30 Oct 10, 23:23
|
#80 (permalink)
|
Join Date: Oct 2007
Location: germany
Rep Power: 29
|
Re: Հոկտեմբերի 27ին 1999 պառլամենտի գնդակահարությունը Октябрь 27 1999 October 27 1999 shooting in Armenian Parlament
Եվս մեկ դրվագ Լեոնարդ Պետրոսյանի մասին ...
Quote:
- …Լեոնարդ Պետրոսյանը պատահական զոհ չէր: 27-ին նախորդող վերջին հինգշաբթի օրը Լեոնարդն ինձ ուղեկցեց Վազգեն Սարգսյանի մոտ` քննակելու ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահի թափուր պաշտոնում ՀԺԿ-ից իմ թեկնածությունը: Ասեմ միանգամից. երեք ժամ տեւած այդ զրույցի ընթացքում Վազգենին գտա շատ մտահոգ: Բայց էլ ավելի մտահոգ էր Լեոնարդը. այդ օրերին մի առիթով նա ինձ ասել էր. Վազգենը կոռուպցիայի դեմ պայքար է սկսել, բայց էդ անտերն էնքան խոր արմատներ ունի Հայաստանում, որ ես վախենում եմ Վազգենի համար. դու չես պատկերացնի, բայց ես գիտեմ բենզին ներկրողների գիշատիչ բնավորությունը, եթե նրանց շահին կպնես, ամեն ինչի ընդունակ են: Ես էլ, մեղքս ինչ թաքցնեմ (անկեղծորեն ասեմ) այդ ժամանակ մտածեցի` հլը սրանց տես, այ մարդ, հլը բան չեն արել, բայց արդեն վախենում են:
- Հավելեմ ձեր ինֆորմացիային. այդ օրերին Լեոնարդ Պետրոսյանը վառելիքի ներկրման շրջանառության վերաբերյալ շատ հստակ ինֆորմացիա էր ներկայացրել վարչապետ Վազգենին` քվոտաների, շահույթի միլիմետրիկ հաշվարկով, այդ թվերից Վազգենը զարմանքից ապշել էր: Եվ այնուհանդերձ, Դուք ուզում էիք համոզել, թե 27-ը կոռուպցիոն հե՞տք ուներ:
- Չէ’, ես ասում եմ այն, ինչը կա: Շարունակեմ. այդ նույն օրը Լեոնարդն ինձ ասաց. եթե էս մի տաս օրը բան չպատահի, ամեն ինչ լավ է լինելու: Լեոնարդը ճանապարհ անցած, պատերազմ տեսած մարդ էր եւ այդ հոգեվիճակի մեջ պատահական հայտնվել չէր կարող: Դրա համար էլ պնդում եմ, որ նա պատահական զոհ չէր: Այսքանը:
|
|
|
__________________
bleib mal cool...
|
|
|