը: Այսինքն` համակերպվել է այն մտքի հետ, որ կարելի է օրը ցերեկով սպանել պետության ղեկավարներին եւ անպատիժ մնալ:

Հիմա անդրադառնանք մոնտաժված տեսաժապավենին: Հարց առաջին. ինչո՞ւ է այն մոնտաժվել: Պատասխանը միակն է. որովհետեւ կադրում երեւում է այնպիսի մարդ, որը չպետք է լիներ ԱԺ դահլիճում, եւ որի մասին նախաքննության նյութերում չի խոսվում: Որեւէ այլ բացատրություն գոյություն ունենալ չի կարող:

Հարց երկրորդ. եթե տեսաժապավենը մոնտաժվել է (իսկ դա արդեն ապացուցված է ե՛ւ Ռուսաստանում արված հետազոտություններով, ե՛ւ վկաների ցուցմունքներով), ուրեմն հանրային հեռուստատեսության ղեկավարությունը նախաքննության մարմնից թաքցնելու բան ունի: Ի՞նչ իմաստ ուներ որեւէ բան թաքցնելը, եթե մոնտաժողները ոճրագործների հետ կապ չունեն:

Հարց երրորդ. եթե հանրապետության իշխանություններն իսկապես շահագրգռված են ոճրագործության բացահայտմամբ եւ որեւէ քաղաքական ճնշում չեն իրականացնում նախաքննության մարմնի վրա, ինչո՞ւ նախաքննության մարմինը չի հայտնաբերում տեսաժապավենը, մոնտաժողներին: Պատասխանը միակն է. չի հայտնաբերում, որովհետեւ իշխանությունները թույլ չեն տալիս:

Հարց չորրորդ. ինչո՞ւ իշխանություններին ձեռնտու չէ, որ բացահայտվի տեսաժապավենի մոնտաժված հատվածի կադրում հայտնված անձնավորությունը: Պատասխանը միակն է. այդ անձնավորությունն ուղղակիորեն կարող է կապված լինել կամ իշխանությունների, կամ հատուկ ծառայությունների հետ:
...
 
__________________
bleib mal cool...
brat_eu is offline  
Reply With Quote
 
 

All times are GMT +4. The time now is 08:34.

 v.0.91  v.1  v.2 XML Feeds JavaScript Feeds


Powered by vBulletin® Version 3.8.7
Copyright ©2000 - 2024, vBulletin Solutions, Inc.



Liveinternet
User Control Panel
Networking Networking
Social Groups Social Groups
Pictures & Albums All Albums
What's up
Who's Online Who's Online
Top Statistics Top Statistics
Most Active Forumjans Most Active Forumjans

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60