View Single Post
Old 30 Oct 10, 23:27   #81 (permalink)
justice managements
VIP Ultra Club
brat_eu's Avatar
Join Date: Oct 2007
Location: germany
Posts: 11,769
Blog Entries: 74
Rep Power: 29 brat_eu is on a distinguished road
Re: Հոկտեմբերի 27ին 1999 պառլամենտի գնդակահարությունը Октябрь 27 1999 October 27 1999 shooting in Armenian Parlament

Եվ առայժմ այսքանով սահմանափակեմ...մնացացի մասին կշարունակեմ...

Quote:
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27

ԼԵՈՆԱՐԴ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԻՄԱՑԵԼ Է,
ՈՐ ԻՐԵՆ ՍՊԱՆԵԼՈՒ ԵՆ

Այն, որ հոկտեմբերի 27-ի ոճրագործության կազմակերպչական գործընթացը քննարկվել է տարբեր միջավայրերում, պատեհ-անպատեհ առիթներով, հիմնավորված է 27-ի քրգործում, եւ ոչ ոք չի կարող հերքել այն պարզ ճշմարտությունը, որ հանցագործ հնգյակը ոչ թե «5 ռոմանտիկներ» են, այլ պրոֆեսիոնալ մարդասպաններ, որոնք ընդամենը կատարել են կոռումպացված մի խմբավորման պատվեր, քանի որ դա են հուշում քրգործում առկա որոշ տեղեկություններ:

Օրինակ, Լեոնարդ Պետրոսյանի կինը՝ Լարիսա Ղահրումանյանը 30.11.1999թ. գրում է. «Ցուցմունք եմ տալիս այն մասին, որ ամուսինս՝ ՀՀ օպերատիվ հարցերի նախարար Լեոնարդ Պետրոսյանը 1999թ. հոկտեմբերի 27-ին ՀՀ ԱԺ դահլիճում կատարված ահաբեկչությունից մոտավորապես մեկ ամիս առաջ բավականին մտահոգ էր, ինչ-որ բանով շատ անհանգստացած էր, ես նրան պարբերաբար հարցնում էի, թե ինչ է կատարվել, ինչի մասին է նա մտածում, նա խուսափում էր որեւէ հստակ պատասխան տալուց»: Այնուհետեւ Լարիսա Ղահրումանյանը իր ցուցմունքի մեկ այլ հատվածում պատմում է հետեւյալը. «Մի օր մեր զրույցի ժամանակ, երբ Լեոնարդը կրկին անտրամադիր ու մտազբաղ էր, նա ինձ ասաց, որ իր հետ կարող է վատ բան պատահել, ավելի կոնկրետ ասաց, որ իրեն կարող են սպանել եւ ինձ ասում էր, թե ես ինչ պետք է անեմ, եթե իր հետ վատ բան կատարվի: Ամուսինս ասում էր, որ պետական գանձարանը լցնելու ճանապարհին ստիպված են շատ ազդեցիկ մարդկանց նեղություն տալ: Ամուսինս պարբերաբար խոսում էր իրեն սպանելու մտավախության մասին»:

Այս ցուցմունքից միանշանակ կարելի է ենթադրել, որ Լեոնարդ Պետրոսյանն անձամբ համոզված է եղել, որ ինչ-որ «ազդեցիկ մարդիկ» թույլ չեն տալու իրենց թալանածին կպնելու եւ ամեն ինչ անելու են գողոնը պահպանելու համար: Սակայն Լեոնարդ Պետրոսյանի ասած «ազդեցիկ մարդկանց» մեջ հաստատ ոճրագործ «5 ռոմանտիկները» չկան, իսկ թե ովքեր են Հայաստանի ներկայիս կոռումպացված պաշտոնյաներն ու նրանց արբանյակները, կարծում եմ դա այնքան տեսանելի է, որ որեւէ կողմնակի մեկնաբանություն ավելորդ է: Ավելորդ է նաեւ մեկնաբանությունն այն մասին, թե կոնկրետ ում գրպանին էին կպնում վարչապետ Վազգեն Սարգսյանն ու ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը՝ պետբյուջեի գանձարան վերադարձնելու համար այնտեղից թալանածը:

