07 Dec 10, 22:52
			
			
		 | 
		
			 
			#60 (permalink)
			
		 | 
	
	
			
			
				
			
			
			
				
			
			
				
				Join Date: Apr 2009 
				Location: 亞美尼亞 
				
				 
				
				
				
				Rep Power:  20   
				
				     
				 
			 
	 | 
	
	
	
		
		
			
			 
				
				Re: Re-arrangment of Oligarchs Очередная делёшка имущества или возможный план "разбират" с олигархами в Армении
			 
			 
			
		
		
		это из блога узога  
	Quote: 
	
	
		
			
				Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը դեկտեմբերի 4-ին դաժան ծեծի է ենթարկել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի աշխատակազմի արարողակարգային բաժնի աշխատակից Արմեն Կանդանյանին` Կնդոյին: Եւ դա արել է նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանի միջոցով: 
Իսկ հիմա դեպքերի մասին հերթականությամբ: Ինչպես հայտնի է, դեկտեմբերի 3-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ աշխարհահռչակ իսպանացի օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոյի համերգը, որին ներկա են եղել Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները` Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: Այդ կարեւորագույն միջոցառման հրավիրատոմսերի ու տեղաբաշխման հարցով զբավել է ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Հրավիրվածների թվում եղել է նաեւ Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, որը, սակայն չի մասնակցել համերգին: Փոխարենը նրա տիկինն է ընկերուհու հետ գնացել համերգի: Էլիտար այս տիկնայք նստել են այն աթոռին, որի ուղիղ կողքը պետք է նստեր Սերժ Սարգսյանը: Ըստ պաշտոնական արարողակարգի, Սերժ Սարգսյանի կողքը կարող են նստել վեհափառը, ՀՀ վարչապետը, ԱԺ նախագահը: Այս ավանդույթը պահելու համար արարողակարգային բաժնի պատասխանատու Արմեն Կանդանյանը մոտեցել է Բեգլարյանի կնոջը` խնդրելով նրան իր ընկերուհու հետ միասին մեկ աթոռ հեռու նստել: Տիկինը վիրավորվել է, քանի որ Հասմիկ Պողոսյանի տված հրավիրատոմսով այդ տեղը նախատեսված է եղել Երեւանի քաղաքապետի ու նրա տիկնոջ համար: Իր վրդովմունքը տիկին Բեգլարյանը փոխանցել է ամուսնուն: 
Գագիկ Բեգլարյանն էլ` ինչպես իսկական հայ տղամարդ, ձեռնամուխ է եղել իր տիկնոջ ՙխաթրին կպած՚ ՙջահելին՚ պատժել: Գնացել է ՀՀ նախագահի ախատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանի մոտ եւ խնդրել հանդիպում կազմակերպել Արմեն Կանդանյանի հետ: Կարապետյանը Կանդանյանին տեղեկացրել է, որ Բեգլարյանը ցանկանում է տեսնել իրեն` չմտածելով հնարավոր վատ հետեւանքների մասին: Կանդանյանը հանդիպել է Բեգլարյանին եւ անակնկալ կերպով դեմքին հարված ստացել հենց մեքենայի մեջ` ՙդու ով ես, որ իմ կնոջը ասես, թե ուր նստի՚ խոսքերի ուղեկցությամբ: Այնուհետեւ մեքենան ուղեւորվել է Մետաքս, որտեղ արդեն դաժան ծեծի է ենթարկվել նախագահի նստավայրի աշխատակիցը: Այսինքն` Բեգլարյանը ծեծի է ենթարկել Սերժ Սարգսյանին` պարզապես դա արել է միջնորդավորված ձեւով: 
Ինչեւէ, ծեծից հետո Արմեն Կանդանյանը դեպքի մասին պատմել է նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանին, որն էլ անմիջապես զանգահարել է Գագիկ Բեգլարյանին եւ կշտամբել` սանձարձակ պահվածքի համար: Հետո այս ամենի մասին իմացել է նաեւ Սերժ Սարգսյանը: Նա նախ Կարեն Կարապետյանից է բացատրություն պահանջել, որն էլ անմիջապես ասել է, թե սխալ է արել, դրա համար պատրաստ է դիմում գրել` աշխատակազմի ղեկավարի պաշտոնից ազատվելու վերաբերյալ: Ասում են, որ արդեն Կարապետյանը հրաժարականի դիմումը գրել է: 
 
Իսկ ինչ վերաբերվում է Գագիկ Բեգլարյանին, ապա նրան նախագահի ողջ նստավայրը բոյկոտ է հայտարարել: Սերժ Սարգսյանը հրաժարվում է ընդունել կամ լսել նրան, քանի որ անասելի վիրավորված է Գագիկ Բեգլարյանից, Կարեն Կարապետյանի բոլոր հեռախոսներն անջատված են… Թե ինչ կլինի հետո, բանը կհասնի± նաեւ Գագիկ Բեգլարյանի հրաժարականի դիմումին, այս պահին դժվար է ասել:
			
		 | 
	 
	 
  
		
		
		
	 | 
	|   | 
	
	
	
		
		
		
			 
				__________________ 
				Плохая примета – сесть на тюбик вазелина.
			 
		
		
		
	 | 
	| 
	
	 | 
	
	
	
		
		
		
		
		
			 
		
		
		
		
		
		
		
			
		
		
	 |