Quote:
Պետք է բանակի կառավարումն ու բանակային քաղաքականությունը մշակող բարձրագույն պաշտոններում հնարավորինս շատ ներգրավվեն մարդիկ, որոնք զերծ են խորհրդային մտածողության կաղապարներից, որոնք կարողանում են ազատ մտածել, խնդիրները համակողմանի եւ կարծրատիպերից դուրս դիտարկել, որոնք հասկանալով բանակի պահպանողական էությունը, կարողանում են այդ էությունը սպասարկել բավական ճկուն մոտեցումներով:
|
http://www.lragir.am/armsrc/comments40812.html
Լրիվ սխալ պնդումներ, որոնք իրագործելու դեպքում կարող են հանգեցնել ռազմական հեղաշրջման, երբ բանակային ղեկավարությունը համարի, որ ինքը ինչ որ մտածողության ու երկրի համար պատասխանատվության կրող է....
Ես այնտեղի իմ գրառումները արտատպեմ
Մտածողություն Բանակում՞՞՞՞՞ Դա աբսուրդ է... Բանակում կան միայն հրամաններ ու կանոնակարգված գործողություններ, որոնք ուղղորդվում են վերևից ներքև հիմնվելով ՕՐԵՆՔՆԵՐԻ վրա...Բանակը հիմնված է վերադասի նկատմամբ վստահության վրա, որ նա ենթականերին տալիս է հրամաններ, որոնք ինքն անձամբ կկատարի ու իր գլուխը կդնի դրա համար... Մեր դժբախտությունը, բանակի քաղաքականացվածությունն է, որ լինի Լևոն, Վանո, Վազգեն, Ռոբո, թե Սերժո իրենց իրավունք են վերապահում անձնական հետաքրքրությունների համար բանակն օգտագործել։ Դա է որ արևմտյան համակարգում անպատկերացնելի է - անձնական նպատակներով բանակի նույնիսկ անվան օգտագործում...
Այլ կերպ ասած, մտածողությունն բանակում տեղ չունի - հետազոտական ինստիտուտ չի, օրենքներ, կանոնակարգն ու պարտականություններն հստակ կատարելու դեպքում, ոչ մի համակարգային փոփոխություն էլ պետք չի լինի....Իսկ ով ում իրավունք ունի պարտականությունները չկատարելու համար պատժել, դա անկասկած արժանի է քննարկման ու գերադասելի է լուծել արևմտյան մտածելակերպով...