Եվ ամենայն հավանականությամբ, նրանք նախազգուշացված են եղել հնարավոր ոճրագործության մասին, սակայն նրանցից որեւէ մեկը այդ ամենին լուրջ չի վերաբերվել եւ նրանց մեջ այդ հարցով թերեւս ամենամտահոգ պաշտոնյան եղել է Լեոնարդ Պետրոսյանը, որն իր տիկնոջը հոգեբանորեն նախապատրաստել է իրեն սպասվող վտանգին: Եվ Լեոնարդ Պետրոսյանի տիկինը իր ցուցմունքում պարբերաբար կրկնում է հետեւյալ միտքը. «Վերջին անգամ ամուսինս իրեն սպանելու մասին ինձ հետ խոսել է ԱԺ դահլիճում կատարված ողբերգությունից 4-5 օր առաջ», եւ նորից կրկնում է, «Լեոնարդը հստակ չէր ասում, թե ումից կամ ինչից է գալիս իր մտավախությունը, բայց ասում էր, որ 1999թ. հոկտեմբեր ամսից հետո ժողովրդի վիճակը կտրուկ լավանալու է, եթե որոշ ուժեր չխանգարեն, սակայն չէր ասում, թե ովքեր կարող են խանգարել, ասեմ նաեւ, որ դեպքից մոտավորապես 10-15 օր առաջ, երբ Լեոնարդը նորից ասաց, որ իրեն կարող են սպանել, բառացի «կրակել», ես նրան հարցրի, թե ինչն է ստիպում նրան նման մտավախություն ունենալ, նա պատասխանեց. «Մի կասետ կա, կբերեմ, կտեսնես, կհասկանաս», սակայն նշված կասետն այդպես էլ չբերեց, եւ ես այդպես էլ չիմացա, թե ինչ կասետի մասին է խոսքը գնում»:

Լարիսա Ղահրումանյանի պատմածից (իր ամուսնու ասածների վերաբերյալ) ենթադրվում է, որ Լեոնարդ Պետրոսյանը ոչ միայն համոզված է եղել, որ պետք է իրեն սպանեն, այլեւ իմացել է, թե ովքեր են մտահոգ իրենց ֆիզիկական ոչնչացմամբ: Սակայն, այնուամենայնիվ, ոչ մի կերպ չի կարելի ենթադրել, որ Լեոնարդ Պետրոսյանին, եւ ոչ միայն նրան, ֆիզիկապես ոչնչացնելու գաղափարն ու այն իրագործելու անհագ փափագը եղել է ԱԱՆ գործակալ Նաիրի Հունանյանի ու նրա ոճրագործ ողորմելիների նախաձեռնությունը: Այնպես որ, այսօր շատ ավելի ակնհայտ է, թե ում նախաձեռնությունն է եղել այն, եւ ով է այս պահին ավելի շահագրգռված 27-ի չբացահայտմամբ եւ ոճրագործների անթաքույց հովանավորչությամբ: Եվ վերջապես, 27-ը եղել է բոլոր այն մարդկանց հավաքական գաղափարը, ովքեր այսօր շարունակում են հասարակությանը զարմացնել իրենց պահակախմբերով, շքեղ առանձնատներով եւ թանկարժեք արտասահմանյան մեքենաներով:
 
__________________
bleib mal cool...
brat_eu is offline  
Reply With Quote
 
 

All times are GMT +4. The time now is 10:42.

 v.0.91  v.1  v.2 XML Feeds JavaScript Feeds


Powered by vBulletin® Version 3.8.7
Copyright ©2000 - 2024, vBulletin Solutions, Inc.



Liveinternet
User Control Panel
Networking Networking
Social Groups Social Groups
Pictures & Albums All Albums
What's up
Who's Online Who's Online
Top Statistics Top Statistics
Most Active Forumjans Most Active Forumjans

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60